Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Տպագիր ապրանքների խանութ Printful-ի հետ
Ստեղծեք տպագիր ապրանքների Ձեր խանութը Ucraft-ի հետ և ընտրեք Printful-ի առաջարկած ավելի քանի 200 ապրանքներից՝ Ձեր դիզայնը ներկայացնելու համար։ Օգտագործեք օնլայն խանութ ստեղծելու գործիքները, ակտիվացրեք Prinftul հավելվածը և սկսեք վաճառել։
Ի՞նչ է Prinftul-ը
Printful-ը տպագիր ապրանքների վաճառքի կազմակերպման ծառայություն է, որը թույլ է տալիս վաճառել անհատական դիզայնով հագուստ և պարագաներ։
Ucraft-ով ստեղծված Ձեր օնլայն խանութին Printful-ի հավելվածը կցելուց հետո հաճախորդները կարող են պատվիրել տարբեր իրեր՝ Ձեր առաջարկած յուրօրինակ դիզայնով։ Պատվերից հետո Printful-ը կազմակերպում է ապրանքների առաքումը Ձեր բրենդինգով։

Ապրանքներ, որոնք կարող եք վաճառել Printful-ի օգնությամբ
Printful-ի հետ կարող եք վաճառել գրեթե ամեն ինչ․ հագուստ, գլխարկներ, գուլպաներ, աքսեսուարներ, ինտերիերի պարագաներ և շատ ավելին։ Ձեր դիզայնով և բրենդինգով ապրանքները կպատրաստվեն մեծ խնամքով և կառաքվեն ամբողջ աշխարհում։

Ինչու՞ ստեղծել Printful խանութ Ucraft-ի հետ
Օնլայն խանութում Printful-ի ինտեգրումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Ձեր բիզնեսի համար։ Ucraft-ի eCommerce լուծումը կօգնի խնայել Ձեր ժամանակը, գումարը և էներգիան։ Printful-ը կկազմակերպի առաքում ամբողջ աշխարհում, իսկ Ձեզ մնում է միայն ընդլայնել տեսականին և զարգացնել Ձեր եկամտաբեր բիզնեսը։
Printful հավելվածի ինտեգրում Ucraft-ի միջոցով
Printful հավելվածը կարող ակտիվացնել եք մի քանի րոպեում։ Ucraft-ով ստեղծված Ձեր օնլայն խանութի ապրանքները սինխրոնիզացնելուց հետո Ձեզ մնում է միայն իրականացնել վաճառքներ։
Առաքում ամբողջ աշխարհում
Ձեր օնլայն խանութում ստացված պատվերը Printful-ը պատրաստում և առաքում է ամբողջ աշխարհում։
White Label առաքման հնարավորություն
Printful-ն առաքում է ստացված պատվերները Ձեր բրենդինգով։ Ստեղծեք յուրօրինակ լոգո բրենդի համար Ucraft-ի օգնությամբ, ընտրեք գույներ և Printful-ը դրանք կօգտագործի Ձեր պատվերների համար։
Միացեք Printful-ի հազարավոր օգտատերերին Ucraft-ի օգնությամբ
Ցանկանու՞մ եք ունենալ հաջողակ օնլայն բիզնես։ Ակտիվացրեք Printful-ը օնլայն խանութում և վաճառեք տպագիր ապրանքներ Ձեր բրենդինգով ամբողջ աշխարհում։ Միացեք Ucraft-ի օգտատերերին և կազմակերպեք Ձեր բիզնեսն առանց բարդությունների ու ավելորդ ծախսերի։ Ծանոթացեք Printful-ի մասին արձագանքներին և այլ հետաքրքիր մանրամասների։