Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Որոնողական համակարգերի օպտիմիզացիա [SEO]

Կիսվել:
Վեբկայքի կառուցումից հետո կարևոր է սկսել SEO օպտիմիզացիան կայքը տեսանելի դարձնելու համար։ Որոնողական համակարգերում բարձր դիրքերի գրավումը կայքի տեսանելիության և առաջխաղացման ամենակարևոր պայմանն է։ Ընկերացեք Google-ի հետ՝ հետևելով SEO օպտիմիզացիայի մասին մեր ուղեցույցին:
SEO բառարան
Ալգորիթմ - որոնման ալգորիթմները բարդ համակարգեր են, որոնք օգտագործվում են տվյալների որոնման ինդեքսավորման եւ հարցման համար լավագույն հնարավոր արդյունքների տրամադրման համար:
Ալտ Տեքստ - Տեքստի նկարագարություն, որն ավելացնում են լուսանկարի HTML թեգում, վեբկայքի էջում։ Alt թեգը (կամ ատրիբուտը) այն տեքստն է, որը ցուցադրվում է այն ժամանակ, երբ նկարը էջում հնարավոր չէ ցույց տալ։
Անկոր Տեքստ - Հիպերլինքում հանդիպող հղում, որն այցելուներին կուղղորդի ոչ միայն որևէ էջ, այլև նրա կոնկրետ հատված։
Բեքլինկ - Վեբկայք եկող հղումներ
Բլեք հեթ - Այս պրակտիկան օգնում է նպստել կայքի դիրքերի զարգացմանը։ SEO ռազմավարության տեսակ է։
Քրոլեր (Crawler) - Հայտնի է նաև բոթ անունով։ Որոնողական համակարգերի bot-երը այցելում են վեբ էջեր, որպեսզի հավաքեն ինֆորմացիա տարբեր կայքերի մասին և փոխանցեն այն որոնողական համակարգին։
Նպատակի էջ (Destination Page) - Սա այն էջն է, որը օգտատերերը այցելում են Ձեր ներքին կայքի որոնողական դաշտից։
Nofollow- Որոնողական համակարգի ազդակ
Dofollow- Որոնողական համակարգի ազդակ
Մետա նկարագրեր - Հիմնականում տատանվում է 155 նիշի միջև և նկարագրում է կոնկրետ էջի բովանդակությունը։
SERP- անգլերեն հապավում, որը բացվում է ինչպես որոնողական համակարգի արդյունքների էջ
XML Sitemap - Թարգմանաբար նշանակում է կայքի քարտեզ, որի գլխավոր նպատակը որոնողական համակարգին տվյալ կայքի բոլոր վեբ էջերի ներկայացումն է URL-երի տեսքով։
Ինչու՞ է SEO-ն անհրաժեշտ
Երբ հարցը հասնում է վեբկայքում բանալի բառերի տեղադրմանն ու օպտիմիզացիային, օգնության է հասնում SEO-ն։
Դրա անհրաժեշտության մասին խոսելիս առաջնային կերպով կարևոր է նշել, որ այն օգնում է պահպանել վեբկայքի առաջնային դիրքերը որոնողական համակարգերում ՝ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ Ձեր վեբկայքի զարգացման համար։
Չնայած Google-ը համարվում է առաջատար որոնողական համակարգը, այն միակը չէ։ Դրան զուգահեռ գործում են նաև մի շարք որոնողական համակարգեր, ինչպիսիք են՝ Bing, Yandex, Baidu և AOL։
Մարքեթինգի մասնագետների 61%-ը պնդում են, որ թրաֆֆիք գեներացնելն իրենց համար մարտահրավեր է։
Hubspot
Seo լիդերը ապահովում են մինչև 14.6% վարկանիշ, մինչդեռ այլ լիդերը ապահովում են 1.7%:
Wrike
Օգտագործեք Google-ը տարեկան 2 տրիլիոն որոնում կատարելու համար:
Seo tribunal
Ինչպե՞ս ընտրել ճիշտ բանալի բառեր
Բովանդակության ստեղծումից հետո երկրորդ կարևորագույն քայլը բանալի բառերի օգտագործումն է։
Ինչպե՞ս է այն աշխատում․ Google-ը հավաքագրում ու հետազոտում է բոլոր այն բառերը և բառակապակցությունները, որոնք կապված են Ձեր վեբկայքին և հետո տրամադրում է ակտիվության ցուցանիշ։
Բանալի բառերի կարևորության հստակեցումը կօգնի Ձեզ նպաստել բիզնեսի առաջխաղացմանն ավելի արագ և համակարգված ձևով։
Ինչպես ընտրել լավագույն բանալի բառերը
Եթե հերթը հասել է վեբկայքի բովանդակությանը, ապա այս դեպքում Դուք ազատ եք բացահայտելու բառերի ճկունությունն ու գործածության նպատակները։
Բանալի բառերի ֆունկցիան շատ պարզ է․ սրանք բոլոր այն բառերն են, որոնք որոնելով, օգատերերը գտնում են համապատասխան SEO օպտիմալացված էջերը։
Ընտրելով ճիշտ բանալի բառեր դուք ոչ միայն կապահովեք վեբկայքի օրգանիկ առաջխաղացումը, այլ նաև կանեք Ձեր առաջին քայլերը որոնողական համակարգերի առաջխաղացման գործում։
Բանալի բառերի կառուցվածքը և երկարությունը
Ուշադրություն դարձրեք որոնողական համակարգերում առաջնային տեղ գրաված բանալի բառերին։ Ըստ կառուցվածքի նրանք ունենում են գլխավոր և երկրորդական բառեր։ Նրանք երկուսն էլ պետք է հարմարեցված լինեն Ձեր վեբկայքին։

Ինչպե՞ս գտնել լավագույն բանալի բառերը
Բանալի բառերը շարադրությունների ու էսսեների պես չեն գրվում։ Այստեղ կարևոր է արտաքին ազդակների միջամտությունը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի գործիք, որոնք կօգնեն Ձեզ ընտրել լավագույն բանալի բառերը Ձեր վեբկայքի համար։
Google suggest
Գործիքը բառացիորեն թարգմանվում է որպես գուգլը առաջարկում է։ Սա մեզ բոլորիս հայտնի գործիք է, որին առավել շատ հանդիպում ենք որոնողական պրոցեսի ժամանակ։ Նախադասությունը գրելու ընթացքում, Google-ը առաջարկում է հնարավոր տարբերակներ՝ ելնելով Ձեր ընտրված բառերից (տես՝ բանալի բառ):

Google trends
Որոնումների քանակը կարող է տատանվել ամեն օր։ Վերելքի ու անկումների մասին ինֆորմացիան կարելի է գտնել Google trends-ում։ Սա նաև լավ հնարավորություն է՝ հասկանալու, թե կոնկրետ ո՞ր բանալի բառը ի՞նչ արդյունք է տալիս։

Google keyword planner գործիք
Բանալի բառեր գեներացնելու համար նույնպես ոգեշնչում է պետք։ Այս գործիքում Դուք կարող եք գտնել նոր բանալի բառեր՝ ուղղակիորեն տեղադրելով Ձեր միտքը կամ գաղափարը։ Գործիքը ավտոմատ կերպով կգեներացնի ամենահարմար բանալի բառերը։

Մետա նկարագրություններ և վերնագրեր
Որոնողական համակարգում որևէ վեբկայք գտնելուց, ձեզնից պահանջվում է 30ից ոչ ավելի վրկ․ որպեսզի Դուք հասկանաք արդյո՞ք այն պետքական է, թե՞ ոչ։ Այսպիսով ձեր ընտրությունները օնլայն տիրույթում կառավարվում են մատչելի ու գրավիչ մետանկարագրությունների և վերնագրերի օգնությամբ։
Մետա վերնագիրը ցույց է տալիս վեբկայքի էջի անունը, իսկ մետա նկարագրությունը ամփոփում է տվյալ էջի բովանդակությունն ամբողջությամբ։ Մետա վերնագրերը գրելուց առաջ հիշեք, որ դրանք կարող են տատանվել մինչև 50 նիշը, իսկ մետա նկարագրերը կարող են տատանվել 150 նիշի միջև։

Լինքբիլդինգի արվեստը
Լինքբիլդինգը (Link Building) անգլերեն բառակապակցություն է ինչը բառացիորեն թարգմանելու դեպքում կստացվի ՝ հղումների կառուցում։ Հղումների կառուցումը ամենահայտնի տերմիններից մեկն է համարվում SEO աշխարհում։ Սա հենց այն գործընթացն է, որի շնորհիվ ձեր կայքը ունենում է հղումներ այլ կայքերից։ Սակայն ճիշտ արդյունքի հասնելու համար կարևոր է ուսումնասիրել Ձեր բիզնեսը, որպես առանձին կերպար ՝ ընկալելով դրա առավելությունները, թերություններն ու նախասիրությունները։ Լինքբիլդինգի տեսակները սակայն բազմազան են։
NATURAL BACKLINKS (բնական բեքլինկեր)
Կախված Ձեր վեբկայքի բովանդակությունից, լինքբիլդինգի պրոցեսը կարող է սկսվել առանց որևէ ջանքի։ Սակայն այս դեպքում, կարևոր է ստեղծել տպավորիչ և ունիկալ բովանդակություն։ Նման դեպքում ընթերցողին կմնա միայն հետաքրքրվել ու նպաստել Ձեր բիզնեսի ակտիվությանը։
NON-EDITORIAL LINK BUILDING (Ոչ խմբագրական լինք բիլդինգ)
Սա համարվում է լինքբիլդինգի ոչ բնական տեսակ, քանի որ այս դեպքում հղումները ստեղծում եք ինքներդ ու տարածում դրանք տարբեր ֆորումներում, վեբկայքերում կամ բլոգերում։ Հասկանալի պատճառներով սա թվում է լավագույնն ու ամենահարմարը։ Այս տարբերակով աշխատելու դեպքում խորհուրդ ենք տալիս հիշել չափի զգացողության մասին՝ զերծ մնալով սպամից ու հոգնեցնող նամակներից
Բլոգի վարում
Բլոգի վարումը կարող է ավելացնել SEO օպտիմիզացիայի շանսերը յուրօրինակ ու տպավորիչ բովանդակության միջոցով։ Այս դեպքում Դուք կգրավեք շատ ընթերցողների ուշադրությունը, ինչն էլ կգրավի նրանց ընկերներին, հետո գործընկերներին, հետո նրանց ընկերներին․․․մի խոսքով Դուք արդեն հասկացաք։
Google-ը պատասխանատու է ընդհանուր օրգանիկ ակտիվության 94%-ի համար
Մարքեթինգային մասնագետների 61%-ը նշում է, որ SEO-ի զարգացումը կազմակերպության առաջխաղացման կարևոր նախապայմաններից է։ (hubspot, 2018)
Խորհուրդ
Ձեր կայքի SEO-ն ակտիվացնելու համար խորհուրդ կտանք ստեղծել Google My Business հաշիվ։ Այստեղ կգտնեք մեծ քանակությամբ գործիքներ՝ նախատեսված բիզնեսի առաջխաղացման, ինչպես նաև մարքեթինգային ստրատեգիաների մշակման համար։
➊ B2B հետազոտողների 89% -ը օգտագործում են համացանցը՝ հավաքելով օնլայն գնումների մասին ինֆորմացիա։
➋ eCommerce այցելությունների 39%-ը գալիս են որոնումներից։



