Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
PPC Մարքեթինգ

Կիսվել:
Այս հոդվածը կներկայացնի PPC մարքեթինգի գործառության նպատակը, առավելություններն ու նրբությունները։
Ի՞նչ է PPC մարքեթինգը
Վճարովի գովազդները (կամ ինչպես անգլերեն կոչում են Pay per Click կամ PPC), դրանք որոնման և այլ առցանց հարթակներում տեղադրվող գովազդներն են: Դրանք ցուցադրվում են մարդկանց, երբ նրանք որոնում են կատարում այդ հարթակներում: Օնլայն բիզնես սկսելուց Դուք անպայման պիտի ընտրություն կատարեք, արդյոք ո՞ր ուղղությամբ եք ուզում զարգացնել մարքեթինգային արշավը։ Սակայն Ձեր ընտրությունը հաճախ կախված է ժամանակից և Ձեր ֆինանսական կարգավիճակից։ Վերջիններիս սահմանափակ լինելու դեպքում խորհուրդ ենք տալիս ընտրել այցելուների ավելացման օրգանիկ տարբերակը։ Սակայն անհրաժեշտ ժամանակի ու ֆինանսերի առկայության դեպքում լավ տարբերակ է PPC մարքեթինգը։
Ինչպե՞ս է այն աշխատում
Ենթադրենք Դուք սկսում եք PPC մարքեթինգ։ Այս դեպքում կարևոր է ձևակերպել հստակ նպատակներ, որոնք կոչվում են կոնվերսիաներ։ Այս նպատակները կարող են ձգվել ամենափոքր՝ հոլովակի դիտումներից մինչև վաճառք։ Կոնվերսիաների օգնությամբ Դուք կարող եք գնահատել, թե PPC մարքեթինգի արդյունքում, ի՞նչ ակտիվություն է գրանցվել ձեր վեբկայքում։
Խորհուրդներ
PPC գովազդները պետք է լինեն ինֆորմատիվ։ Սա այն է, ինչի կարիքն ունեն օգտատերերը։

Գովազդները հասանելի դարձրեք ըստ սարքավորման։ Կան գովազդի տեսակներ, որոնք ավելի արդյունավետ են հեռախոսային հավելվածներում և հակառակը։

Որո՞նք են բանալի բառերն ու ի՞նչ կարևորություն ունեն դրանք PPC-ում

Բանալի բառերին հավանաբար ծանոթ կլինեք SEO առաջխաղացման մասին հոդվածից։ Բառն արդեն ինքն իրենով բացատրում է դրա կարևորությունը, օնլայն հարթակներում։ Օրգանիկ առաջխաղացումը հաճախ իրականացվում է հարց ու պատասխանների, ֆորումների և բլոգ փոստերի միջոցով, որոնց մեջ ներառվում են բանալի բառերը։ Բանալի բառերը օգտագործվում են PPC մարքեթինգում։
Սակայն այս դեպքում, դրանց ընտրությունը կախված է Ձեր թեմայից ու նպատակից։ Օրինակ, եթե դուք լուսանկարիչ եք, ով կենտրոնացած է հարսանեկան լուսանկարչության համար, այս դեպքում բանալի բառերը բնականաբար կտատանվեն լուսանկարչություն, հարսանիք բառերի միջև։
Բանալի բառերի համար նախատեսված գործիքներից մեկը Google’s Keyword Planner-ն է։ Այն օգնում է գտնել Ձեր բրենդին համապատասխան բանալի բառեր։
PPC ուղեցույց
PPC այցելուներ
Այցելուների թիրախային խումբ գտնելու համար նորից օգնության են գալիս բանալի բառերը։ Սակայն մինչև SEO-ն և բանալի բառերը նկարագրում են Ձեր այցելուների նախասիրությունները, Դուք պետք է ավելի կոնկրետացնենք նրանց։ Սոցիալական մեդիայի լավագույն գործիքներից մեկն էլ հենց այն է, որ Դուք կարող եք ստանալ Ձեր թիրախային այցելուների մոտավոր կերպարը՝ ներառելով նրանց նախասիրությունները, գտնվելու վայրը, շատ օգտագործվող բառերն ու նույնիսկ սիրած երաժշտությունը։

Լուսանկարչական ծառայություն
Ենթադրեք Դուք լուսանկարիչ եք, ով ցանկանում է մասնագիտանալ կոնկրետ տարածաշրջանում (Օրինակ՝ Բեռլինում) և հենց հարսանեկան լուսանկարչության ոլորտում: Այս դեպքում անհրաժեշտ է կենտրոնանալ այնպիսի բանալի բառերի օգտագործման վրա, ինչպիսիք են․
-
Հարսանեկան լուսանկարչություն
-
Հարսանեկան լուսանկարչություն Բեռլին
-
Հարսանեկան լուսանկարչություն
-
Բեռլին հարսանեկան լուսանկարչություն
-
Հարսանեկան լուսանկարչություն բեռլին

Ինչպե՞ս գրել հաջողված PPC գովազդներ
Հաջողված գովազդի երկու կարևորագույն կոմպոնենտներն են՝ բանալի բառերն ու թիրախավորումը։ Սակայն նույնիսկ այս դեպքում, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Google-ը սահմանել է որոշակի կանոններ՝ PPC տեքստերի համար։
Վերնագիր - 25 նիշ
Նկարագիր 1 - 35 նիշ
Նկարագիր 2 - 35 նիշ
Հիմնական URL - wwww.yoursite.com/productname

Source: support.google.com/google-ads
Ընտրեք ճիշտ թիրախ
Յուրաքանչյուր մարքեթինգային ստրատեգիա ունի յուրօրինակ աշխատելաոճ, ինչպես նաև արդյունք։ Այսպիսով Ձեր ստրատեգիայի արդյունքները կարող են տարբերվել, կախված Ձեր վեբկայքի գլխավոր նպատակից։ Հետազոտեք և հստակեցրեք, թե կոնկրետ ո՞ր ուղղությունն է ավելի արդյունավետ (բանալի բառեր, վճարովի գովազդներ և այլն)։ Սա կօգնի Ձեզ կենտրոնացնել Ձեր ողջ էներգիան ու ուժը մեկ ուղղությամբ։

Ֆինանսներ

Այսպիսով, գովազդի կառուցվածքը հասկանալուց հետո, կարևոր է համակարգել Ձեր բյուջեն։ Սակայն մինչև վճարում կատարելը, լավ կլինի հասկանաք, թե ինչի՞ համար եք վճարում։
Առանձնացրեք Ձեր բյուջեն, հատկացնելով յուրաքանչյուր գովազդային արշավին հստակ գումար։ Սա կդարձնի Ձեր մարքեթինգային արշավն ավելի համակարգված։
Սակայն, երբ հարցը հասնում է PPC գովազդներին, ուշադրություն դարձրեք չորս հիմնական կետի․
Օրեկան բյուջե - Գումարի այն քանակը, որը ծախսելու եք ամեն օր։
Երկարատև բյուջե - Գումարի այն քանակը, որը ծախսելու եք ողջ արշավի ժամանակ։
Յուրքանաչյուր քլիքի արժեքը (CPC) - Գումարի այն քանակը, որը Դուք վճարելու եք ամեն քլիքի ժամանակ։
Յուրաքանչյուր մայլի արժեքը (CPM) - Գումարի այն քանակը, որը վճարելու եք 1000 արձագանքի դեպքում։
Համեմատել արդյունքները Google Analytics-ով։
Ինչպես միշտ սկսեք Ձեր նպատակը սահմանելուց։ Նպատակը Google Analytics-ում մուտքագրելուց հետո սկսեք հետևել յուրաքանչյուր ալիքների ազդեցությանը։ Օրինակ, եթե Դուք ցանկանում եք զարգացնել Ձեր վաճառքը Ձեր անձնական վեբկայքում, ապա անհրաճեշտ է կենտրնացնել գովազդային արշավները Facebook-ում և Google Ads-ում։ Ձեզ միգուցե կհետաքրքրի, թե ինչու՞ է սա կարևոր։ Այն օգնում է պատասխանել այս հարցին․ որտե՞ղ ներդնել գումարը։
Դիցուք Facebook-ում մարքեթինգային արշավի արդյունքում Դուք ստացել եք 100 նոր հետևորդ, իսկ Google-ում 10, սակայն երկու դեպքում էլ ծախսել եք նույն գումարը։ Այսպես Դուք կարող եք ընտրություն կատարել գովազդային երկու արշավների միջև՝ համեմատելով դրանց արդյունավետությունը։

Ի վերջո, գովազդային արշավներ սկսելուց հիշեք որ սոցիալական մեդիան նույնքան կարևոր է, ինչքան Google-ը։ Facebook-ում և Instagram-ում գովազդային վիճակագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Ձեր Facebook Ad Manager, սակայն Instagram-ի հավելվածը նույնպես առաջարկում է ինֆոգրաֆիկաներ։