Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Վեբ մարքեթինգի ուղեցույց սկսնակների համար

Կիսվել։
Մարքեթինգային ստրատեգիան բիզնեսի զարգացման
առաջին ու կարևորագույն քայլերից մեկն է։
Ուղեցույցը կօգնի Ձեզ ուսումնասիրել մարքեթինգային ստրատեգիաների բոլոր նրբությունները։ Ucraft-ի թիմը ստեղծել է այս ուղեցույցը՝ նպատակ ունենալով զարգացնել Ձեր գիտելիքները օնլայն հարթակում։
Ի՞նչ է վեբ մարքեթինգի ուղեցույցը
Մարքեթինգային գիտելիքների զարգացումը կարևոր նախապայման է վեբկայքի առաջխաղացման համար։
Այս ուղեցույցը կօգնի Ձեզ բացահայտել մարքեթինգի առավելություններն ու հատկությունները՝ ցույց տալով սոցիալական մեդիայի օգտագործման ամենահեշտ ու հարմար տարբերակները։ Այստեղ Դուք կարող եք գտնել գովազդային արշավների ու ստրատեգիաների, ինչպես նաև որոնողական համակարգերում կայքի տեսանելիության մասին ինֆորմացիա։
Եթե դուք դեռ չեք ստեղծել Ձեր սեփական վեբկայքը, ապա կարող եք ստեղծել այն Ucraft website builder -ի օգնությամբ։ Ուսումնասիրեք դիզայնի պատրաստի նմուշներն ու առավելությունները և ստեղծեք Ձեր կայքը Ucraft-ի հետ։
Ու՞մ համար է ուղեցույցը
Մարքեթինգային ուղեցույցը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել մարքեթիգային նրբություններն ու նպասել սեփական բիզնեսի առաջխաղացմանը, առանց որևէ դժվարության։
Տեսնել թեմաները ⤹
Գլուխ 1: Որոնողական համակարգերի օպտիմիզացիա (SEO)
Վեբկայքի կառուցումից հետո կարևոր է սկսել SEO օպտիմիզացիան կայքը տեսանելի դարձնելու համար։ Որոնողական համակարգերում բարձր դիրքերի գրավումը կայքի տեսանելիության և առաջխաղացման ամենակարևոր պայմանն է։ Ընկերացեք Google-ի հետ՝ հետևելով SEO օպտիմիզացիայի մասին մեր ուղեցույցին։
