Ucraft-ի ընդհանուր պայմանները և դրույթները
Ucraft-ի օգտատերերը ճանաչում և ընդունում են սույն Դրույթներն ու Պայմանները:
Ucraft-ի և առնչվող ծառայությունների սեփականատերը
Ներածություն
Սույն փաստաթուղթը
Սույն փաստաթուղթն իրավական պայմանագիր է Ձեր (այսուհետ՝ Օգտատեր) և Ucraft-ը ներկայացնող կազմակերպության միջև, որը ղեկավարում է քո կողմից օնլայն գործառույթների իրականացումը և մատուցվող ծառայությունների շահագործումը: «Իրավական պայմանագիր» տերմինը նշանակում է, որ սույն պայմանագրի պայմանները կողմերի համար պարտադիր են նրանք ընդունելուց անմիջապես հետո:
Ավելի պարզ՝ «Օգտատեր», «դու», «քո» և նմանատիպ տերմինները եզակի կամ հոգնակի ձևով վերաբերում են քեզ՝ Օգտատիրոջը: «Մենք», «մեր», «մեզ» և նմանատիպ տերմինները վերաբերում են Ucraft-ի սեփականատեր և ղեկավար կազմակերպությանը, որի մասին նշված է սույն փաստաթղթում (Յուքրաֆթ ՍՊԸ կամ «Սեփականատեր»): “Ucraft”-ը վերաբերում է սույն կայքին կամ հավելվածին: «Պայմանագիրը» վերաբերում է սույն փաստաթղթին, որը պարբերաբար ենթարկվում է փոփոխության: Այլ սահմանված տերմիններ բացատրված են Պայմանագրի վերջում գտնվող «Սահմանումներ» բաժնում:
Սույն Պայմանագրի ընդունումը
Ucraft-ից օգտվելու համար դու պետք է ուշադիր ընթերցես սույն Պայմանագիրը և համաձայնես ընդունել այն՝ սեղմելով համապատասխան կոճակը: Եթե չընդունես սույն Պայմանագիրն, ապա չես կարողանա օգտվել Ծառայությունից:
Տեղեկատվություն Ucraft-ի մասին
Ucraft-ը ծրագիր է, որը տրամադրում է կայքեր պատրաստելու հեշտությամբ կիրառելի գործիքակազմ: Ucraft-ի հատուկ բաժինը նախատեսված է Սեփականատիրոջ կողմից իրականացվող համագործակցման ծրագրին: Օգտատերերը, որոնք ցանկանում են համագործակցել, պետք է ուշադիր կարդան և ընդունեն համագործակցման ծրագրի Դրույթներն ու Պայմանները, որոնք առկա են Ucraft-ում՝ համագործակցման համար գրանցվելու ձևանմուշի ներքևի հատվածում: Պայմանագրի և համագործակցման ծրագրի Դրույթների և Պայմանների միջև անհամապատասխանությունների կամ հակասությունների առկայության դեպքում վերջին դրույթները գերակայող դեր են ունենալու փոխգործակիցների համար:
Հետվերադարձի Քաղաքականություն
Այս Հետվերադարձի Քաղաքականությունը մշակվել է տեղեկացնելու համար, թե երբ կարող ես հետվերադարձի դիմում ներկայացնել՝ կապված Ucraft-ից կամ մեր միջոցով մեր գործընկերներից և/կամ գործընկեր ձեռնարկություններից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների հետ (հավաքականորեն «Ծառայություններ»):
Ընդհանուր դրույթներ
Ընդհանուր դրույթները կիրառվում են հետվերադարձի ենթակա բոլոր ծառայությունների համար: Բացի այդ, կարող են լինել հատուկ դրույթներ, որոնք կիրառվում են կոնկրետ ապրանքի եւ/կամ ծառայության վրա եւ ներկայացված են ստորեւ:
- Ոչ մի դեպքում նույն Ծառայությունը ենթակա չէ մեկ անգամից ավելի հետվերադարձի
- Ծառայությունը(ները) պետք է չեղյալ համարվի նախքան մեր հետվերադարձ կատարելը
- Ոչ մի հետվերադարձ չի կատարվի, եթե քո Ծառայությունը(ները) կասեցված կամ ժամկետանց է ինչ-ինչ պատճառներով
- Եթե գնված Ծառայությունը(ները) ներառում է անվճար դոմեյնի գրանցում որպես ակցիայի մի մաս, և դու կարող ես չեղարկել գնված Ծառայությունը(ները), ապա դոմեյնի ստանդարտ արժեքը կհանվի հետվերադարձվող գումարից: Եթե հետվերադարձվող գումարն ավելի քիչ է, քան դոմեյնի ստանդարտ գինն, ապա դու կամ պետք է վճարես տարբերությունը կամ հրաժարվես դոմեյնից, որի դեպքում դոմեյնի սեփականատիրական իրավունքը կվերադառնա Ucraft-ին
- Բոլոր տեսակի հետվերադարձերը կատարվում են ՀՀ դրամով, դու՝ հաճախորդը, կրում է վճարման և հետվերադարձի միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող արժույթի տատանումների միակ պատասխանատվությունը
- Եթե այլ եղանակով չես ցանկանում, ապա հետվերադարձը կփոխանցվի քո Ucraft հաշվի մնացորդին: Ucraft հաշվի միջոցներով կատարված գնումերը կարող են վերադարձվել միայն որպես հաշվի կրեդիտ: Կրեդիտային քարտով կամ PayPal-ով կատարված վճարումները կարող են վերադարձվել վճարման աղբյուրին: Ucraft-ը պատասխանատու չէ հետվերադարձի դեպքում կատարվող այլ հավելյալ վճարումների համար, որոնք պատադրված են քո կրեդիտային քարտի կամ PayPal-ի կողմից
- Գործողության կատարման ցանկացած ծախս կհանվի հետվերադարձվող գումարից
Հատուկ դրույթներ
Դոմեյնի հետվերադարձ
- Եթե այս Հետվերադարձի Քաղաքականությունը կոնկրետ չի նշում հետվերադարձի մասին, դոմեյնի գրանցման բոլոր ծախսերը և դոմեյնին առնչվող Ծառայությունը(ները) ենթակա չեն հետվերադարձի թե՛ ամբողջապես, և թե՛ մասնակիորեն, եթե անգամ քո դոմեյնի անվան գրանցումը կասեցված է, չեղարկված կամ էլ փոխանցված՝ նախքան քո ներկայիս գրանցման ժամկետի ավարտը
- Նոր դոմեյնի գրանցումները կարող են ենթակա լինել հետվերադարձի միայն Ucraft-ի հայեցողությամբ, եթե դու՝ գրանցողը, չեղարկում է դոմեյնի գրանցումը հիմնավոր պատճառով, և եթե չեղարկումը տեղի է ունենում գրանցումից հետո 3 օրվա (72 ժամ) ընթացքում: *Խնդրում ենք հիշել, որ որոշ դեպքերում չեղարկումն ու հետվերադարձը հասանելի չեն նոր դոմեյնի գրանցման համար՝ ռեեստրի կամ ռեեստրը ղեկավարող կազմակերպության կողմից պարտադրվող սահմանափակումների պատճառով
- Ոչ մի հետվերադարձ տեղի չի ունենում After Market դոմեյնների համար վճարվող գումարի դեպքում, բացի այն ժամանակ, երբ After Market դոմեյնի գրանցումը մերժվում կամ չեղարկվում է Ucraft-ի, ռեեստրավարի կամ երրորդ կողմի վաճառողի (օրինակ՝ Namecheap) կողմից:
Գրանցումը, Ucraft-ի բովանդակությունը և Ucraft-ի օգտագործման արգելումը
Գրանցում
Ծառայությունից կամ դրա որևէ բաժնից օգտվելու համար Օգտատերերը պետք է գրանցվեն ճշգրիտ և ամբողջական ձևով՝ գրանցման համապատասխան ձևանմուշում տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալները: Օգտատերերը պետք է նաև ամբողջությամբ ընդունեն Գաղտնիության Քաղաքականությունը և սույն Դրույթները և Պայմաննները: Օգտատերերը պատասխանատվություն են կրում իրենց մուտքի լիազորությունները գաղտնի պահելու համար:
Եթե Օգտատերը պատճառներ ունի վստահ լինելու, որ իր հաշիվն այլևս անվտանգ չէ, քանի որ այն ակնհայտորեն եղել է հաքերային հարձակման առարկա, գողացվել է, կորել, բացահայտվել և այլն, Օգտատերն անմիջապես պետք է սույն փաստաթղթի սկզբում տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով այդ մասին տեղեկացնի Սեփականատիրոջը:
Տարիքային համապատասխանություն
Գրանցվելով Ucraft-ում՝ դու ներկայացնում և երաշխավորում ես, որ քո երկրի օրենսդրության համաձայն դու չափահաս ես:
Օգտատիրոջ հաշվի ջնջում և հաշվի դադարեցում
Գրանցված Օգտատերերը ցանկացած ժամանակ կարող են չեղարկել իրենց հաշիվները և դադարեցնել Ծառայությունից օգտվելը` Ucraft-ի ինտերֆեյսի կամ ուղղակիորեն Սեփականատիրոջ հետ կապ հաստատելու միջոցով:
Սեփականատերը Դրույթների և Պայմանների խախտման դեպքում պահպանում է Օգտատիրոջ հաշիվը ցանկացած ժամանակ և առանց ծանուցման կասեցնելու կամ դադարեցնելու իրավունքը:
Սեփականատերը պահպանում է Օգտատիրոջ հաշիվը ցանկացած ժամանակ և առանց ծանուցման կասեցնելու կամ դադարեցնելու իրավունքը, եթե
- Օգտատերը խախտել է սույն Պայմանագիրը և/կամ
- Օգտատիրոջ մուտքը կամ Ծառայությունից օգտվելը կարող են վնաս պատճառել Սեփականատիրոջը, այլ Օգտատերերին կամ երրորդ կողմերին և/կամ
- Օգտատիրոջ կողմից Ucraft-ից օգտվելը կարող է հանգեցնել օրենքի կամ կանոնակարգի խախտման և/կամ
- Դատական գործողության կամ պետական մասնակցությամբ հետաքննության դեպքում և/կամ
- Սեփականատերը ցանկացած պատճառով կամ իր հայեցողությամբ ենթադրում է, որ հաշիվն օգտագործվում է անպատշաճ կամ անընդունելի նպատակներով կամ սույն Պայմանագիրը խախտելով
Սեփականատիրոջ կողմից տրամադրված բովանդակությունը
Սեփականատիրոջ կողմից տրամադրված բովանդակությունը պաշտպանված է մտավոր սեփականության իրավունքների և համապատասխան միջազգային պայմանագրերով գործող օրենքներով: Եթե այլ կերպ նշված չէ, ցանկացած բովանդակության օգտագործումը թույլատրվում է բացառապես սույն կետում նշված սահմաններում:
Սեփականատերը Պայմանագրի ողջ ժամկետի համար Օգտատիրոջը տալիս է նման բովանդակության օգտագործման անհատական, ոչ փոխանցելի և ոչ բացառիկ լիցենզիա: Նման լիցենզիան բացառապես նախատեսված է նման ցանկացած բովանդակության անձնական օգտագործման և ոչ երբեք դրա կոմերցիոն օգտագործման համար և սահմանափակվում է Օգտատիրոջ սարքով:
Հետևաբար, Օգտատերը չի կարող պատճենել և/կամ ներբեռնել և/կամ կիսվել (ստորև նշված սահմաններից դուրս), փոփոխել, հրապարակել, վաճառել, ենթալիցենզավորել, խմբագրել, փոխանցել/հանձնել երրորդ անձանց կամ բովանդակության միջոցով ստեղծել ածանցյալ աշխատանքներ, նույնիսկ Ucraft-ում հասանելի երրորդ անձանց կողմից կամ որևէ երրորդ կողմի թույլատրել անել դա Օգտատիրոջ կամ նրա սարքի միջոցով, նույնիսկ առանց Օգտատիրոջ իմացության:
Եթե Ucraft-ում բացահայտ սահմանված է, Օգտատերը կարող է լիազորված լինել միայն անձնական օգտագործման նպատակով Ucraft-ի միջոցով հասանելի բովանդակությունը ներբեռնել և/կամ պատճենել և/կամ տարածել միայն Օգտատիրոջ անձնական օգտագործման համար և պայմանով, որ Սեփականատիրոջ կողմից պահանջված հեղինակային իրավունքի հատկանիշները և բոլոր մյուս հատկանիշները պատշաճ կերպով պահպանված են:
Օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակությունը (“UGC”)
Օգտատերերը պատասխանատվություն են կրում իրենց և երրորդ կողմի բովանդակության համար, որոնցով նրանք կիսվում են Ucraft-ի միջոցով, որը նրանք ստեղծում, ներկայացնում և հրապարակում են Ucraft-ի միջոցով կամ փոխանցում են այլ միջոցներով: Օգտատերերը հաստատում են, որ նրանք ունեն երրորդ կողմի բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, որոնց տվյալները և/կամ բովանդակությունը նրանք կիսում են Սեփականատիրոջ հետ և սույնով ապահովագրում են Սեփականատիրոջը երրորդ կողմի բովանդակության անօրինական տարածման կամ Ծառայության անօրինական օգտագործման հետևանքով Սեփականատիրոջ առաջ ներկայացված պահանջից կամ պարտավորությունից:
Սեփականատերը չի հետևում Օգտատիրոջ կամ երրորդ կողմի կողմից տրամադրված բովանդակությանը, սակայն կարող է որոշել կասեցնել կամ դադարեցնել նման բովանդակության ցուցադրումը, եթե
- առաջացել են բողոքներ այլ Օգտատերերից
- ստանում և ընդունում է DMCA- ի «դադարեցման ծանուցում», որը համարում է վավեր կամ ցանկացած մտավոր սեփականության խախտման հայց
- համարում է, որ դա պետք է արվի որպես իրավական գործողությունների մաս կամ պատասխան
- գործողությունը պահանջված է ղեկավարության կողմից կամ
- համարում է, որ Ucraft-ում կամ Ucraft-ի միջոցով նման բովանդակության հասանելի մնալը կարող է ռիսկի ենթարկել Օգտատերերին, երրորդ կողմերին, Ծառայության հասանելիությանը և/կամ Սեփականատիրոջը
Օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակության ներկայացումը և երաշխավորումը
UGC ստեղծելով, ներկայացնելով և հրապարակելով Օգտատերը երաշխավորւմ է, որ՝
- Օգտատերն իրավունք ունի դա անել որպես նման բովանդակության հեղինակ կամ սեփականատեր
- եթե Օգտատերը տեղադրված բովանդակության սեփականատերը չէ, Օգտատերը թույլտվություն կամ բավարար իրավունք և լիազորություն ունի Ucraft-ին շնորհել տրամադրված իրավունքները
- UGC-ն չի խախտում որևէ երրորդ կողմի իրավունքները՝ ներառյալ, բայց ոչ միայն մտավոր սեփականության իրավունքները և/կամ որևէ երրորդ կողմի արդյունաբերական գաղտնիքները
- UGC-ն չի զրպարտում, անհանգստացնում, վիրավորում որևէ այլ անձի
- UGC-ն չի պարունակում որևէ ռոբոտ, սպայդեր, որոնման/բեռնման հավելվածներ կամ այլ ավտոմատացված սարքեր, գործընթացներ կամ միջոցներ՝ Ucraft-ի որևէ բաժին կամ նրա բովանդակություն կամ այլ Օգտատերերի կողմից տեղադրված ցանկացած բովանդակություն մուտք գործելու, վերբեռնելու և ինդեքսավորելու համար
Օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակության իրավունքները
Չնայած Օգտատիրոջ՝ Ucraft-ի միջոցով ստեղծված բովանդակության մտավոր սեփականության իրավունքին, UGC-ն Ucraft-ում կամ Ucraft-ի միջոցով ստեղծելով, ներկայացնելով, հաստատելով, տեղադրելով կամ ցուցադրելով՝ Օգտատերը Սեփականատիրոջը տալիս է այդպիսի բովանդակության փոքր հատվածները (օրինակ՝ գլխավոր էջի սքրինշոթը) ցանկացած լրատվամիջոցում կամ ներկայումս հասանելի կամ ապագայում ծրագրավորվող բաշխման մեթոդների միջոցով և բացառապես խթանման և գովազդային նպատակներով օգտագործելու, պատճենելու, վերարտադրելու և հրապարակելու անվճար համաշխարհային լիցենզիա:
Երրորդ կողմերի տրամադրած բովանդակությունը
Սեփականատերը չի վերահսկում երրորդ կողմերի տրամադրած բովանդակությունը կամ հղումները նախքան Ucraft-ում նրանց հրապարակումը: Սեփականատերը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց տրամադրած բովանդակության կամ դրա առկայության համար:
Երրորդ կողմերի մատուցած Ծառայությունները
Օգտատերերը կարող են օգտագործել երրորդ կողմի՝ Ucraft-ում ներառված ծառայությունները կամ բովանդակությունը, սակայն նրանք պետք է տեղյակ լինեն այդ երրորդ կողմերի Դրույթների և Պայմանների մասին և տան իրենց համաձայնությունը: Ոչ մի հանգամանքներում Սեփականատերը պատասխանատվություն չի կրում երրորդ կողմի ծառայությունների պատշաճ ֆունկցիոնալության կամ առկայության համար:
Օգտագործման արգելում
Ծառայությունը պետք է օգտագործվի միայն հետևյալ Դրույթների համաձայն:
Օգտատերերը չեն կարող՝
- Կրկնօրինակել, փոփոխել կամ ստեղծել ածանցյալ աշխատանքներ՝ հիմնված Ucraft-ի կամ նրա որևէ բաժնի վրա
- Շրջանցել Ucraft-ի կամ նրա արտոնագրիչների կողմից օգտագործվող ցանկացած տեխնոլոգիա` դրա միջոցով հասանելի բովանդակությունը պաշտպանելու համար
- Պատճենել, պահել, խմբագրել, փոխել, պատրաստել որևէ ածանցյալ աշխատանք կամ ցանկացած ձևով փոխել Ucraft-ի կողմից տրամադրված ցանկացած բովանդակություն
- Օգտագործել ցանկացած ռոբոտ, սպայդեր, որոնման/բեռնման հավելված կամ այլ ավտոմատացված սարք, գործընթաց կամ միջոցներ՝ Ucraft- ի որևէ բաժին կամ նրա բովանդակություն մուտք գործելու, բեռնելու կամ ինդեքսավորելու համար
- Վարձակալել, վարձակալության տալ կամ ենթալիցենզավորել Ucraft-ը
- Անվանարկել, վիրավորել, վախեցնել, օգտագործել սպառնալիքի մեթոդներ, սպառնալ կամ որևէ եղանակով խախտել մյուսների օրինական իրավունքները (ինչպիսիք են գաղտնիության և հրապարակայնության իրավունքները)
- Տարածել կամ հրապարակել այնպիսի բովանդակություն, որն անօրինական է, անպարկեշտ, ապօրինի, զրպարտող կամ ոչ պատշաճ
- Մեկ այլ Օտատիրոջ կողմից չարաշահել ցանկացած գործող հաշիվ
- Գրանցվել կամ օգտվել Ծառայությունից՝ Օգտատերերին մոտենալու և որևէ եղանակով Ucraft-ի միջոցով ցանկացած տեսակի ապրանքներ կամ ծառայություններ վաճառելու կամ գովազդելու համար
- Օգտագործել Ucraft-ը ցանկացած այլ ոչ պատշաճ ձևով, որը խախտում է Դրույթները։
Ծրագրային ապահովման արտոնագիր և մտավոր սեփականության այլ իրավունքներ
Ծրագրային ապահովման արտոնագիր
Ucraft-ն Օգտատերերին տրամադրում է չեղարկման ենթակա, անհատական, համաշխարհային, անվճար, ոչ փոխանցելի և ոչ բացառիկ լիցենզիա՝ Ծրագրերի և/կամ Ucraft- ի կողմից մատուցված Ծառայության մեջ ներառված ցանկացած այլ տեխնիկական միջոցների օգտագործման համար: Սույն լիցենզիայի միակ նպատակն է Օգտատերերին հնարավորություն տալ օգտվել Ծառայությունից և դա կատարել սույն Պայմանագրի և/ կամ որևէ այլ կիրառելի կանոնների համաձայն և դրանց շրջանակներում: Օգտատերը պարտավոր է Ծառայությունից օգտվել սեփականատիրոջ մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքի համաձայն:
Ծառայության հետ կապված Ծրագրերը, ինչպես ցանկացած այլ հեղինակային իրավունքի կամ այլ մտավոր սեփականության իրավունք, Սեփականատիրոջ և/կամ նրա արտոնագրողների բացառիկ սեփականությունն են: Օգտատերը Ծրագրերի առումով ոչ մի իրավունք կամ պաշտոն չի ստանում և ընդունում է, որ դրանց օգտագործումը ոչ բացառիկ և ոչ փոխանցելի է միայն Ծառայության օգտագործման տևողության ընթացքում, հեռակա կապի, համացանցի միջոցով, Պայմանագրին համապատասխանող Ծառայությունների մատուցման համար:
Ծրագրերի օգտագործման իրավունքը օրիգինալ սկզբնաղբյուր կոդերի օգտագործման որևէ իրավունք չի տալիս: Ծրագրերում ընդգրկված բոլոր մեթոդները, ալգորիթմները, ընթացակարգերը և նրանց փաստաթղթավորումը պաշտպանված են Սեփականատիրոջ կամ նրա արտոնագրիչների հեղինակային իրավունքով և միանձնյա սեփականությամբ և, հետևաբար, չեն կարող օգտագործվել որևէ Օգտատիրոջ կողմից սույն Դրույթներում չնշված նպատակներով:
Օգտատիրոջ բոլոր իրավունքները և լիցենզիայի տրամադրումն անհապաղ դադարեցվում են սույն Պայմանագրի ցանկացած կասեցման դեպքում կամ դրա ժամկետի լրանալուց հետո:
Այլ մտավոր սեփականության իրավունքներ
Բոլոր ապրանքային նշանները, խորհրդանշանները կամ պատկերանշանները և բոլոր մյուս նշանները, ֆիրմային անվանումները, սպասարկման նշանները, բառանշանները, իլուստրացիաները, պատկերները, լոգոները և/կամ հեղինակային իրավունքները, որոնք վերաբերում են Ucraft-ին և Օգտատիրոջ ինտերֆեյսի բոլոր իրավունքները, Ucraft- ի առանձնահատկություններն ու գործառույթները և հիմնական ծրագրային ապահովումը՝ ներառյալ կոդը («Սեփականատիրոջ IP») հանդիսանում և մնում են Սեփականատիրոջ կամ նրա արտոնագրիչների բացառիկ սեփականությունը և պաշտպանված են ապրանքային նշանների և համապատասխան միջազգային պայմանագրերով գործող օրենքներով: Սեփականատերը չի տալիս որևէ իրավունք որևէ Սեփականատիրոջ IP-ում, բացառությամբ այն դեպքերի, երբ քեզ անհրաժեշտ է օգտվել Ծառայություններից՝ համաձայն Պայմանագրի:
Բոլոր ապրանքային նշանները և բոլոր այլ նշանները, ֆիրմային անվանումները, սպասարկման նշանները, բառանշաններն, ապրանքային նշանները, իլուստրացիաները, նկարները, երրորդ կողմերին վերաբերող պատկերները և Ucraft-ում նման երրորդ կողմերի կողմից տեղադրված բովանդակությունը հանդիսանում և մնում են այդ երրորդ կողմերի և նրանց արտոնագրիչների բացառիկ սեփականությունը և պաշտպանված են համապատասխան ապրանքային նշանների օրենքներով և համապատասխան միջազգային պայմանագրերով: Սեփականատերը չի տիրապետում վերոհիշյալ մտավոր սեփականության իրավունքին և կարող է դրանք օգտագործել միայն այդ երրորդ անձանց հետ կնքված պայմանագրերի սահմաններում և սույն պայմանագրով նախատեսված նպատակներով:
Վաճառքի ընդհանուր դրույթները և պայմանները
Գնումներ
Վճարովի ծառայություններ
Ucraft-ը տրամադրում է լրացուցիչ ծառայություններ և բաժանորդագրություններ, որոնք հասանելի են վճարման դեպքում:
Հաշիվների և վճարովի ծառայությունների վճարները, տևողությունը և պայմանները անաձնացված են Ucraft-ի համապատասխան բաժնում:
Փորձաշրջան
Այն դեպքում, երբ Ucraft-ն առաջարկում է փորձաշրջան, Օգտատերը կարողանում է անվճար և սահմանափակ ժամանակահատվածում փորձարկել Ucraft-ի առաջարկած որոշ վճարովի ծառայություններ: Փորձաշրջանի պայմանների մանրամասները տրամադրվում են որպես բաժանորդագրության կամ ծառայության օգտագործման գործընթացի մաս:
Կրկնվող բաժանորդագրություն
Վճարումները սկսվում են այն օրվանից, երբ Օգտատերերն ընտրում են վճարովի բաժանորդագրությունը կամ փոխում են գործող վճարային պլանը: Բաժանորդագրությունը պետք է թարմացվի յուրաքանչյուր վճարման փուլում`պահպանելու վճարովի ծառայությունների կողմից տրամադրվող ֆունկցիաները:
Ավտոմատ թարմացում
Կրկնվող բաժանորդագրություններն ավտոմատ թարմացվում են այն վճարման եղանակի միջոցով, որն Օգտատերն ընտրում է գնման պահին: Թարմացված բաժանորդագրությունը կպահպանվի օրիգինալ ծառայության ժամկետին հավասար: Օգտատերերը կարող են ցանկացած ժամանակ չեղարկել ավտոմատ թարմացումը՝ փոխելով օգտագործվող վճարման եղանակը: Եթե Օգտատերը չեղարկում է ավտոմատ թարմացումն, ապա Ucraft-ը կարող է ստիպված լինել չեղարկել բաժանորդագրությունը, երբ այն ավարտվում է:
Գնման գործընթացը
Ցանկացած պատվեր հանդիսանում է Ծառայության գնման առաջարկ: Պատվերները ենթակա են հասանելիության և ընդունվում են սեփականատիրոջ հայեցողությամբ:
Օգտատերերը պետք է ընտրեն ցանկալի ծառայությունը` ընտրելով այն տեսակը և տևողությունը, որը լավագույնս համապատասխանում է իրենց և հաստատեն միայն պատվերի ամփոփագրում ներկայացված տեղեկատվությունը ուշադիր կարդալուց հետո: Պատվերը գնում է հաստատման և ենթակա է պատվերի ամփոփագրում ներկայացվող գումարի վճարմանը:
Պատվերի ընթացքի վերաբերյալ անդորրագիրը չի հանդիսանում պատվերի ընդունում: Պայմանագիրը կնքվում է Սեփականատիրոջ կողմից Պատվերի Հաստատման պահին՝ Օգտատիրոջ տրամադրած էլ.փոստի հասցեի միջոցով: Սեփականատերը իրավունք է վերապահում չհաստատել պատվերը, եթե ձեռք բերված Ծառայություններից մեկը կամ մի քանիսն անհասանելի են: Այս դեպքում Սեփականատերն Օգտատիրոջը գնման համար տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է ձեռք բերվող Ծառայությունների անհասանելիության մասին պատվերից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում և վերադարձնում Օգտատիրոջ վճարած գումարը:
Պատվեր կատարելու համար Օգտատերերը պետք է գրանցվեն կայքում՝ տրամադրելով պահանջվող տվյալները: Նշված գները ներառում են կիրառելի օրենքի հարկերը, տուրքերը և վճարները: Սեփականատերը պահպանում է տարվա ընթացքում զեղչեր, անվճար փորձարկումներ, կուպոններ և տարբեր ակցիաներ առաջարկելու իրավունքը: Ընթացիկ զեխչերի մասին լրացուցիչ մանրամասների համար Օգտատիրոջից պահանջվում է կապվել Սեփականատիրոջը՝ այստեղ տրամադրված կոնտակտային տվյալների միջոցով:
Վեբկայքի ջնջում
Օգտատերը ընդունում և համաձայնում են, որ Ucraft-ում ստեղծված կայքերը կարող են հեռացվել դատաբազային Սեփականատիրոջ կողմից 90 օրվա ընթացքում՝ առանց հետագայում վերականգնվելու հնարավորության: Ժամկետը հաշվվում է՝
- փորձաշրջանի ավարտից հետո, երբ Ծառայությունը չի գնվում,
- բաժանորդարգրության ավարտից հետո, երբ բաժանորդագրումը չի թարմացվում կամ չի օգտագործվում Օգտատիրոջ կողմից:
Եվրոպացի Օգտատերերի հրաժարվելու իրավունքը
Համաձայն եվրոպացի սպառողների պաշտպանության մասին օրենքի՝ ծառայությունների գնման դեպքում եվրոպացի Օգտատերն իրավունք ունի դադարեցնել Պայմանագիրը՝ Պայմանագրի կնքման օրվանից սկսած 14 օրվա ընթացքում՝ առանց որևէ բացատրության: Հրաժարման իրավունքի իրականացման նպատակով Օգտատերը պարտավոր է որոշման մասին առանց որևէ ձևականության տեղեկացնել Սեփականատիրոջը՝ սույն փաստաթղթում նշված հասցեին հստակ հաղորդագրություն ներկայացնելով: Այս նպատակով Օգտատերը կարող է օգտագործել Պայմանագրի ներքևում առկա հրաժարման ձևանմուշը:
Ցանկացած փոխհատուցվող գումար Սեփականատիրոջ կողմից վերադարձվում է՝ առանց անհարկի ձգձգման և ցանկացած դեպքում՝ Օգտատիրոջ հրաժարման մասին ծանուցումը ստանալուց հետո՝ 14-օրյա ժամկետում՝ օգտագործելով Օգտատիրոջ կողմից նախնական գործարքի համար օգտագործված նույն վճարման եղանակները, եթե Օգատատերն այլ կերպ չի նշել:
Հրաժարման իրավունքի սահմանափակումները
Չնայած վերը նշվածին՝ Օգտատերն ընդունում և համաձայնում է, որ հրաժարվելու իրավունքը չի վերաբերում ծառայությունների մատուցման պայմանագրերին՝ մասնագիտական անձի կողմից ծառայության լիարժեք կատարումից հետո, եթե կատարումը նախապես սկսվել է Օգտատիրոջ համաձայնությամբ և հրաժարվելու իրավունքը կորցնելու պայմանով:
Հետևաբար, եթե եվրոպացի Օգտատերը Ucraft-ում գնում է կատարել, իսկ Սեփականատիրոջ կողմից տրամադրված Ծառայությունը տրամադրվել է այնպես, որ Օգտատերն անմիջապես օգտվել է համապատասխան Ծառայությունից, ապա հրաժարվելու իրավունքն այլևս չի գործի:
Օգտատերը նաև ընդունում և համաձայնում է, որ հրաժարումը կիրառելի չէ ոչ նյութական միջոցով թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ պայմանագրի կատարումը սկսվել է Օգտատիրոջ հստակ համաձայնությամբ և հրաժարման իրավունքի կորստի ընդունմամբ:
Դա նշանակում է, որ երբ եվրոպացի Օգտատերը Ucraft-ից թվային ապրանքներ է գնում, հրաժարման իրավունքն այլևս չի կարող կիրառելի լինել:
Վնասների փոխհատուցում և պատասխանատվության սահմանափակում
Երաշխիքներից հրաժարում
Սեփականատերը մատուցում է ծառայություններն «այնպես, ինչպես որ կա» հիմունքներով: Կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով Սեփականատերը հրաժարվում է բոլոր պայմաններից, ներկայացուցումներից և երաշխիքներից՝ լինեն դրանք արտահայտված, ենթադրյալ, պարտադիր կամ այլ, ներառյալ, առանց սահմանափակումների, վաճառքի առումով որևէ նշանակություն ունեցող, որոշակի նպատակների համար պիտանի կամ երրորդ կողմի իրավունքները չխախտող երաշխիքները: Սեփականատերը որևէ «բովանդակության» ճշգրտության կամ ամբողջականության վերաբերյալ որևէ երաշխիք կամ ներկայացուցում չի տրամադրում և որևէ պատասխանատվություն չի կրում հետևյալ դեպքերում՝
Սեփականատերը չի պաշտպանում, երաշխավորում կամ պատասխանատվություն չի կրում «ծառայությունների» միջոցով հասանելի ցանկացած իրադարձության, ապրանքի կամ ծառայության համար կամ «ծառայությունների» միջոցով հասանելի ցանկացած կայքի համար:
Սեփականատիրոջ կամ որևէ այլ աղբյուրի կողմից կամ նրա անունից որևէ գործողություն չպետք է ստեղծի որևէ երաշխիք, որն արտահայտված չէ սույն պայմանագրում:
Որոշ իրավասություններ թույլ չեն տալիս երաշխիքների բացառումը, ուստի վերը նշված երաշխիքային բացառումները հնարավոր է՝ քեզ չվերաբերվեն:
Պատասխանատվության սահմանափակումը եվրոպացի Օգտատիրոջ համար
Ucraft-ը և Ucraft-ի միջոցով հասանելի բոլոր գործառույթներն Օգտատերերին հասանելի են համաձայն սույն Պայմանագրի դրույթների և պայմանների՝ առանց որևէ երաշխիքի՝ արտահայտված կամ ենթադրյալ, որը չի պահանջվում օրենքով: Մասնավորապես՝ չկա Օգտատիրոջ հատուկ նպատակների համար առաջարկվող ծառայությունների համապատասխանության երաշխիք:
Ucraft-ը և Ucraft-ի միջոցով հասանելի գործառույթներն Օգտատերերի կողմից օգտագործվում են իրենց սեփական ռիսկի և պատասխանատվության ներքո:
Մասնավորապես՝ Սեփականատերը կիրառելի օրենքի սահմաններում պատասխանատու է Օգտատերերին կամ երրորդ կողմերին հասցված պայմանագրային և ոչ պայմանագրային վնասների համար`միայն դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքում, եթե դրանք Ucraft-ի գործունեության անմիջական և ուղղակի հետևանք են: Հետևաբար, Սեփականատերը պատասխանատվություն չի կրում հետևյալի համար՝
Երաշխիքներից հրաժարում
Սեփականատերը մատուցում է ծառայություններն «այնպես, ինչպես որ կա» հիմունքներով: Կիրառելի օրենքով թույլատրված առավելագույն չափով Սեփականատերը հրաժարվում է բոլոր պայմաններից, ներկայացուցումներից և երաշխիքներից՝ լինեն դրանք արտահայտված, ենթադրյալ, պարտադիր կամ այլ, ներառյալ, առանց սահմանափակումների, վաճառքի առումով որևէ նշանակություն ունեցող, որոշակի նպատակների համար պիտանի կամ երրորդ կողմի իրավունքները չխախտող երաշխիքները: Սեփականատերը որևէ «բովանդակության» ճշգրտության կամ ամբողջականության վերաբերյալ որևէ երաշխիք կամ ներկայացուցում չի տրամադրում և որևէ պատասխանատվություն չի կրում հետևյալ դեպքերում՝
- սխալներ, բացթողումներ կամ անճշտություններ որևէ «բովանդակության» մեջ
- ցանկացած բնույթի անձնական կամ գույքային վնաս, որն առաջացել է «ծառայություններ» և “Ucraft” մուտք գործելու կամ նրանցից օգտվելու արդյունքում
- մեր համակարգերի և/կամ այդ համակարգերի միջոցով հասանելի տեղեկատվության ցանկացած չթույլատրված մուտք կամ օգտագործում
- «Ծառայությունների» ցանկացած ընդհատում
- ցանկացած վիրուս, «տրոյական ձի», «բագեր», «չարամիտ» ծրագրեր և այլն, որոնք գտնվում են կամ փոխանցվել են «ծառայությունների» կամ որևէ երրորդ կողմի գործողությունների միջոցով
- ցանկացած մուտք քո սարք և/կամ նման մուտքի միջոցով հասանելի ցանկացած տեղեկություն և/կամ
- «ծառայությունների» օգտագործման արդյունքում առաջացած ցանկացած վնաս կամ կորուստ
Սեփականատերը չի պաշտպանում, երաշխավորում կամ պատասխանատվություն չի կրում «ծառայությունների» միջոցով հասանելի ցանկացած իրադարձության, ապրանքի կամ ծառայության համար կամ «ծառայությունների» միջոցով հասանելի ցանկացած կայքի համար:
Սեփականատիրոջ կամ որևէ այլ աղբյուրի կողմից կամ նրա անունից որևէ գործողություն չպետք է ստեղծի որևէ երաշխիք, որն արտահայտված չէ սույն պայմանագրում:
Որոշ իրավասություններ թույլ չեն տալիս երաշխիքների բացառումը, ուստի վերը նշված երաշխիքային բացառումները հնարավոր է՝ քեզ չվերաբերվեն:
Պատասխանատվության սահմանափակումը եվրոպացի Օգտատիրոջ համար
Ucraft-ը և Ucraft-ի միջոցով հասանելի բոլոր գործառույթներն Օգտատերերին հասանելի են համաձայն սույն Պայմանագրի դրույթների և պայմանների՝ առանց որևէ երաշխիքի՝ արտահայտված կամ ենթադրյալ, որը չի պահանջվում օրենքով: Մասնավորապես՝ չկա Օգտատիրոջ հատուկ նպատակների համար առաջարկվող ծառայությունների համապատասխանության երաշխիք:
Ucraft-ը և Ucraft-ի միջոցով հասանելի գործառույթներն Օգտատերերի կողմից օգտագործվում են իրենց սեփական ռիսկի և պատասխանատվության ներքո:
Մասնավորապես՝ Սեփականատերը կիրառելի օրենքի սահմաններում պատասխանատու է Օգտատերերին կամ երրորդ կողմերին հասցված պայմանագրային և ոչ պայմանագրային վնասների համար`միայն դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքում, եթե դրանք Ucraft-ի գործունեության անմիջական և ուղղակի հետևանք են: Հետևաբար, Սեփականատերը պատասխանատվություն չի կրում հետևյալի համար՝
- ցանկացած կորուստ, որը Սեփականատիրոջ կողմից Պայմանագրի խախտման ուղղակի հետևանք չէ
- բիզնես հնարավորությունների ցանկացած կորուստ և որևէ այլ կորուստ, նույնիսկ անուղղակի, որը կարող է առաջանալ Օգատիրոջ կողմից (օրինակ՝ առևտրային կորուստներ, եկամտի, շահույթի կամ ակնկալվող խնայողությունների կորուստ, պայմանագրերի կամ գործարար հարաբերությունների կորուստ, հեղինակության կամ բարի կամքի կորուստ և այլն)
- վնասներ կամ կորուստներ, որոնք առաջանում են Ucraft-ի խափանման կամ անսարքության հետևանքով՝ ֆորս մաժորի կամ հնարավորինս անկանխատեսելի և չնախատեսված իրադարձությունների արդյունքում և Սեփականատիրոջ կամքից անկախ և նրա վերահսկողությունից դուրս ցանկացած դեպքում, օրինակ, հեռախոսային կամ էլեկտրական գծերի, ինտերնետի և/կամ հաղորդակցման այլ միջոցների խափանման կամ անսարքության, վեբկայքերի անհասանելիության, գործադուլների, բնական աղետների, վիրուսների և կիբեր հարձակումների, ապրանքների մատակարարման խափանումների, երրորդ կողմի ծառայությունների կամ հավելվածների և
- Օգտատերերի կամ երրորդ անձանց կողմից Ucraft-ի սխալ կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում
Վնասների փոխհատուցում
Բացառությամբ Սեփականատիրոջ կոպիտ անփութության կամ հոժարակամ սխալի, դու համաձայնում ես պաշտպանել, փոխհատուցել և վնաս չհասցնել Սեփականատիրոջը, նրա ծնողին, քույր-եղբայրներին, դուստր ձեռնարկություններին (եթե այդպիսիք կան) և պաշտոնյաներին, տնօրեններին, աշխատակիցներին, խորհրդատուներին և գործակալներին ցանկացած պահանջների, պարտականությունների, կորուստների, պարտավորությունների, հաշիվների կամ պարտքերի և ծախսերի (ներառյալ, բայց ոչ միայն փաստաբանի վարձատրությունը և ծախսերը) դեպքում, որոնք առաջանում են
- քո կողմից ծառայությունից օգտվելիս
- քո կողմից սույն Պայմանագիրը խախտելիս
- քո կողմից ցանկացած երրորդ կողմի իրավունքը խախտելիս՝ ներառյալ առանց սահմանափակման հեղինակային իրավունքը, սեփականության կամ գաղտնիության իրավունքը կամ
- ցանկացած պնդում, որ քո բովանդակությունը վնաս է հասցրել երրորդ կողմին:
Համատեղ դրույթներ
DMCA ծանուցում
Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի ակտի (DMCA) համաձայն դու կարող ես Յուքրաֆթ ՍՊԸ-ից պահանջել հեռացնել նյութեր, որոնք խախտում են հեղինակային իրավունքը: Դա անելու համար պետք է ներկայացնես փաստաթուղթ, որը հայտնի է որպես DMCA «հեռացման ծանուցում» և որը պետք է համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին: (Եթե ունես որևէ հարց, որի պատասխանը չկա Պայմանագրի այս բաժնում, ապա տես Թվային հազարամյակի հեղինակային իրավունքի ակտի 512(c)(3) բաժինը):
Քո «հեռացման ծանուցումը» պետք է ներառի`
- Ենթադրաբար խախտված բացառիկ իրավունքի սեփականատիրոջ անունից գործելու լիազորություն ունեցող անձի ֆիզիկական կամ էլեկտրոնային ստորագրություն
- Հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքի նույնության հաստատում, որի հեղինակային իրավունքը համարվում է խախտված կամ, եթե մեկ օնլայն կայքում մի քանի հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանք կատարվում է միայն մեկ ծանուցման միջոցով, ապա նմանատիպ աշխատանքների ներկայացուցչական ցանկը
- Նյութի ինքնության հաստատում, որը համարվում է խախտված կամ խախտման գործողության ենթակա և որը պետք է հեռացվի կամ այնտեղ մուտք գործելը պետք է կասեցվի և բավարար տեղեկատվություն՝ ծառայության մատուցողին թույլ տալու տեղորոշել նյութը
- Բավականաչափ տեղեկատվություն՝ ծառայության մատակարարին թույլ տալու կապվել բողոքող կողմին, օրինակ, հասցե, հեռախոսահամար և, եթե առկա է, էլեկտրոնային փոստի հասցե, որով բողոքող կողմը կարող է կապվել
- Պնդում, որ բողոքող կողմն ունի համոզվածություն, որ նյութի օգտագործումը բողոքարկված ձևով թույլատրված չէ հեղինակային իրավունքի սեփականատիրոջ, նրա գործակալի կամ օրենքի անունից
- Պնդում, որ ծանուցման տեղեկատվությունը ճշգրիտ է և ենթակա է տույժի, որ բողոքող կողմը լիազորված է գործել ենթադրաբար խախտված բացառիկ իրավունքի սեփականատիրոջ անունից
Դու պետք է հեռացման ծանուցումը ֆիզիկական ֆորմատով ուղարկես Ucraft-ին հետևյալ կերպ՝
Յուքրաֆթ ՍՊԸ
ՀՎՀՀ: 00503449
Հասցե՝ Հայաստան, Երևան, Գևորգ Հովսեփյան 32/6
Դու նաև կարող ես պատճենն ուղարկել էլ.փոստի [email protected] հասցեով, բայց պետք է ուղարկես ֆիզիկական տարբերակը՝ վերը նշված ֆիզիկական հասցեով:
Եթե դու ծանուցմանդ մեջ գիտակցաբար սխալ ես ներկայացրել, որ նյութը կամ գործունեությունը խախտված է, ապա պետք է պատասխանատվություն կրես ցանկացած վնասի (ներառյալ ծախսերը և փաստաբանների վճարները) համար` պատճառված մեր կամ ենթադրյալ իրավախախտողի կողմից՝ ենթադրյալ խախտված նյութը կամ գործունեությունը հեռացնելու կամ կասեցնելու համար նման խեղաթյուրումը մեզ համար հիմք ընդունելու արդյունքում:
Ծառայության մատուցումը
Ժամանակ առ ժամանակ Սեփականատերը կարող է փոփոխել Ծառայության որոշ ասպեկտներ,օրինակ, որոշ հատկանիշներ ավելացնել կամ ջնջել: Սեփականատերը կարող է որոշում կայացնել ընդհանրապես դադարեցնել կամ կասեցնել Ծառայությունները: Ծառայությունների դադարեցման դեպքում Սեփականատերը կաշխատի քեզ հետ՝ օրենքի համաձայն քո տեղեկատվությունը հեռացնելու համար:
Ծառայությունները կարող են հասանելի չլինել այն ժամանակ, երբ դու ակնկալում ես՝ ծրագրային կամ ցանցային խնդիրների կամ այն իրադարձությունների պատճառով, որոնք հայտնի են որպես ֆորս մաժոր, օրինակ, բնական աղետները, գործադուլները և Սեփականատիրոջ վերահսկողությունից դուրս այլ գործողությունները: Ծառայությունները կարող են հասանելի չլինել նաև այն պատճառով, որ նրանք սպասարկվում են:
Գաղտնիության քաղաքականություն
Իրենց անձնական տվյալների օգտագործման մասին տեղեկություն ստանալու համար Օգտատերերը պետք է ուսումնասիրեն Ucraft-ի գաղտնիության քաղաքականությունը, որը սույնով համարվում է այս Դրույթների մաս:
Փոփոխություններ սույն Պայմանագրում
Սեփականատերը պահպանում է ցանկացած պահի սույն Պայմանագիրը թարմացնելու կամ փոփոխելու իրավունքը՝ այդ մասին քեզ Ucraft-ի միջոցով ծանուցմամբ տեղեկացնելով կամ քեզ հետ կապ հաստատելով: Նման փոփոխությունները կազդեն քեզ հետ փոխհարաբերությունների վրա՝ քո կողմից նոր Պայմանագիրն ընդունելուց հետո: Նախորդ տարբերակները, որոնք արխիվացվում են Սեփականատիրոջ կողմից, կղեկավարեն հարաբերությունները նախքան քո ընդունումը: Դու կարող ես էլեկտրոնային նամակ ուղարկել Սեփականատիրոջը՝ ցանկացած նախորդ տարբերակի պատճենը ստանալու համար: Ծառայությունների շարունակական օգտագործումը՝ նման փոփոխություններից հետո, նշանակում է քո համաձայնությունը և քո կողմից սույն Պայմանագրի ընդունումն՝ իր վերանայված պայմաններով: Եթե չես ցանկանում կապ ունենալ այդ փոփոխություններ հետ, ապա քո միակ տարբերակը Ծառայությունների օգտագործումը դադարեցնելն է:
Փոխանցում
Սույն Պայմանագիրը և սույն Պայմանագրին տրված ցանկացած իրավունքներ և լիցենզիաներ չեն կարող քո կողմից փոխանցվել կամ նշանակվել՝ առանց Սեփականատիրոջ նախնական գրավոր թույլտվության, սակայն կարող են նշանակվել Սեփականատիրոջ կողմից՝ առանց որևէ սահմանափակումների:
Կոնտակտներ
Դու համաձայն ես, որ Սեփականատերը կապ հաստատի քեզ հետ քո հեռախոսահամարով (եթե տրամադրված է) կամ էլ. փոստի հասցեով: Ucraft-ի հետ առնչվող բոլոր հաղորդագրությունները պետք է ուղարկվեն օգտագործելով սույն փաստաթղթում նշված կոնտակտային տվյալները: Եթե հաղորդագրություն ես ուղարկել էլեկտրոնային փոստով, ապա պետք է ունենաս անդորրագրի վավեր հաստատումը՝ պահանջված ժամանակ անհապաղ Սեփականատիրոջը ներկայացնելու համար:
Պայմանագրի չեղարկում և դադարեցում
Դու կարող ես դադարեցնել Պայմանագիրը ցանկացած ժամանակ քո հաշիվը չեղյալ հայտարարելու միջոցով՝ սույն Պայմանագրում տրամադրված կոնտակտային տվյալներով մանրամասներն ուղարկելով Սեփականատիրոջը և հետևելով մեր պատասխանում նշված հատուկ հրահանգներին:
Չնայած «Օգտատերերի հաշիվների ջնջում և հաշվի դադարեցում» բաժնում նշված դրույթներին, մենք իրավունք ենք վերապահում դադարեցնել Պայմանագիրը և չեղարկել քո հաշիվը հետևյալ դեպքերում՝
- ծառայության դադարեցման դեպքում
- այն դեպքում, երբ չես կատարում Ծառայությունների համար վճարելու քո պարտականությունը:
- եթե կասկածում ենք, որ ներառված ես որևէ խարդախության կամ առհասարակ ապօրինի գործունեություն մեջ, որը կապված է Ucraft-ի կամ քո կողմից Պայմանագրի խախտման հետ
- եթե որևէ պատճառով պետական մարմնի կողմից պահանջվում է անել դա:
Առանց հետագա որևէ գործողության վնաս պատճառելու մենք կարող ենք դիմել իրավասու դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու և երաշխավորելու համար:
Կողմերից մեկի կողմից որևէ պատճառով Պայմանագրի դադարեցման դեպքում`
- մենք կդադարենք մատուցել քեզ Ծառայությունը, և դու այլևս չես կարողանա մուտք գործել քո հաշիվ
- եթե Պայմանագրում այլ բան նշված չէ, դու իրավունք չես ունենա կատարել որևէ վճարների վերադարձ՝ համամասնական կամ այլ եղանակով
- Ծառայության օգտագործման համար Ucraft-ին տրված ցանկացած մնացորդ դադարեցման ուժի մեջ մտնելու օրվանից անմիջապես կդառնա ժամկետանց և ամբողջությամբ վճարման ենթակա, և
- այն բովանդակությունը, որը դու հրապարակել ես կդառնա օֆլայն, եթե այն օգտագործված չէ Սեփականատիրոջ կողմից գովազդային և (կամ) խթանման նպատակներով կամ տարածված Ucraft-ի մեկ այլ Օգտատիրոջ կողմից:
Եթե Պայմանագրի դադարեցման օրը կան վճարումներ, որոնք մեզ պարտք ես մնացել, ապա կստանաս վերջնական էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր՝ գրանցման պահին տրամադրված էլ.փոստի հասցեի միջոցով: Եթե այդ հաշիվը ամբողջությամբ վճարված լինի, այն քեզնից կրկնակի չի գանձվի, և մենք մեր հարաբերությունները կհամարենք դադարեցված:
Ամբողջական Պայմանագիրը
Սույն Պայմանագիրը Գաղտնիության Քաղաքականության և Սեփականատիրոջ կողմից հրապարակված ցանկացած այլ իրավական ծանուցման հետ միասին կազմում է Սեփականատիրոջ և քո միջև կնքված ամբողջական համաձայնությունը՝ կապված Ծառայությունների հետ:
Մասնակիությունը
Եթե սույն Պայմանագրի որևէ դրույթ համարվում է անվավեր կամ դատարանի կողմից անթույլատրելի, ապա այդ դրույթի անվավերությունը կամ անթույլատրելիությունը չի ազդում մնացած դրույթների վավերականության վրա, որոնք շարունակում են մնալ ուժի մեջ:
Պարտականությունների կատարում
Սեփականատիրոջ կողմից սույն Պայմանագրով սահմանված որևէ իրավունք կամ դրույթ չհաստատելը չպետք է հանդիսանա հրաժարում նման իրավունքից կամ դրույթներից: Ցանկացած հրաժարում չպետք է համարվի նման կամ այլ դրույթից հետագա կամ շարունակական հրաժարում:
Սույն իրավական փաստաթղթերի հեղինակային տարբերակը
Սույն Դրույթները գրվել և վերանայվել են անգլերենով: Անգլերենից բացի ցանկացած լեզվով թարգմանությունները պետք է համարվեն զուտ թարգմանություններ: Ցանկացած անհամապատասխանության կամ անճշտության դեպքում անգլերենով գրված տեքստը պետք է գերակայի:
Գերակայող օրենքն ու իրավասությունը
Ucraft-ը վերահսկվում և շահագործվում է Ucraft ՍՊԸ-ի կողմից, և սույն Պայմանագիրը պետք է վերահսկվի կիրառվող համապատասխան օրենքներով՝ առանց օրենքների կոնֆլիկտների սկզբունքներն հաշվի առնելու: Դու համաձայնում ես կապ ունենալ նման օրենքների հետ և հաստատում Հայաստանի դատարանների իրավասությունը` կապված Պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման հետ:
Սահմանումներ
Ծառայություն
Ucraft-ի կողմից մատուցվող ծառայությունն, ինչպես նկարագրված է սույն Դրույթներում և Ucraft- ում:
Օգտատեր
Ծառայության ցանկացած օգտատեր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
Դրույթներ և Պայմաններ (կամ Դրույթներ)
Սույն Դրույթները և Պայմանները, որոնք հանդիսանում են իրավաբանորեն պարտադիր պայմանավորվածություն Օգտատիրոջ և Սեփականատիրոջ միջև:
Պատվիրման անդորրագիր
Ցույց է տալիս այն էլեկտրոնային նամակը, որը Սեփականատերն ուղարկում է պատվերի ստացման ժամանակ:
Պատվերի հաստատում
Ցույց է տալիս այն էլեկտրոնային նամակը, որը Սեփականատերն ուղարկում է որպես առաքման հաստատում այն ժամանակ, երբ գնված ապրանքները կամ նրանց մասերն առաքվում են:
Հրաժարման ձևանմուշ
Հասցեագրված է`
Ucraft ՍՊԸ-ին
ՀՎՀՀ` 00503449
Հասցե` Հայաստան, Երևան, Գևորգ Հովսեփյան 32/6
Ես/մենք սույնով ծանուցում եմ, որ ես/մենք հրաժարվում եմ հետևյալ ապրանքների վաճառքի իմ/մեր պայմանագրից/հետևյալ ծառայության մատուցումից՝
_____________________________________________ (մուտքագրիր ապրանքների/ծառայությունների նկարագրությունը, որոնցից պետք է հրաժարվես)
- Պատվիրված: _____________________________________________ (ամսաթիվը)
- Ստացված: _____________________________________________ (ամսաթիվը)
- Սպառող(ներ):_____________________________________________
- Սպառող(ներ)ի հասցեն:_____________________________________________
- Ամսաթիվ: _____________________________________________
(ստորագրիր,եթե ձևանմուշը թղթի վրա է)
Գործընկեր/ներ
Յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն, որը մասնակցում է Ucraft-ի փոխգործակցության ծրագրին:
Ծրագրային ապահովում
Սեփականատիրոջ կողմից տրամադրվող ծառայության մեջ ներդրված ցանկացած ծրագրային լուծում և/կամ տեխնիկական միջոց:
Վերջին թարմացում` հոկտեմբերի 1, 2018թ.
*Ucraft-ի ծառայություններից օգտվելու համար, անհրաժեշտ է լրացնել գրանցման ֆորման՝ ավելացնելով անհրաժեշտ ինֆորմացիան։ Օգտատերը պարտավորվում է ընդունել կայքում տեղադրված Գաղտնիության Քաղաքականությունը և Պայմաններն ու Դրույթները։
Վճարվող բոլոր ծառայություններն ակտիվանում են 14 օրվա անվճար փորձնական շրջանից հետո, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ տրամադրվող ծառայություններին։
Հարթակ
Համայնք
Կազմակերպություն
Հետևեք մեզ

Հեղինակային իրավունք © 2022 Ucraft. Բոլոր իրավունքները պաշտպանված են: