Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Սկսեք Դրոփշիփինգ Բիզնես
Ucraft-ի հետ կարող եք Ձեր օնլայն խանութում վաճառել բարձրորակ ապրանքներ հեղինակավոր մատակարարներից։ Պարզապես սահմանեք գներ ցանկացած ապրանքի համար և ստացեք եկամուտ՝ առանց պահեստի և այլ խնդիրների։
Ապրանքներ, որ կարող եք վաճառել Ucraft-ի դրոփշիփինգ ծառայության միջոցով
Ucraft-ն առաջարկում է տպագիր ապրանքների վաճառքի հնարավորություն Printful ինտեգրացիայի օգնությամբ։ Ձեր օնլայն խանութում կարող եք վաճառել Ձեր բրենդինգով հագուստ, աքսեսուարներ, բարձեր, բաժակներ, դիզայնի պարագաներ և շատ ավելին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Printful-ի մասին պատմող մեր այս էջին կամ այցելել Printful.com։
Ինչպե՞ս սկսել դրոփշիփինգ բիզնես Ucraft-ի հետ
Սկսեք դրոփշիփինգ բիզնեսը Ucraft-ի հետ: Այս քայլ առ քայլ ուղեցույցը կօգնի Ձեզ այդ հարցում:
Ստեղծեք օնլայն խանութ Ucraft-ով
Անկախ նրանից՝ արդեն ունեք գործող բիզնես, թե սկսնակ եք eCommerce-ում, Ucraft-ը կարող է իդեալական լուծում լինել Ձեզ համար։ Գրանցվեք Ucraft-ում, ընտրեք հարմարեցված նմուշներից մեկը և ստացեք Ձեր երազանքների օնլայն խանութը։
Ավելացրեք Printful հավելվածը
Ձեր կայքի eCommerce հարթակից գտեք Printful հավելվածը և ակտիվացրեք այն։ Գրանցվեք ու սկսեք զարգացնել դրոփշիփինգի Ձեր օնլայն խանութը։
Ստեղծեք դիզայնի տարբերակներ
Ներբեռնեք դիզայնի Ձեր տարբերակները կամ ընտրեք Printful-ի առաջարկած տարբերակներից։ Ընտրեք ապրանքը, որի վրա կցանկանաք տեսնել Ձեր ընտրած դիզայնը, սահմանեք գներ և ավելացրեք ապրանքները օնլայն խանութում։
Սկսեք վաճառքը
Ձեր դիզայնը և ապրանքները ներբեռնելուց հետո Printful-ը կստանա ծանուցումներ պատվերների մասին։ Ձեր բրենդինգով տպագրում և առաքում կկատարվի, իսկ Դուք կկարողանաք կենտրոնանալ մարքեթինգային հաջողությունների և բիզնեսի զարգացման վրա։
Ընտրեք օնլայն խանութի ավելի քան 120 պատրաստի նմուշներից Ձեր դրոփշիփինգ բիզնեսի համար
Ստեղծեք օնլայն խանութ Ucraft-ի հարմարեցված նմուշների օգնությամբ։ Խմբագրեք կայքը, օգտագործեք eCommerce գործիքները և ակտիվացրեք Printful հավելվածը։ Ձեր կայքը կլինի հասանելի և արագ համակարգչով, հեռախոսով և այլ սարքերով։