Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Սոցիալական մեդիայի մարքեթինգ (SMM)

Կիսվել:
Սոցիալական մեդիայի մարքեթինգի հիմքում ընկած են բոլոր այն սոցիալական ցանցերը, որոնք կօգնեն Ձեզ հասնել վերջնական լսարանին։ Արշավը սկսելու համար Ձեր միայն պետք է հստակեցված նպատակ, գործելու պլան և այս փուլում որոշ քանակության ներդրում։ Այս հոդվածը կօգնի Ձեզ բացահայտել SMM-ի գրեթե բոլոր գաղտնիքները։
Ձեր կայքը պատրաստ լինելուն պես, կարևոր է պահպանել նոր օգտատերերի ուշադրությունն ու հետաքրքրությունը օգտագործելով մարքեթինգային ձեր գիտելիները։ Կախված Ձեզ մոտ առկա բյուջեից, կարող եք որոշել այն մարքեթինգային հարթակը, որի հետ ցանկանում եք աշխատել:
Ժամանակ պահանջեք սոցիալական մեդիայի շուկայավարման տարբեր հարթակներիուսումնասիրության և դրանց օգուտների մասին ինֆորմացիա ստանալու վրա։Սոցիալական ցանցերի կարևորագույն առավելություններից մեկը ձեր թիրախային լսարանի հետ կապն է պարզապես օրգանական բովանդակության ներգրավմամբ: Դրանք այն հարթակն են, որտեղ Դուք ազատորեն կարող եք խոսել ու պատմել Ձեր պրոդուկտի կամ բրենդի մասին։
Սոցիալական մեդիայի մարքեինթգային արշավի սկսելուց առաջ պատասխանեք հետևյալ հարցերին․
-
Ո՞ր սոց․ հարթակն եք օգտագործելու
-
Ինչպիսի՞ն է բյուջեն
-
Ո՞րն է վերջնական նպատակը
Այժմ աշխարհում կան 5.11 միլլիարդ ակտիվ օգտատերեր։

Այժմ աշխարհում կան 3.48 միլլիարդ ակտիվ օգտատերեր, տարբեր սոց․ ցանցերում։
Այժմ աշխարհում կան 60 միլլիոն ակտիվ բիզնեսային էջեր։
Սակայն այժմ բիզնեսային գովազնդերի համար վճարում 2 միլլիոն օգտատեր։
Ինչպես գտնել լավագույն սոց․մեդիայի հարթակը Ձեր բրենդի համար
Սոց․ ցանցերի մասին խոսելիս առաջին բանը, որ գալիս է մարդկանց մեծամասնության մտքին Facebookն է, որին հաջորդում է Twitter-ը, Instagram-ը և այլն։ Թեև այս հարթակները տարբերվում են միմյանցից ՝օգտագործման ձևով ու նպատակով, սակայն բոլորի հիմքում մարդկանց միջև ամուր կապի ստեղծումն է։
Սոցիալական այլ հարթակներ, ինչպիսիք են LinkedIn-ը, Pinterest-ը, Snapchat-ը և YouTube- ը, կարող են օգնել կատարյալ լսարան գտնելու հարցում ՝իրենց յուրօրինակ ձևերով: Յուրաքանչրյուր սոց․ցանց տարբերվում է իր հաղորդակցման մեթոդներով․ որոշ ծրագրեր օգտագործում են պատկերներ, իսկ մյուսները կարող են օգտագործել լրահոս:
Թեև Linkedin- ը հիմնադրվել է որպես մասնագիտական ցանց, որը հիմնականում հարմար է B2B շուկայավարման համար, դա չի նշանակում, որ B2C նույնպես չի կարող հասնել իրենց լսարաններին այնտեղ:
Օրինակ՝ դուք վեբ դիզայներ եք, որը փնտրում է ֆրիլանս աշխատանք:
Բիզնեսի նպատակ՝ Ձեր նպատակն է ստեղծել շատ կայքեր
Հանդիսատես` փոքր բիզնեսի սեփականատերեր
Տարիքը՝ 25 +
Բիզնեսի չափ՝ Առնվազն հինգ աշխատակից ունեցող փոքր և միջին բիզնես
Առաջարկություններ՝ Linkedin, Facebook:
Ֆեյսբուքում ամեն օր ավելանում է 5000 նոր օգտատեր, ինչը հավասար է 6 նոր պրոֆիլի ամեն վայրկյանում։
Ամեն վայրկյան կատարվում է 6000 թվիթ։
Քլիք արա երկու անգամ, որ փոփոխես
Համացանցից օգտվողների 30%-ն այժմ ինստագրամում է:
Ի՞նչ կարևորություն ունի Facebook-ում մարքեթինգը
Կասկած չկա, որ Facebook-ը գովազդների համար ամենատարածված սոցիալական մեդիա հարթակն է: Այն առաջարկում է բարդ շուկայավարման գործիք ամբողջ գովազդային գործընթացի համար` բիզնեսի էջ ստեղծելուց մինչև գովազդային հաջողությունների զարգացում և չափում, չնայած դրա ինտուիտիվ գովազդի ղեկավարին: Եթե կարծում եք, որ գործընթացը դժվար է, Facebook- ը ունի հեշտությամբ հետևող քայլեր` վստահեցնելով, որ գովազդի հաջողության հասնելու ճանապարհին եք:
Ստեղծել էջ
Մուտքագրել բիզնեսի մասին հիմնական ինֆորմացիան
Ստեղծել պրոֆիլի և
ետնանկարի լուսանկար
Հրավիրել ընկերներին և այլ մարդկանց՝ հավանելու էջը
Այժմ, սոցիալական ցանցերում մեծ տարածում ունեն խմբերը, որտեղ մարդիկ կիսվում են իրենց հետաքրքրություններով ու կարծիքներով։ Կենտրոնացեք ֆեյսբուքում ստեղծված համայնքների և խմբերի վրա։ Դա հեշտ միջոց է ինֆորմացիան մատուցելու և ամուր կապ ստեղծելու համար։
Թվիթեր
Թվիթթեր սոցիալական ցանց և միկրոբլոգային ծառայություն, որը հնարավորություն է ընձեռում իր մասնակիցներին ուղարկելու և կարդալու մինչև 140 նիշից բաղկացած տեքստային հաղորդագրություններ, որոնք պաշտոնապես հայտնի են որպես «թվիթեր»։ Թվիթերում պրոֆիլի ստեղծումից հետո կարևոր է գտնել և հետևել ճիշտ մարդկանց։ Թվիթերն աշխարհում ամենաարագ շարժվող սոց․ հարթակներից է, այսպիսով կարևոր է հարմարվել այդ արագությանը։ Ընթացքը ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք օգտվել Tweetdeck-ից, որը լավագույն գործիքներից մեկն է Թվիթերում բովանդակության ստեղծման ու կառավարման համար։
Ինստագրամ (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով։
Այս հարթակի մասին մտածելիս, հիշեք, որ մարդիկ ոգեշնչման աղբյուրը գտնում են հիմնականում են վիզուալ բովանդակություն տրամադրող հարթակներում։ Pinterest-ը վիզուալ բովանդակության կենտրոնն է։
Ինչպե՞ս են մարդիկ օգտագործում Pinterest-ը
Այստեղ չկա քաղաքականություն ու հակասական բովանդակություն։ Սա այն հարթակն է, որտեղ մարդիկ փնտրում են և համարյա միշտ գտնում են դիզայնի հետաքրքիր լուծումներ, խոհարարության մասին նյութեր և այլն։
Արդյո՞ք Pinterest-ը հարմար է Ձեր բիզնեսի համար
Pinterest-ը լիովին հարմարեցված է հեռախոսային սարքերի համար, ինչը հաճախորդների հետ ուղիղ կապ հաստատելու ընթացքն ավելի կարագացնի։ Քանի որ այստեղ բովանդակությունը շատ բազմազան է, մենք կարծում ենք, որ հարմար կլինի փորձել Pinterest-ում գովազդային արշավ սկսելը։
Ինստագրամ (անգլ.՝ Instagram), լուսանկարների և տեսագրությունների փոխանակման անվճար ծրագիր, որի միջոցով օգտվողները կարող են լուսանկարել և տեսագրել, ֆիլտրեր օգտագործել, ինչպես նաև տարածել դրանք իրենց ծառայությունով կամ այլ սոցիալական ցանցերով։
Արդյո՞ք ինստագրամը օգտակար է բիզնեսի համար
Վերջին տվյալներով Facebook-ը զիջում է Instagram-ին։ Թեև շատերը կարծում են, որ Ինստագրամը միայն զվարճանքի համար է, սակայն լավագույն մասնագետները պնդում են, որ հարթակի ակտիվ օգտատերերի աճող թվերը մեկ այլ բանի մասին են խոսում։ Ինստագրամում գովազդի առկայությունը սակայն պետք է դիտվի, որպես հաճախորդի հետ կապ հաստատելու, զրուցելու միջոց։ Սա նշանակում է, որ Ձեր հրապարակումները և գովազդները պետք է պատմեն ինչ որ պատմություն։





Snapchat
Snapchat-ը մեծ հաշվով անձնական պլատֆորմ է, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ խոսել ընկերների հետ, դիտել ուղիղ եթերներ և ծանոթանալ աշխարհի նորություններին։
Ինչպե՞ս են մարդիկ օգտագործում Snapchat
Snap-ը այն լուսանկարն է կամ հոլովակը, որը ուղարկում եք Ձեր ընկերներին։ Վիդեոն կարող է տևել մինչև 10 վայրկյան և դիտելուց հետո անմիջապես ջնջվում է։ Չբացված Snap-երը ջնջվում են 30 օրվա ընթացքում։
Արդյո՞ք Snapchat-ը օգտակար է Ձեր բիզնեսի համար
Ըստ Snapchat-ի կայքի, ակտիվ օգտատերերը օգտագործում են հավելվածը օրվա մեջ 20 անգամ, ամեն անգամ ծախսելով օրվա 30 րոպեն։ Այս հարթակում մարքեթինգային արշավ սկսելու համար կարևոր է ունենալ տպավորիչ ու կրեատիվ մոտեցում։
