Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Քոնթենթ Մարքեթինգ

Կիսվել:
Վեբկայքի կառուցումից հետո հաջորդ քայլը քոնթենթ ստրատեգիայի պլանավորումն է։ Որակյալ վեբկայքի կարևոր նախապայմաններից է նաև որակյալ քոնթենթի գեներացումը։ Սույն հոդվածը կօգնի Ձեզ բացահայտել քոնթենթ մարքեթինգի բոլոր նրբություններն ու առավելությունները։
Քոնթենթ Քոնթենթ մարքեթինգի հիմքում ընկած են որակյալ քոնթենթի ստեղծումը և հրապարակումը։ Ընթացքը ճիշտ կառավարելու համար կարևոր է հաշվի առնել ընթերցողների թիրախային խումբը։ Որակյալ բովանդակությունը կարող է ստեղծել ուժեղ կապ կազմակերպության և դրա պոտենցիալ հաճախորդների միջև։ Սա ամենահեշտ միջոցն է պրոդուկտի և դրա առավելությունների մասին ինֆորմացիան հեշտությամբ մատուցելու։
Քոնթենթ մարքեթինգի երեք կարևոր կետերից են`
Բովանդակության ստեղծում
Հրապարակում
Գովազդ
Այս կետերից յուրաքանչյուրի հիմքում տպավորիչ և յուրօրինակ բովանդակությունն է։
B2B մարքեթերների 91%-ը այժմ օգտագործում են քոնթենթ մարքեթինգի բիզնեսի առաջխաղացման համար
(բյուջև, թրենդներ և այլն)
Միջինում կազմակերպությունների ընդհանուր բյուջեի 40%-ը ծախսվում է քոնթենթ մարքեթինգի վրա
(Բյուջե, թրենդներ և այլն)
Ի՞նչ կարևորություն ունի քոնթենթ մարքեթինգը
Այսօր բոլորը կարող են լինել գրող։ Ձեզ միայն անհրաժեշտ է ունենալ գրիչ կամ համակարգիչ ու ամեն ինչ գրեթե պատրաստ կլինի սկսելու համար։ Սակայն ոչ բոլորը կարող են ստեղծել որակյալ բովանդակություն։ Ստեղծված բովանդակության արժեքը կախված է ընթերցողի պահանջներից և ինֆորմացիայի մատուցման ձևից։
ԻՆչու՞ պետք է Ձեր բիզնեսի առաջխաղացման հիմքում ընկած լինի քոնթենթ մարքեթինգը
Քոնթենթ մարքեթինգի առաջին կարևոր նախապայմանն այն է, որ գործընթացը ավելի քիչ ծախսատար է քան ալտերնատիվ գործիքների օգտագործումը։ Օրինակ, բանալի բառերով հագեցած մեկ հոդվածը կարող է մեծ ազդեցություն ունենալ որոնողական համակարգերում բրենդի առաջխաղացման գործում։ Ինչքան շուտ կատարեք ներդրումներ քոնթենթ մարքեթինգի ոլորտում, այդքան շուտ կունենաք նոր եկամուտներ։
Քոնթենթ մարքեթինգային ստրատեգիայի ստեղծում
Օնլայն մարքեթինգի հիմքում նույնպես ընկած է որակյալ բովանդակության գեներացումը։ Այն սկսելուց առաջ կարևոր է ունենալ հստակ նպատակ և ընթերցողների թիրախային խումբ։
Թիրախային խմբի ստեղծում
Ընթերցողների համար գրելուց առաջ կարևոր է հասկանալ, թե ովքեր են նրանք։ Սա նշանակում է որ թիրախային խումբը ձևավորելու ընթացքում պետք է հաշվի առնել նրանց հետաքրքրությունները, նախընտրությունները, հիմնական ինֆորմացիան և նրանց առաձին կերպարը։ Թիրախային խմբի հետ ծանոթությունը ուղիղ համեմատական է արդյունավետ հոդված ու քոնթնեթ մարքեթինգ գեներացնելու հետ։
Սահմանեք նպատակներ Ձեր քոնթենթ մարքեթինգի ստրատեգիայի համար
Թիրախային խումբը սահմանելուց հետո կարևոր է հստակեցնել կոնկրետ նպատակներ, ըստ որի Դուք կհասկանաք Ձեր հոդվածների գեներացման վերջնական կետը։ Սահմանված նպատակների առաջընթացին կարող եք հետևել Google Analytics-ի միջոցով։
Планирование контента
Планируйте свой контент! Мы рекомендуем разработать дорожную карту, которая поможет последовательно воплощать в жизнь стратегию продвижения. Самый простой и доступный способ сделать это – составить электронную таблицу в Microsoft Excel, Google или Яндекс.Документах.
Сделав таблицу, заполните ее следующей информацией:
Тема, которую нужно осветить — это может быть начало распродажи, новинки в ассортименте, открытие нового магазина Вид контента – пост, письмо, описание товара, отзыв
Величина, в которой вы измерите результат – количество дочитываний текста, просмотров видео, лайки и комментарии, репосты
Цель, выраженная в
конкретной величине
Время публикации
Бюджет для продвижения
Внесите в таблицу разные темы и виды контента. Сделайте план разнообразным, чтобы чередование материалов не приелось ни вам, ни читателям. Для начала рекомендуем распланировать на 2 недели вперед, затем – увеличить диапазон времени вплоть до месяца. Учитывайте, что план нужно будет корректировать с учетом актуальных событий, происходящих в мире.
СОВЕТ: помните, что под этим словом подразумеваются не только SEO-тексты для сайта и посты в социальных сетях, но и инфографика, вебинары, почтовые рассылки, руководства и объявления. Все письменные (и не только) источники информации, имеющие отношение к вашему бизнесу и есть контент. Даже отзывы переписка с клиентами.
Պլանավորեք Ձեր քոնթենթը
Քոնթենթ մարքեթինգի մասին խոսելիս սովորաբար առաջին բանը որ գալիս է մեր մտքին դրանք բլոգ փոստերն են, ebook-ները, ինֆոգրաֆիկաները կամ տեղեկատվության այլ արժեքավոր գրավոր աղբյուրները։ Բովանդակության պլանավորման ամենահեշտ գործիքներից է Google Doc-ը, որտեղ հարկավոր է սահմանել․
- Հոդվածի վերնագիրը
- Հոդվածի հիմնական նպատակը
- Նպատակի առաջընթացին հետևելու կանոնները Հրապարակման մոտավոր ժամանակահատվածը
- Հեղինակի անունը
Հոդվածի թեմա
Նպատակ
Անհրաժեշտ ժամանակը
Հեղինակի անուն
Արտաքին աղբյուրներ
Վերջանական նպատակ
Բյուջե
Եւ վերջապես անկախ բովանդակության մարքեթինգային ստրատեգիայից ուշադրություն դարձրեք Ձեր մրցակիցներին։
Մասնագիտացված գրականություն
Քոնթենթ մարքեթինգի ստրատեգիան կազմելուց հետո, սկսեք ստեղծել որակյալ և տպավորիչ բովանդակություն։
Կատարեք հետազոտություն
Որակյալ բովանդակություն ստեղծելիս կարևոր է կատարել հետազոտություն ըստ Ձեր բովանդակության վերնագրի։ Google Trends-ը և Google keyword Planner-ը օգտակար գործիքներ են, որոնք կհեշտացնեն հոդվածի պլանավորման ընթացքը։ Երկուսն էլ կարող են տրամադրել ամենաշատ որոնվող թոփ հոդվածները, ըստ որի Դուք կկարողանաք ընտրել Ձեր ուղղությունը։
Հոդվածի դիպուկ վերնագիր
Ընթերցվող բովանդակության տարածումը սկսվում է տպավորիչ վերնագրից։ Ենթադրենք Ձեր հոդվածի թեման ընտրել եք “ինչպես պատրաստել ամենահամեղ պաղպաղակը”։ Պոտենցիալ ընթերցողը որոնողական համակարգերում կփնտրի “Համեղ պաղպաղակի պատրաստում” բանալի բառերով։ Այս դեպքում կարևոր է որ Ձեր վերնագրում օգտագործեք բանալի բառերը, որոնք կօգնեն Ձեզ զարգացնել հոդվածի առաջխաղացումը որոնողական համակարգերում։ Տպավորիչ վերնագրի ստեղծումն իր մեջ ներառում է մի քանի կարևոր նախապայամաններ։
Ներկայացրեք հստակեցված վերնագիր, որը կպատմի հոդվածի բովանդակությունը Օգտագործեք թվեր, հոդվածն ավելի արժեքավոր դարձնելու համար Հետևեք “Ինչպես” ուղեցույցերին Խոսեք գաղտնիքների մասին (օրինակ ՝ 10 գաղտնիք մարքեթինգի մասին) Ընտրեք հեղինակին
Վերնագրում ներառեք
տեքստի թեման
Օգտագործեք թվեր
Օգտագործեք ուղեցույցեր
Խոսեք գաղտնիքի մասին (5 գաղտնիք մարքեթինգի մասին)
Հեղինակի անուն
Կենտրոնացեք բառերի արժեքի վրա
Տպավորիչ վերնագրի առկայությունից բացի կարևոր է նաև արժեքավոր բովանդակության ստեղծումը։ Կենտրոնացեք Ձեր հոդվածի առավելությունների վրա։
Ներկայացրեք հստակ, ձևակերպված ու սահմանված տեքստ, որը հասանելի կլինի բոլոր ընթերցողներին, անկախ լեզվի խոչընդոտներից։
Ստեղծեք Ձեր բովանդակության կառուցվածքը։ Յուրաքանչյուր հատված պետք է ունենա իր ենթավերնագիրը, որը կօգնի ընթերցողներին ավելի հեշտ նավիգացվել։Ուշադրություն դարձրեք բովանդակության ֆորմատին և կառուցվածքին։ Հետևյալ ուղեցույցը կօգնի Ձեզ բովանդակության ստեղծման ստրատեգիայի հարցում։
Մարքեթինգի ոլորտում մասնագետների 72%-ը պնդում է, որ քոնթենթ ստրատեգիան կարող է նպաստել բիզնեսի առաջխաղացմանը։
Ավարտեք գործողությամբ
Բովանդակության հիմքում պետք է լինի որևէ գործողություն։ Ավարտեք հոդվածը՝ խրախուսելով մարդկանց կատարել որևէ գործողություն։ Օրինակ՝ վեբկայքի բաժանորդագրություն կամ ֆորմերի լրացում։
Գույների հոգեբանություն- կապույտը հիմնականում սառը գույն է և օգտագործվում է b2b կայքերում։
Ուսումնասիրեք գույների օգտագործումն ու դրանց նշանակությունը։
Studies show that red and green are the most popular colors. However, do not take this color suggestion as something that’s set in stone. Instead, opt for A/B testing to find which color is the “action color” for your audience.
Հաղթահարեք տեքստի հետ աշխատանքի ընդհատումները
Նույնիսկ ամենալավ գրողները ժամանակ առ ժամանակ հանդիպում են խոչընդոտների, որոնք ազդում են տեքստի հետ աշխատելու գործընթացի վրա։ Նմանատիպ ընդհատումների հետ առնչվելուց ուղղակի փորձեք հանգստանալ տեքստից՝ թողնելով բառերին ու նախադասություններին շնչել։Մի մոռացեք հետևել Ձեր մրցակիցների աշխատանքին սոցիալական մեդիայում։
Մի քանի պատճառներ, նմանատիպ խնդիրներ ունենալու համար՝
Այս դեպքում Ձեր ծուլությունը կօգնի Ձեզ այս հարցում
Մի աշխատեք, մինչև
չզգաք ոգեշնչում
Մեղադրեք ինքներդ Ձեզ ու ներկա եղեք խնդրում։ Գրող լինելու մյուս հետաքրքրությունը այս պրոցեսում ներկա գտնվելն է։
Ինչքան շուտ գտնեք, թե ինչն է խոչընդոտում Ձեր աշխատանքային պրոցեսին, այնքան հեշտ կլինի հաղթահարել այն։
Հագեցած գրաֆիկ
Շեղում (սոցիալական մեդիա ու զվարճանք)
Պերֆեկցիոնիզմ
Ո՞րն է մասնագիտացված և միջին գրողների տարբերությունը։
Որոնողական համակարգերի օպտիմիզացում
Բովանդակության մարքեթինգի զարգացման հաջորդ էլեմենտը SEO օպտիմիզացումն է։
Այն ուսումնասիրելուց առաջ եկեք քննարկենք երկու կարևոր տերմիններ․
-
Բանալի բառերն օգտագործվում են հոդվածներում՝ դարձնելով վեբկայքի օպտիմիզացիան ավելի արդյունավետ
-
Որոնողական համակարգերի օպտիմիզացիա (SEO) բովանդակության օպտիմիզացիան է որոնողական համակարգերի համար։
Բովանդակության ստեղծումից հետո շարունակեք SEO օպտիմիզիացիան հետևյալ փուլերով․
Բանալի բառեր
Եթե Դուք երբևէ առնչվել եք որոնողական համակարգերի օպտիմիզացիային, ապա հստակ գիտեք բանալի բառերի կարևորության մասին։ Սակայն Google-ի ալգորիթմերի վերջին փոփոխությունների պատճառով բանալի բառերի ուժն այլևս առաջվանը չէ։
Այսպիսով, որակյալ բովանդակության բացակայության դեպքում բանալի բառերն անզոր են։ Google Keyword Planner-ը կօգնի Ձեզ գեներացնել նոր բանալի բառեր, Ձեր բովանդակությանը հարմարեցված։ Բանալի բառերի տեղադրման ժամանակ չմոռանաք օգտագործել դրանք նաև վերնագրում։
Մետա նկարագրություններ
Բովանդակության օպտիմիզացիայի համար նախատեսված լավագույն պայմաններից մեկը մետա նկարագրություններն են։ Սա տեքստ է, որը ցուցադրվում է որոնողական համակարգերում՝ վերնագրին կից, կարճ տեքստով։
Տպավորիչ մետա նկարագրությունը պետք է․
Չգերազանցի 160 նիշը
Ներկայացնի Ձեր կարևորագույն
բանալի բառերը
Հստակ պատկերի հոդվածի բովանդակությունը

Քոնթենթի առաջխաղացում մեյլերի միջոցով
Եթե դուք որոշել եք նպաստել քոնթենթի առաջխաղացմանը էլ․ հասցեների միջոցով, ապա յուրաքանչյուր նամակ պետք է ունենա կոնկրետ սահմանված ստրատեգիա։ Էլ․ հասցեների միջոցով բովանդակության զարգացումը մարքեթինգային տարածված պրակտիկա է։
Բովանդակության գովազդը էլ․ հասցեների միջոցով
Եթե դուք որոշել եք նպաստել քոնթենթի առաջխաղացմանը էլ․ հասցեների միջոցով, ապա յուրաքանչյուր նամակ պետք է ունենա կոնկրետ սահմանված ստրատեգիա։
Մարքեթինգային արշավ ըստ
Ձեր հոդվածների
Օգտագործեք հոդվածի վերնագիրը որպես էլ․ հասցեի վերնագիր
Ուղղորդեք մարդկանց դեպի Ձեր վեբկայք
Ավելացրեք հավելյալ ինֆորմացիա
Օգտագործեք գործողություն
ենթադրող կոճակներ
Քոնթենթի առաջխաղացումը սոցիալական մեդիայի միջոցով
Բովանդակության զարգացման և առաջխաղացման մեկ այլ տարբերակ է նաև սոցիալական մեդիան, սակայն մարքեթինգային ստրատեգիան այստեղ ևս կախված է Ձեր թիրախային խմբից։
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, սոց․ մեդիայում բովանդակության զարգացման համար:
Պլանավորեք Ձեր հրապարակումները ըստ տվյալ սոց․ մեդիայի “կանոնների”
Օգտագորեք կարևորագույն բանալի բառերը հեշթեգի տեսքով
Նշեք բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեն կոնկրետ հրապարակումների հետ
Դարձրեք Ձեր բովանդակությունը հետաքրքիր և քննարկվող
Եղեք քաղաքավարի և խնդրեք Ձեր ընկերներին կիսվել հրապարակումներով
Գտեք Ձեր հոդվածի կիզակետը։
Ձեր բովանդակության տպավորիչ լինելու դեպքում վստահորեն կզարգացնի բիզնեսի առաջխաղացումը։
Բովանդակության հաջողությունը կախված է հարթակներից
Բովանդակության ստեղծումից հետո կարևոր է նաև կենտրոնանալ այն հարթակների վրա, որտեղ ներկայացնելու եք Ձեր հոդվածները։ Դրանց ընտրությունը կարող է մեծապես ազդել Ձեր բովանդակության զարգացման վրա։
Քոնթենթ մարքեթինգում հաջողությունների չափում
Երբ խոսում ենք քոնթենթ մարքեթինգում հաջողությունների մասին կարևոր է հիշել երկու բան Քոնթենթի հաջողությունը կախված է արտաքին ալիքներից Քոնթենթ մարքեթինգում հաջողությունների չափումը կատարվում է ալիքների հաջողությունների չափման նման