Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Ստեղծեք անվճար լենդինգ էջեր
Ներկայացրեք Ձեր բիզնեսը Ucraft-ի լենդինգ էջերի օգնությամբ։ Ընդգծեք Ձեր բրենդի առանձնահատկությունն ու գրավեք նոր հաճախորդների։
Հարմարեցված լենդինգ էջեր
Ստեղծեք անվճար լենդինգ էջ և խթանեք բրենդի ճանաչելիությունը՝ ապահովելով բարձր հաճախելիություն և նոր վաճառքներ: Դարձեք տեսանելի Ձեր թիրախային լսարանի համար Ucraft-ի օգնությամբ։
Միացեք Ucraft-ի հազարավոր հաջողակ օգտատերերին այսօր։
Ներկայացրեք Ձեզ՝ ստեղծելով Ձեր օնլայն հարթակը Ucraft-ի անվճար լենդինգ էջի միջոցով։ Ունենալով այդ մեկ վեբ էջը՝ կարող եք պատմել Ձեր մասին, ներկայացնել Ձեր ռեզյումեն, ապրանքը կամ միջոցառումը։
Ucraft-ով ստեղծված պրոֆեսիոնալ լենդինգ էջերն ապահովում են հաճախորդների մեծ հոսք և վաճառքներ։ Մենք պարզեցնում ենք շուկայում առաջինը լինելու Ձեր գործը՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ գործիքները։

Ընտրեք լենդինգ էջերի անվճար 30+ նմուշներից։
Ծանոթացեք մեր պատրաստի նմուշներին, որոնք հարմարեցված են տարբեր սարքերի համար և ապահովում են բարձր ներգրավվածություն։ Ընտրեք Ձեր նմուշը և սկսեք խմբագրել այն՝ լավագույն արդյունքի համար։
Ինչպե՞ս ստեղծել անվճար լենդինգ էջ Ucraft-ի հետ
Լենդինգ էջ ստեղծելու պարզ քայլերին ծանոթացեք ստորև։
- Գրանցվեք և ստեղծեք Ձեր անվճար հաշիվը Ucraft-ում
- Ընտրեք լենդինգ էջ ստեղծելու տարբերակը
- Ընտրեք պատրաստի նմուշներից մեկը
- Խմբագրեք էջերի և էլեմենտների դասավորությունը
- Ավելացրեք տեքստային, նկարների կամ այլ էլեմենտներ
- Հրապարակեք Ձեր լենդինգ էջը
Հաճախ տրվող հարցեր
Եթե նոր եք Ucraft-ում, ապա այս ուղեցույցը կօգնի Ձեզ։ Գտեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կամ կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։
Ի՞նչ է լենդինգ էջը։
Հիմնական ձևակերպմամբ լենդինգ էջը վեբ էջ է, որտեղ մարդիկ կարող են հայտնվել՝ տեսնելով Ձեր մարքեթինգային արշավները։ Լենդինգ էջի հիմնական նպատակը նոր հաճախորդների ներգրավումն ու բրենդի զարգացումն է։ Առավելություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս էջում։
Ի՞նչպես է աշխատում լենդինգ էջերի ստեղծման հարթակը։
Լենդինգ էջերի ստեղծումը մարքեթինգային գործիք է, որը հնարավորություն է տալիս ստեղծել և օգտագործել մեկ վեբ էջ՝ օնլայն արշավների համար։ Ucraft-ի հետ Դուք կկարողանաք ստեղծել անվճար լոգո Ձեր բրենդի համար, կցել դոմեյն Ձեր լենդինգ էջին ինչպես նաև հավաքել լիդեր։ Ծանոթացեք մեր այս ուղեցույցին՝ արդյունավետ լենդինգ էջ ստեղծելու համար։
Կարո՞ղ եմ արդյոք ստեղծել լենդինգ էջ առանց կայք ունենալու։
Այո։ Ucraft-ում կարող եք ստեղծել առանձին լենդինգ էջ Ձեր մարքեթինգային արշավների համար՝ առանց կայքի անհրաժեշտության։ Ի դեպ, Ucraft-ում ստեղծված լենդինգ էջին կարող եք անվճար կցել Ձեր գործող դոմեյնը։ Եթե դեռևս չունեք դոմեյն, ապա հեշտությամբ կարող եք այն ձեռք բերել մեր միջոցով։ Այս էջում կարող եք ծանոթանալ գործող փաթեթներին և նրանցում ներառված հնարավորություններին։
Արդյո՞ք լենդինգ էջը տարբերվում է վեբկայքից։
Այո, և մենք կփորձենք բացատրել, թե ինչու։ Կայքերը մեկից ավելի էջերով, մեծ ֆունկցիոնալով ու տեղեկությամբ հարուստ ցանցեր են, որոնց նախատեսված են բիզնեսի ավելի լայն ներկայացման համար։ Իսկ լենդինգ էջերը մարքեթինգային գործիքներ են, որոնք կարող են կապվել որոշ արշավների հետ կամ պարզապես նախատեսված լինեն բրենդի հաճախելիության և վաճառքների բարձրացման համար։ Այս պատճառով է, որ լենդինգ էջերի դիզայնը ավելի թիրախային է ու պարզ, և ներառում է CTA կոճակներ։
Արդո՞ք Ucraft-ի լենդինգ էջերի նմուշները հարմարեցված են տարբեր սարքերով օգտագործման համար։
Իհարկե։ Մենք Ucraft-ում ստեղծել ենք հարմարեցված դիզայնով և դասավորությամբ նմուշներ, որոնք կարող են օգտագործվել ցանկացած չափի և որակի էկրանների վրա։ Խմբագրման պարզ գործիքների օգնությամբ
Դուք կարող եք փոփոխել լենդինգ էջի դիզայնն ու բովանդակությունը, դիտել, թե ինչ տեսք ունի այն տարբեր սարքերի վրա և սկսել Ձեր հաջողակ արշավը։
Ինչպե՞ս կարող եմ հեռացնել Ucraft-ի լոգոն իմ լենդինգ էջից։
Ձեր լենդինգ էջում տեսանելի «Ստեղծված է Ucraft-ով» գրությունը հեռացնելու համար կարող եք ակտիվացնել համապատասխան ծառայությունը՝ ամսական ընդամենը $4.99-ով։ Բաժանորդագրումը այս ծառայությանը կարող եք դադարեցնել ցանկացած պահի։
Ի՞նչ կարող եմ անել, եթե չեմ գտնում հարմար դիզայնով նմուշ։
Եթե չեք գտնում Ձեզ հարմար լենդինգ էջի նմուշ, ապա կարող եք ծանոթանալ նաև մյուս փոթեթների համար նախատեսված նմուշներին։ Եթե նշված կատեգորիաներում ևս չեք գտնում նախընտրելի տարբերակ, ապա կարող եք կապվել մեր աջակցման թիմին։ Մեր դիզայներների համար կարևոր է Ձեր արձագանքն ու կարծիքը։ Կարող եք նաև ծանոթանալ ուղեցույցներին՝ հարթակի և գործիքների մասին Ձեզ հետաքրքրող մանրամասներ գտնելու համար։
Կարո՞ղ եմ պատվիրել լենդինգ էջի ստեղծում:
Իհարկե: Ucraft-ի գործընկեր Fiverr հարթակում կարող եք գտնել Ucraft-ի պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր կօգնեն ստեղծել լենդինգ էջ, կայք կամ օնլայն խանութ, մշակել բրենդինգի կամ գործող կայքի թարմացումը՝ ըստ Ձեր նախընտրությունների և պահանջների: Հարկավոր է միայն նշել ծառայությունը, ընտրել համապատասխան մասնագետ և հաստատել պատվերը:
Իմացեք ավելին ծառայությունների և մասնագետների մասին այստեղ: