Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Դարձեք կայքերի վերավաճառող
Ընտրեք մեր փորձված բիզնես առաջարկներից մեկը
SaaS մոդել
- Կայքերի պատրաստման հարթակ Ձեր լոգոյով և դոմեյնով
- Ստեղծեք Ձեր նմուշները լենդինգ էջի, կայքի կամ օնլայն խանութի համար
- Տրամադրեք Ձեր ենթադոմեյնով կայքեր ստեղծելու հնարավորություն
- Սահմանեք Ձեր գնացուցակը՝ ճկուն գործիքների օգնությամբ
- Տրամադրեք ամսական կամ տարեկան բաժանորդագրություններ կայքերի համար
Ֆրիլանսերներ և Գործակալություններ
- Ստացեք վեբ դիզայնի պատվերներ հաճախորդներից
- Ստեղծեք կայքեր Ձեր բրենդինգով հարթակում
- Տրամադրեք ուղիղ վճարումների հնարավորություն դիզայն ծառայությունների համար
- Տրամադրեք հաշիվներ՝ մուտք գործելու, խմբագրումների և թարմացումների համար
Անհատական լուծում
- Հեշտությամբ ինտեգրեք մեր white label լուծումը Ձեր հարթակում
- Ավելացրեք Ձեր էլեմենտները, հավելվածներն ու ինտեգրացիաները
- Սկսեք համագործակցության ծրագիր այլ մասնագետների հետ
- Դարձեք դոմեյնների վերավաճառող
Եվ շատ ավելին
Առավելություններ
Խմբագրվող էլեմենտներ
Բազմաֆունկցիոնալ, բայց պարզ հարթակ՝ ամենատարբեր կայքեր ստեղծելու համար:
Ecommerce հավելված
Տարբերվող օնլայն խանութ ստեղծելու համար անհրաժեշտ գործիքներ:
Տվյալների տեսանելիություն
Ձեր հաճախորդների դերերի, մուտքերի և խմբագրումների տեսանելիություն:
Հարթակի կառավարում
Բոլորը մեկում հարթակ՝ փաթեթներ և նմուշներ ստեղծելու, կայքերի աշխատանքին հետևելու համար:
Պատրաստի նմուշներ
Պատրաստի նմուշներ՝ Ձեր դոմեյնը կցելու և white label հարթակից օգտվելու հնարավորությամբ:
Անվճար վեբ հոսթինգ
Անվճար SSL սերտիֆիկատ և հուսալի հոսթինգ Google Cloud-ից բոլոր կայքերի համար:
Մեյլային մարքեթինգ
Նամակների խմբագրվող նմուշներ՝ հաջողակ մարքեթինգային արշավների համար:
Դոմեյնների վերավաճառք
Համագործակցության ծրագիր, որը թույլ կտա ստանալ եկամուտ Ձեր հարթակից դոմեյնների վաճառքի միջոցով:
Լոգոյի պատրաստման հարթակ
Լոգոների պատրաստման ինտուիտիվ հարթակ, որը կօգնի Ձեր օգտատերերին հեշտությամբ ստեղծել լոգո և օգտագործել այն:
Սկսեք Ձեր բիզնեսն այսօր
Ճկուն գնացուցակը կօգնի արագ կողմնորոշվել, ընտրել փաթեթն ու զարգացնել Ձեր հարթակը: Կատարեք միանվագ վճարում կամ ընտրեք կանխավճարային փաթեթներից մեկը:
Գործակալություն
մինչև 100 կայք
$599/ամսական
Հարմար է ստարտափների համար
- Ձեր լոգոն
- Ձեր դոմեյնը
- Ձեր նմուշները՝ առավելագույնը 10
- Ucraft-ով ստեղծված նմուշներ՝ առավելագույնը 10
- Վճարային համակարգեր՝ բաժանորդագրումների և արագ վճարումների համար
- Անհատական գնացուցակ
- Հաշվի անձնական համակարգող
Համագործակցություն
մինչև 500 կայք
$1999/ամսական
Հարմար է գործակալությունների համար
- Ձեր լոգոն
- Ձեր դոմեյնը
- Ձեր նմուշները՝ անսահմանափակ
- Ucraft-ով ստեղծված նմուշներ՝ առավելագույնը՝ 10
- Վճարային համակարգեր՝ բաժանորդագրումների և արագ վճարումների համար
- Անհատական գնացուցակ
- Հաշվի անձնական համակարգող
Անհատական
անսահմանափակ կայքեր
-
Հարմար է ծառայություններ մատուցողների համար
- Ձեր լոգոն
- Ձեր դոմեյնը
- Ձեր նմուշները՝ անսահմանափակ
- Ucraft-ով ստեղծված նմուշներ՝ անսահմանափակ
- Վճարային համակարգեր՝ բաժանորդագրումների և արագ վճարումների համար
- Անհատական գնացուցակ
- Հաշվի անձնական համակարգող
- Համատեղ հոսթինգ
- Հարթակի խմբագրում
- Համագործակցության ծրագիր
- Տեխնիկական աջակցում
Աղբյուրներ
Համագործակցություն լավագույն հարթակների հետ
Ucraft-ի հետ կարող եք օգտագործել ամենազարգացած ինտեգրացիաները՝ հարթակի առաջխաղացման համար:
![Hello Bar Hello Bar](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17633-9718-hello.webp)
![Intercom Intercom](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17635-9120-intercom-16043406333372.webp)
![Mandrill Mandrill](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17662-9132-mandril.webp)
![Hotjar Hotjar](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17664-9106-hotjar-16043399739199.webp)
![Kliken Kliken](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17678-9180-kliken.webp)
![Livechat Livechat](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17680-9152-livechat.webp)
![Yandex Metrica Yandex Metrica](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17694-9140-yandex.webp)
![Google Analytics Google Analytics](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17696-0010241889229-google.webp)
![Eventbrite Eventbrite](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17686-9144-event.webp)
![Canva Canva](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/version7/images/17688-9192-canva.webp)
Դեմոյի հարցում
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է White Label լուծումը և ի՞նչ է այն առաջարկում:
White Label լուծումը տրամադրում է կայքերի պատրաստման հարթակ, որը կարող եք բրենդավորել և օգտագործել Ձեր մատուցած ծառայությունների համար: Ucraft-ի հետ կարող եք սկսել կայքերի պատրաստման Ձեր բիզնեսը՝ անհատական լոգոյով և դոմեյնով: Դարձեք դոմեյնների վերավաճառող, սահմանեք Ձեր գնացուցակը, տրամադրեք կայքերի նմուշներ և շատ ավելին:
Ի՞նչ է PayGo-ն և ինչո՞վ է տարբերվում White Label լուծումից:
PayGo-ն White label-ի այլ տեսակ է, որի դեպքում Դուք վճարում եք Ձեր բրենդինգով հարթակում ստեղծված յուրաքանչյուր կայքի համար՝ ֆիսված միանվագ գումարի փոխարեն: Առավելությունն այն է, որ որքան մեծ է Ձեր կայքերի թիվը, այնքան փոքր է վճարվող գումարը: Դուք կարող եք սահմանել գնացուցակ ձևավորված փաթեթների համար և ունենալ մուտք կայքերի, գրանցված օգտատերերի և կցված դոմեյնների մասին տեղեկություններին:
Ես փորձ չունեմ այս ոլորտում: Արդյո՞ք Ucraft-ը հարմար տարբերակ է ինձ համար:
Կայքերի ստեղծման հարթակը և կառավարման վահանակը ինտուիտիվ են և պարզ: Ավելին՝ մենք առաջարկում ենք տեխնիկական ուղեցույցներ, իսկ աջակցման թիմը կօգնի Ձեզ հարթակի ստեղծման և օգտագործման բոլոր փուլերում:
Ո՞ր փաթեթը կարող եմ ընտրել սկզբում և արդյո՞ք կարող եմ այն փոխել:
Փաթեթի ընտրությունը կախված է կայքերի քանակի ընտրությունից և վճարման ձևից:
Եթե նախընտրում եք PayGo-ի տարբերակը, ապա առաջարկում ենք սկսել բիզնեսը նվազագույն փաթեթով: Երբ հարթակի հիմնական կարգավորումները արված կլինեն, կարող եք փոխել փաթեթը՝ ընտրելով ավելի մեծ հնարավորություններով տարբերակ: Նկատի ունեցեք, որ վերադառնալ նախորդ փաթեթներից որևէ մեկին հնարավոր չէ:
Արդյո՞ք տրամադրվում է նաև հոսթինգ:
Բոլոր փաթեթներում ներառված է անվճար հոսթինգ Google Kubernetes-ում: Ստեղծված կայքերը կստանան նաև անվճար SSL: Այս ամենը՝ առանց որևէ լրացուցիչ վճարի:
Կարո՞ղ եմ ստեղծել իմ սեփական գնացուցակը:
White Label լուծման դեպքում Դուք կարող եք ստեղծել Ձեր փաթեթները, գնացուցակը և ընտրել վճարման տարբերակներ: Ucraft-ը տրամադրում է ֆինանսական մի շարք ճկուն գործիքներ:
Եթե նախընտրում եք PayGo-ի փաթեթներից մեկը, ապա այս դեպքում կարող եք սահմանել Ձեր գնացուցակը՝ նախապես տրամադրված փաթեթների համար:
Արդյո՞ք հարթակն ամբողջությամբ տրամադրվում է անհատական բրենդավորմամբ:
Այո, հարթակը է տրամադրվում առանց բրենդինգի, իսկ Ucraft-ի անունը որևէ կերպ չի նշվում: White Label լուծումը կօգնի հեշտությամբ ստանալ Ձեր բրենդին և դիզայնին համապատասխան հարթակ:
Արդյո՞ք еCommerce հնարավորությունները ներառված են:
White Label լուծման բոլոր փաթեթները ներառում են eCommerce հիմնական գործիքները` Պրո Վեբկայք փաթեթի համապատասխան: Դուք կգտնեք ամեն ինչ օնլայն խանութ ստեղծելու և վաճառք իրականացնելու համար:
Կարո՞ղ եմ տեղափոխել Ucraft-ով ստեղծված կայքերը իմ White Label հարթակ:
Ucraft-ի անձնական հաշվում ստեղծված կայքերը կարող են հեշտությամբ տեղափոխվել Ձեր White label հարթակ: Հարկավոր է միայն դիմել մեր տեխնիկական թիմին:
Ի՞նչ է տեղ ունենում կայքերի հետ հարթակի օգտագործումը դադարեցնելու դեպքում:
Հուսով ենք, որ ոչ մի դեպքում կարիք չի լինի դադարեցնել համագործակցությունը: Սակայն նույնիսկ այդ դեպքում մենք ունենք լուծման տարբերակ. Ձեր հաճախորդների կայքերը կշարունակեն գործել Ucraft-ում՝ գործող փաթեթներից որևէ մեկի ընտրությամբ:
Ի՞նչ վճարային համակարգեր կարող եմ օգտագործել իմ հարթակում:
Ucraft-ում հնարավոր է կատարել գործարքներ Braintree Payments, Paypal, Stripe և Yandex համակարգերի միջոցով: Ինչպես նաև կդիտարկվեն տեղական համակարգերը՝ Ձեր հարթակին կցելու համար:
Կարո՞ղ եմ ավելացնել այլ ինտեգրացիաներ իմ հարթակում:
Մենք միշտ ուրախ ենք լսել համագործակցության նոր տարբերակներ: Այնպես որ, կարող եք կապ հաստատել աջակցման թիմի հետ՝ նոր հնարավորությունների առաջարկներով: