Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Ստացեք եկամուտ յուրաքանչյուր հրավիրված կայքից
Միացեք Ucraft-ի Համագործակցության ծրագրին և ուղղորդեք նոր օգտատերերի: Ստացեք 25% միջնորդավճար յուրաքանչյուր նոր բաժանորդագրումից և վճարումից։
Վաստակեք՝ ներգրավելով նոր օգտատերերի
Պատմեք Ucraft-ի մասին Ձեր լսարանին, տարածեք անհատական հղումը և ստացեք եկամուտ յուրաքանչյուր նոր վճարումից:
Միանալ անվճար
Միացեք ծրագրին հիմա՝ առանց լրացուցիչ վճարների, ներգրավեք նոր օգտատերեր և ստացեք եկամուտ:
25% միջնորդավճար
Ստացեք միջնորդավճարներ յուրաքանչյուր նոր գրանցված կայքի և հաճախորդների ընթացիկ վճարումների դիմաց:
24/7 աջակցում
Դուք կարող եք օգտվել 24/7 ռեժիմով գործող աջակցման ծառայությունից, որը կապահովի արագ լուծումներ ցանկացած խնդրի դեպքում:
Միացեք ծրագրին 3 պարզ քայլով
Մոնետիզացրեք Ձեր գործունեությունը՝ պատմելով Ucraft-ի մասին և օգտագործելով տրամադրված բոլոր միջոցները:
Միացեք Ucraft-ին
Գրանցվեք հիմա և ստացեք Ձեր անհատական հղումը: Այն կներառի չկրկնվող ID, որը կօգնի հետևել Ձեր կայքի հաճախելիությանն ու վերլուծական տվյալներին:
Ապահովեք հաճախելիություն
Կիսվեք Ձեր անհատական հղումով տարբեր հարթակներում և ապահովեք բարձր ներգրավվածություն: Յուրաքանչյուր պոտենցիալ օգտատեր կարող է մեծացնել Ձեր եկամուտը և ապահովել ակտիվություն կայքում:
Ստացեք վճարումներ / տոկոսներ
Ստացեք փոխանցումներ անմիջապես PayPal-ի Ձեր հաշվին յուրաքանչյուր վճարումից: Ձեր ամեն ուղղորդում կարող է ապահովել նոր շարունակական բաժանորդագրություն Ucraft-ում:
Ինչու՞ համագործակցել Ucraft-ի հետ
Պասիվ եկամուտ
Կենտրոնացրեք ջանքերը Ձեր բիզնեսի զարգացման վրա՝ միաժամանակ ձեռք բերելով եկամուտի նոր աղբյուր: Պատմեք մեր բրենդի մասին և ստացեք 25% միջնորդավճար յուրաքանչյուր ուղղորդված վճարումից:
Ոչ մի պարտավորություն
Ձեր գործունեության ակտիվությունը կարող եք կառավարել ինքներդ․ չկան հղումների պարտադիր թվեր, ժամկետներ կամ սահմանափակումներ։
Հաշվի անհատական կառավարում
Ծրագրի ողջ ընթացքում Ձեզ կօգնի և կուղղորդի համագործակցության Ձեր անհատական հաշվի մենեջերը։
Ո՞վ կարող է միանալ Ucraft-ի ծրագրին
Մեր համագործակցության ծրագիրը բաց է և հասանելի օնլայն
・Բլոգերներ ու ինֆլուենսերներ
・Վերավաճառողներ
・Ֆրիլանսերներ
・Հեղինակներ
・Գործարարներ
・Գործակալություններ
Հաճախ տրվող հարցեր
Այս բաժնում կարող եք գտնել հետաքրքրող հարցերի պատասխաններ և ծանոթանալ ծրագրի առավելություններին։
Ի՞նչ է համագործակցային (affiliate) մարքեթինգը և ի՞նչ առավելություններ ունի այն:
Համագործակցության ծրագիրը մարքեթինգային մոդել է, որտեղ միջնորդը (այս դեպքում՝ Դուք) վաճառվող կայքում (այս դեպքում՝ Ucraft-ում) ապահովում է ակտիվություն և ներգրավվածություն, ինչի դիմաց ստանում է միջնորդավճար։ Ucraft-ի համագործակցության ծրագիրը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վաստակել օնլայն՝ փոքր բիզնեսից մինչև հաջողակ օնլայն բրենդեր և ֆրիլանսերներ:
Արդյո՞ք հարկավոր է վճարել միանալու համար։
Համագործակցության ծրագրին կարող եք միանալ անվճար՝ առանց վճարումների կամ պահումների։ Դուք կարող եք վաստակել միջնորդավճարների օգնությամբ, որոնք կգոյացվեն Ձեր ուղղորդած կայքերից:
Ինչպե՞ս է աշխատում համագործակցության ծրագիրը։
Համագործակցության ծրագիրը թույլ է տալիս ներգրավել անսահմանափակ թվով մարդկանց։ Ձեզ հարկավոր է գովազդել Ucraft-ը հղումների, հոդվածների, բաներների և մարքեթինգային այլ քայլերի միջոցով։
Եվ, իհարկե, յուրաքանչյուր ուղղորդված բաժանորդագրումից Դուք ստանալու եք միջնորդավճարներ: Դուք կարող եք վաստակել այնքան եկամուտ, որքան թույլ կտա Ձեր ակտիվությունը:
Որո՞նք են Ucraft-ի համագործակցության ծրագրի առավելությունները։
Մեզ հետ համագործակցությունը ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝
· Ցածր ընթացիկ ծախսեր,
· Ցածր ռիսկայնություն,
· Ճկունություն,
· Բարձր միջնորդավճարներ,
· Մշտական աջակցում մեր կողմից։
Թեև հարկավոր է ժամանակ և ռեսուրսներ տրամադրել ծրագրի հաջողության համար, Ucraft-ը խոստանում է պարզ լուծումներ և արագ արդյունքներ:
Ի՞նչպես է հաստատվում իմ մասնակցությունը ծրագրին։
Սկզբում հարկավոր է լրացնել միանալու հայտը մեր կայքում: Արդյունավետ համագործակցության համար մենք կարևորում ենք թափանցիկությունը, ազնվությունն ու փոխադարձ վստահությունը: Այդ իսկ պատճառով փորձում ենք ճշտել տարբեր մանրամասներ դիմորդների մասին։ Այլ տեղեկություն մասնակցությունների հաստատման, իրավունքների և պարտավորությունների մասին կարող եք ստանալ՝ կարդալով Պայմաններ և Դրույթներ էջը:
Որքա՞ն կարող եմ վաստակել։
Ծրագրից ստացված եկամուտը կախված է Ձեր անհատակն ակտիվությունից և անցկացրած արշավներից: Դուք կարող եք ստանալ մշտական 25% միջնորդավճար Ձեր ուղղորդած բոլոր գործարքներից։ Չկան սահմանափակումներ կամ պարտադիր թվեր:
Ի՞նչ վճարման համակարգերից կարող եմ օգտվել։
Այժմ համագործակցության ծրագրի համար մենք օգտագործում ենք PayPal և Wire Transfer վճարային համակարգերը։
Ինչպե՞ս կարող եմ գովազդել Ucraft-ը ծրագրի օգնությամբ:
Համագործակցության ծրագրի բոլոր մասնակիցներն ստանում են մշակված նյութեր, որոնք կարող են օգնել արշավի պլանավորման հարցում: Այս ուղեցույցները կարող են օգտագործվել տարբեր հարթակներում PPC արշավների, SM գովազդների և SEO օպտիմալացման համար: Դուք նաև կարող եք ստեղծել կայք Ucraft-ով և ներգրավել նոր օգտատերերի:
Ու՞մ կարող եմ դիմել հարցերի դեպքում։
Հարցերի դեպքում կարող եք դիմել մեր աջակցման թիմին լայվ չաթի օգնությամբ կամ պարզապես գրեք նամակ [email protected] էլ. փոստի հասցեին:
Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով: