Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Email Մարքեթինգ

Կիսվել:
Չնայած մարդկանց մեծամասնությունը կպնդի, որ իմեյլ մարքեթինգը վաղուց արդեն կորցրել է իր արժեքը, սակայն փորձառու մասնագետների կարծիքով այն դեռ շարունակում է մնալ մարքեթինգի լավագույն գործիքներից մեկը։ Ձեզ ենք ներկայացնում իմեյլ մարքեթինգի ամենահայտնի տեսակները:
Ի՞նչ է email մարքեթինգը
Չնայած մարդկանց մեծամասնությունը կպնդի, որ իմեյլ մարքեթինգը վաղուց արդեն կորցրել է իր արժեքը, սակայն փորձառու մասնագետների կարծիքով այն դեռ շարունակում է մնալ մարքեթինգի լավագույն գործիքներից մեկը։ Ձեզ ենք ներկայացնում իմեյլ մարքեթինգի ամենահայտնի տեսակները:
Ամիսն ամփոփող էլ․ նամակ (Newsletter)
Սովորական էլ․ նամակներ են, որոնց հիմքում ընկած է ամսվա ամփոփիչ պատկերի նկարագիրը։ Սրա հիմնական նպատակն է գրավել լիդերի ուշադրությունը՝ դարձնելով նրանց ակտիվ օգտատեր
Գործարքային էլ․նամակ
Սա այն էլ․ հասցեներից են, որոնք ուղարկվում են ինչ որ կոնկրետ գործողություն կատարելուց հետո։ Օրինակ որևէ կայքում բաժանորդագրվելուց հետո դուք կարող եք ստանալ գործարքային էլ․ նամակ, որտեղ կնշվի բարեհաջող բաանորդագրման մասին։
Ուղիղ կապ
Հաստատում է ուղիղ կապ հաճախորդների միջևէ տեղեկացնելով նրանց վաճառքի, զեղչերի կամ այլ կարևոր
ինֆորմացիայի մասին:
Սառը էլ․նամակ
Եթե մնացած այլ նամակների դեպքում Ձեզնից պահանջվում էր որևէ գործողություն, որը կենթադրեր նամակի ուղարկում, ապա այս դեպքում Դուք կարող եք կապի դուրս գալ առանց որևէ պատրվակի։ Սառը նամակների օգտագործման համար կարևոր է հասկանալ Ձեր հաճախորդներին։ Սառը նամակները կազմակերպությունը ներկայացնելու, ծառայությունների մասին խոսելու
շատ լավ մեթոդ է։
Email մարքեթինգի աճը` 3800%
Ամեն ծախսված $1-ի համար, email մարքեթինգը գեներացնում է 38$ Campaign Monitor

Էլ․ նամակների 90%-ը հասնում են իրենց հասցեատերերին, սակայն հրապարակումները տեսանելի են Facebook-ի օգտատերերի միայն 2%-ին։
Email մարքեթինգի առավելություններն են․
Քիչ ֆինանսներ։
Մարքեթինգային աճին հետևելու միջոցներ։
Հեշտությամբ կառավարվող
քեմփեյններ
Ուղիղ կապ՝ պրոդուկտի
թիրախային խմբի հետ
Ընտրել ճիշտ հարթակ
Եթե որոշել եք աշխատել իմեյլ մարքեթինգի միջոցով, ապա կարևոր է ընտրել լավագույն հարթակը այն իրականացնելու համար։ Մեյլերի համար նախատեսված հարթակները հնարավորություն են տալիս հավաքել հետևորդներ, ստեղծել և կառուցել մեյլերի պատրաստի նմուշներ և համեմատել մարքեթինգային արդյունքները։ Մեյլերի համար նախատեսված լավագույն հարթակներից են Interco-ը, MailChimp-ը, Keap-ը, Salesfusion-ը և Moosend-ը
Կազմակերպությունների 70%-ը այժմ օգտագործում է իմեյլ մարքեթինգ Բիզնեսի ոլորտում մասնագիտացած մարդկանցից մոտ 11 միլլիոնը օգտագործում են Mailchimp
Բիզնեսի ոլորտում մասնագիտացած մարդկանց մոտ 11 միլլիոնը օգտագործում են Mailchimp
Նոր Բիզնես
Աճող բիզնես
Պրո-մարքեթեր
Ինչպե՞ս սկսել իմեյլ մարքեթինգի ցուցակ Mailchimp-ում
Հարթակում գրանցվելուց հետո հաջորդ կարևոր բանը, որի մասին պետք է մտածել, դա հետևորդների քանակը ավելացնելն ու տարածելն է։ Ցուցակը կարող եք ստեղծել Ձեր դեշբորդից, “Ստեղծել ցուցակ” կոճակի օգնությամբ։ Անհրաժեշտ կլինի մուտքագրել հիմնական ինֆորմացիան կազմակերպության մասին։ Եթե Դուք նոր եք սկսում Ձեր բիզնեսն, ապա հետևորդների դատարկ ցուցակը տարածված երևույթ է։
Իմեյլ արշավի հաջողությունը կախված է երկու կետից
Նամակի բովանդակությունը
Email ցուցակ
Այցելեք քեմփեյնի էջը և ստեղծեք նոր քեմփեյն
Նույնիսկ եթե Ձեր բովանդակությունը հրաշալի է, դա դեռ չի նշանակում որ դուք հասել եք Ձեր սահմանված նպատակին։ Մեյլերի լիսթը կազմելուց հետո կարևոր է աշխատել այն տարածելու վրա։ Սակայն հիշեք, որ օրգանիկ առաջխաղացումն այս դեպքում ցանկալի է։
Տարածելու լավագույն տարբերակներից մեկը հեշտ նավիգացիան է սոց․ մեդիայում և այլ հարթակներում։ Օրինակ, եթե դուք օգտագործում եք Ucraft,դուք կարող եք ավելացնել ֆորմը ընդամենը մի քանի քլիքով և նպաստեք լիդերի գեներացմանը։ Ֆորմերը կարող են բաղկացած լինել տարբեր բոքսերից, որտեղ կարող եք հանդիպել տարատեսակ հարցերի։
Email Marketing խորհուրդ: Email Մարքեթինգը ստուգված և լայն կիրառելի պրակտիկա է ամբողջ աշխարհում։ Այպիսով, դրա արդյունավետությունը հաստատված է աշխարհի լավագույն մարքեթինգային մասնագետների կողմից։
Ստեղծել հետևորդների խմբեր
Եթե դուք առաջարկում եք մի քանի ծառայություններ, ապա լավ կլինի կենտրոնանալ տարբեր թիրախային խմբերի վրա։ Օրինակ եթե դուք ունեք տեխնիկայի խանութ, ապա կարող եք ստեղծել մի քանի թիրախային խմբեր ՝կանանց, տղամարդկանց, համակարգիչ սիրողների, լուսանկարիչների համար։ Իսկ թիրախային խմբերի կառուցումն ու ձևակերպումը կախված է Ձեր նպատակներից։
Ստեղծեք Ձեր առաջին մարքեթինգային արշավը
Առաջին email մարքեթինգային արշավի ստեղծումը կարևոր քայլ է։ Այպիսով պետք է պատասխանել հետևյալ հարցերին․
Ի՞նչ թեմաների մասին եք ուզում գրել
Ո՞րն է թիրախային խումբը
Ո՞րն է նպատակը
Այս հարցերի պատասխանը կօգնի Ձեզ ձևավորել հստակ և ճիշտ մարքեթինգային արշավ։
Ինչպե՞ս ստեղծել իմեյլ մարքեթինգի արշավ Mailchimp-ում
Եթե դուք ընտրել եք Mailchimp-ն ապա դուք պետք է․
- Այցելեք արշավների էջ և սեղմեք “Ստեղծել արշավ” կոճակը
- Ընտրեք արշավի տեսակը
- Ընտրեք թիրախային հետևոդների ցուցակ
- Մուտքագրել մեյլին պատկանող հիմնական ինֆորմացիան
- Ավելացնել լուսանկարներ
Ընտրեք այն քեմփեյնի տեսակը, որը ուզում եք ուղարկել
Ընտրեք թիրախային խումբը
Թիրախային խումբը հստակեցնելուց հետո, սկսեք ձևավորել Ձեր էլ․ նամակի կառուցվածքը
Ավելացրեք լուսանկարներ էլ․ նամակն ավելի տպավորիչ դարձնելու համար
Որակյալ բովանդակությունը ուժ է
Առաջին նամակն ուղարկելուց հետո անհրաժեշտ է կենտրոնացնել ողջ էներգիան բովանդակության ստեղծման վրա։ Օրինակ կարելի է ներկայացնել պրոդուկտի առավելություններն ու ծառայությունները։ Ձեր բովանդակության ուժը կախված է պատմությունը վերարտադրելու Ձեր ունակություններից․ կարճ ասած՝քոնթենթ մարքեթինգ:
Փոխակերպել հետևորդներին՝ հաճախորդների
Յուրաքանչյուր մարքեթինգային արշավի հիմքում ընկած է վաճառքի զարգացման գաղափարը։ Սա նշանակում է որ սահմանված նպատակի հիմքում ևս ընկած է պոտենցիալ հաճախորդների ուշադրության գրավումը։ Ակտիվ պահեք մեյլերի ուղարկման ընթացքը, բայց հիշեք, որ մարդկանց էլ հասցեներում միակ նամակը Ձերը չէ։
Իմեյլի Subject-ը լրացնելու ուժը
Անվանեք այն “վերնագիր”։ Հենց դրա պատճառով ու նաև՝ շնորհիվ ենք մենք բացում էլ․ նամակները, քանի որ սա առաջին բանն է ինչ մենք տեսնում ենք։ Իմեյլի վերնագիր գրելուց փորձեք պահել այն կարճ ու լակոնիկ, ինչպես նաև “ամփոփեք” մեյլի կարևորագույն կետերը փորձելով հասանելի դարձնել այն թիրախային խմբին։ Սակայն այս ամենը պետք է անել մաքսիմալ կարճ ու լակոնիկ տարբերակով։
Անձնականացված վերնագրերով մեյլերը 35%-ով ավելի շատ են բացվում
Campaign Monitor

B2B կազմակերպությունների համար առավել արդյունավետ են այն էլ․ նամակները, որոնք ներառում են թարմացումների և նորությունների մասին բովանդակություն։
Մարդկանց 64%-ը պնդում է, որ նրանք բացում են մեյլերը վերնագրերի շնորհիվ-
Chadwick Martin Bailey
Հաճախորդների 49%-ը նախընտրում են ստանալ գովազդային էլ․ նամակներ ամեն շաբաթ- Statista
Անձնականացված էլ․ նամակների ակտիվությունը 14% է, իսկ փոխակերպումը՝10%. – Aberdeen
CTA-ի ուժը
Լավ բովանդակությամբ և լավ վերնագրով մեյլի վերջակետը CTA կոճակն է։ Սա այն վերջնական կետն է, որտեղ Դուք առաջարկում եք ընթերցողին դառնալ Ձեր հաճախորդը։ CTA-ի տեսակները բազմազան են․ օրինակ որոշ դեպքերում դրանք արտահայտում ենք շտապողականություն, մյուս դեպքերում՝բաժանորդագրման առաջարակ։
Կոճակները փորձարկեք
տարբեր գույներով
Միանգամից ուղղորդեք դեպի
հաջորդ քայլ
Օգտագործեք CTAկոճակ, սովորական
URL-ի փոխարեն

Հետևեք իմեյլ արշավների առաջընթացին
Ձեր մարքեթինգային արշավի հաջողությունը չափվում է հետևորդների քանակի ավելացմամբ։ Եթե դուք օգտագործում եք MailChimp, ապա հաջողությունների մասին ինֆոգրաֆիկան հասանելի է դեշբորդից։
