Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Քրաուդ մարքեթինգ

Կիսվել:
Քրաուդ Մարքեթինգի հիմքում ընկած է վաճառքի զարգացումը։ Սա հատկապես արդյունավետ միջոց է, քիչ բյուջեի առկայության դեպքում։ Այս հոդվածում Դուք կբացահայտեք, թե ինչպես կարելի է զարգացնել թիրախային տարբեր խմբերի սեգմենտը՝ օգտագործելով փոքր համայնքներն ինչպիսին են Facebook Groups-ը, Quora-ն և Reddit-ը։ Սրանք քրաուդ մարքեթինգի համար նախատեսված ամենահայտնի հարթակներն են։ Այս հոդվածում կգտնեք այն ամենն ինչ անհրաժեշտ է իմանալ քրաուդ մարքեթինգի մասին։

Եղեք յուրօրինակ: Քրաուդ մարքեթինգը սիրում է թափանցիկություն։ Ինչպես մնացած սոցիալական հարթակներում, այստեղ ևս, ցանկալի է տեսնել հեղինակի լուսանկարը՝ հոդվածին կից։ Սա անձնականացման ընթացքն արդյունավետ դարձնելու հարմար տարբերակ է։ Ավելին, խորհուրդ ենք տալիս մուտքագրել ինչքան հնարավոր է շատ անձնական տվյալներ, ինչը կստեղծի ճանաչելիության տպավորութուն։
Ստեղծեք կարճ կենսագրություն: Բովանդակությունը գրելիս աշխատեք դարձնել այն հնարավորինս հակիրճ ու դիպուկ։ Անկախ նրանից, թե սոցիալական ինչ հարթակ կընտրեք՝ Ձեր կարճ կենսագրությունը Ձեր այցեքարտն է։ Կարճ կենսագրությունների օրինակներ․ Մարքեթինգի պատասխանատու 3+ աշխատանքային տարվա փորձով, կամ Փոքր բիզնեսի սեփականատեր (անուն), աշխատել է __-ում 7 տարի։
Ստեղծեք Մասնագիտացված քոնթենթ: Ներկայացրեք հակիրճ և տպավորիչ բովանդակություն՝ զերձ մնալով սպամից։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի հոդվածի հիմքում լինեն տրված հարցերի հստակ պատասխանները։
Եղեք համայնքի մի մասը:Հարցերի ու պատասխանների ընթացքի կազմակերպումը լիովին կախված է Ձեզնից, մինչ դեռ պատասխանների հրապարակումը (upvote) կախված է համայնքից։ Սա նշանակում է, որ հարկավոր է կատարել հարցադրումներ, պատասխանել այլ մարդկանց հարցերին ու կիսվել upvote-երով։ Հարկավոր է նաև հետևել որոլրտի առաջատարներին և ինֆլուենսերներին։

In this crowd marketing guide, you will learn how different communities can help you expand your customer segment and raise awareness about your business. Facebook Groups, Quora and Reddit are among the most popular crowd marketing platforms.
Everything you need to know about crowd marketing and how to make it work for your business is waiting for you in this chapter.
Եղեք յուրօրինակ: Քրաուդ մարքեթինգը սիրում է թափանցիկություն։ Ինչպես մնացած սոցիալական հարթակներում, այստեղ ևս, ցանկալի է տեսնել հեղինակի լուսանկարը՝ հոդվածին կից։ Սա անձնականացման ընթացքն արդյունավետ դարձնելու հարմար տարբերակ է։ Ավելին, խորհուրդ ենք տալիս մուտքագրել ինչքան հնարավոր է շատ անձնական տվյալներ, ինչը կստեղծի ճանաչելիության տպավորութուն։
Ստեղծեք կարճ կենսագրություն: Բովանդակությունը գրելիս աշխատեք դարձնել այն հնարավորինս հակիրճ ու դիպուկ։ Անկախ նրանից, թե սոցիալական ինչ հարթակ կընտրեք՝ Ձեր կարճ կենսագրությունը Ձեր այցեքարտն է։ Կարճ կենսագրությունների օրինակներ․ Մարքեթինգի պատասխանատու 3+ աշխատանքային տարվա փորձով, կամ Փոքր բիզնեսի սեփականատեր (անուն), աշխատել է __-ում 7 տարի։
Ստեղծեք Մասնագիտացված քոնթենթ: Ներկայացրեք հակիրճ և տպավորիչ բովանդակություն՝ զերձ մնալով սպամից։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի հոդվածի հիմքում լինեն տրված հարցերի հստակ պատասխանները։
Եղեք համայնքի մի մասը: Հարցերի ու պատասխանների ընթացքի կազմակերպումը լիովին կախված է Ձեզնից, մինչ դեռ պատասխանների հրապարակումը (upvote) կախված է համայնքից։Սա նշանակում է, որ հարկավոր է կատարել հարցադրումներ, պատասխանել այլ մարդկանց հարցերին ու կիսվել upvote-երով։ Հարկավոր է նաև հետևել որոլրտի առաջատարներին և ինֆլուենսերներին։
Ի՞նչ է Quora-ն
Quora-ն հարց ու պատասխանի հարթակ է, որտեղ հարցերը մուտքագրվում են կարծիքի տեսքով։ Այն համարվում է կարծիքների փոխանակման ամենատարածված հարթակը։ Որակյալ բովանդակություն ստեղծելուց հետո կարևոր է կենրոնացնել ողջ ուշադրությունը Quora-ում, կարծիքների հիմքով բովանդակության հրապարակմամբ։ Սա հարմար տարբերակ է բիզնեսի մասին ինֆորմացիայի հեշտ մատուցման համար և ստեղծում է ուժեղ կապ կազմակերպության և պոտենցիալ հաճախորդների համար։ Quora-ում պրոֆիլի ազդեցությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ձեր մարքեթինգային արշավի ողջ արդյունքների վրա։
Որո՞նք են ֆեյսբուքի խմբերը
Ֆեյսբուքն առաջարկում է առանձին հարթակ՝ նախատեսված նույն հետաքրքրությունները կիսող մարդկանց համար։ Այստեղ մարդիկ կարող են փոխանակվել կարծիքներով ու փորձառություններով՝ կիսելով օնլայն հարթակն ու ստեղծելով իրենց համայնքը։ Այսպիսի խմբերում ակտիվությունը ևս ցանկալի տարբերակ է մարքեթինգային զարգացման համար։
Խումբ ստեղխելու համար անհրաժեշտ է․
- Ֆեյսբուքի էկրանի վերևի աջ հատվածում սեղմել “Ստեղծել Խումբ” կոճակը
- Մուտքագրեք խմբի անունն ու անհրեշտ ինֆորմացիան
- Սեղմեք “Ստեղծել”
Նոր խմբեր բացահայտելու համար անհրաժեշտ է․
- Ձեր լրահոսից ընտրել “Խմբեր բաժինը”
- Սեղմել “Բացահայտել”
- Ընտրել ըստ ընտանիքի կամ ընկերների նախասիրությունների

Ի՞նչ է Medium-ը
Medium-ը հարթակ է որն իր շուրջ է հավաքել ամենատարբեր գրողների ողջ աշխարհից։ Այստեղ, ի տարբերություն մյուս քրաուդ մարքեթինգի հարթակներից, մարդիկ չեն կարող կիսվել իրենց ուտելիքի, շան կամ անձնական լուսանկարներով։Այստեղ գլխավորը տեքստն է։ Հարթակն առաջարկում է տարբեր գործիքներ, պրոֆիլի առաջխաղացման համար։

Ինչպե՞ս պատասխանել հարցերին
Քրաուդ Մարքեթինգի կարևորագույն նախապայմանը հարցերի ճիշտ պատասխանել տրամադրելն է։ Լավագույն ազդեցությունը ստեղծելու համար հետևեք այս երեք քայլին․
Գտեք հարմար հարց
Գրեք ինֆորմատիվ պատասխան
Պահեք Ձեր առաջատար դիրքերն ու ստացեք թրաֆիք
Ինչպես արդեն նկատեցիք գոյություն ունեն հազարավոր հարցեր տարբեր կատեգորիաների ու դրանք հաճախ շփոթեցնող կարող են թվալ։ Այդ հարցերին ճշգգրիտ պատասխան ձևակերպելու համար անրաժեշտ է․
Հարցի ճանաչելիությունը
Մեկնաբանությունների քանակը
Երբ է վերջին անգամ այս
հարցը տրվել
Կապը Ձեր նարատիվի հետ
Քրաուդ մարքեթինգի հիմքում անկեղծությունն է։ Կարևոր է ձևակերպել Ձեր հաղորդակցությունը մաքսիմալ անկեղծ և ինֆորմատիվ կերպով։
Ինչպե՞ս գրավել առաջատար դիրքեր
Ձեզ ամենահարմար հարցերը գտնելուց հետո ժամանակն է զբաղվել դրանց պատասխանների առաջխաղացմամբ։ Ինչպես արդեն նշեցինք ագրեսիվ գովազդը հակառակ արդյունք է ստանում և վանում է շատ ընթերցողներին։ Սակայն, դա դեռ չի նշանակում, որ Դուք չեք կարող նշել Ձեր բրենդի կամ վեբկայքի անունը և հղումը Ձեր պատասխանում։ Տեղադրված հղումները կարող են օգտակար լինել ընթերցողների համար՝ դարձնելով նրանց պոտենցիալ հաճախորդներ:
Քրաուդ մարքեթինգը երկար ընթացք է:
Ֆեյսբուքի խմբերը, Quora-ն, Reddit-ն և Medium-ը կնպաստեն բիզնեսի առաջխաղացմանը միայն երկար աշխատանքի արդյունքում, որը ենթադրում է նաև երկար ժամանակ։ Մնացած սոցիալական հարթակները պոտենցիալ հաճախորդներ գտնելու լավ հնարավորություններ են, սակայն դրանք իրականացվում են ավելի կարճ ժամանակահատվածում։ Որակյալ և ինֆորմատիվ բովանդակությունը ոչ միայն կարևոր է քրաուդ մարքեթինգի համար, այլ նաև արժեքավոր է ոլորտի զարգացման և ինֆորմացիայի մատուցման համար։ Ցանկացած դեպքում որակյալ բովանդակության ստեղծումը բիզնեսի զարգացման ամենակարևոր նախապայմանն է։
Որակյալ բովանդակություն
Ստեղծեք որակյալ և ինֆորմատիվ բովանդակություն։
Իրական հաշիվ
Օգտագործեք Ձեր իրական անունը և ազգանունը, հաշվիներ ստեղծելու ժամանակ
Իրական արձագանքներ