Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Ինչպե՞ս ստեղծել օնլայն խանութ

Օնլայն խանութի ստեղծում | Ներածություն
Օնլայն խանութի կառուցումը eCommerce ոլորտ մուտք գործելու առաջին ու կարևորագույն քայլերից է, անկախ նրանից Դուք ունեք առցանց խանութ, թե ոչ։ Սույն հոդվածը կներկայացնի օնլայն խանութի ստեղծման ու առաջխաղացման նրբությունները։ Առցանց խանութի առկայությունը ավելի կհեշտացնի գործընթացը, քանի որ վեբկայքը կլինի օնլայն տիրույթում տեսանելիություն և վստահելիություն ձեռք բերելու հաջորդ քայլը։ Այս հոդվածում կներկայացնենք օնլայն խանութի կառուցման բոլոր քայլերն ու կքննարկենք դրա առավելությունները։
Դե ինչ, գնացինք։
Սահմանումը կոնտեքստում հասկանալու համար պատկերացրեք որևէ կազմակերպություն, որը ստեղծել է վճարման նոր փաթեթ կամ նոր պրոդուկտ։ Այս դեպքում ճիշտ կլինի ստեղծել վեբկայք, որը կօգնի մարդկանց գնել պրոդուկտն ավելի արագ։

Պրոդուկտի կենտրոնացում

Գնում իրականացնելու կամ կայքում գրանցվելու մոտիվ

Գործողություն ենթադրող կոճակ։ Օրինակ՝ «Փորձել հիմա» կամ «Գնել հիմա»

Օնլայն խանութի ստեղծում | Ներածություն
Օնլայն խանութի կառուցումը eCommerce ոլորտ մուտք գործելու առաջին ու կարևորագույն քայլերից է, անկախ նրանից Դուք ունեք առցանց խանութ, թե ոչ։ Սույն հոդվածը կներկայացնի օնլայն խանութի ստեղծման ու առաջխաղացման նրբությունները։ Առցանց խանութի առկայությունը ավելի կհեշտացնի գործընթացը, քանի որ վեբկայքը կլինի օնլայն տիրույթում տեսանելիություն և վստահելիություն ձեռք բերելու հաջորդ քայլը։ Այս հոդվածում կներկայացնենք օնլայն խանութի կառուցման բոլոր քայլերն ու կքննարկենք դրա առավելությունները։
Դե ինչ, գնացինք։
Ինչպե՞ս ստեղծել eCommerce վեբկայք
Հաշվի առնելով այն փաստը, որ eCommerce-ը դառնում է ներկայիս ամենապահանջված ոլորտներից մեկը, կարևոր է, որ Ձեր վեբկայքն առանձնանա իր յուրօրինակությամբ ու պարզությամբ։
Վեբկայքի կառուցումը ավելի համակարգված դարձնելու համար, կարող եք աշխատել վեբ դիզայների հետ։
-
Ստեղծեք օնլայն խանութ՝ օգտվելով վեբկայքի պատրաստման հարթակներից։
Վեբկայքի բիլդեռն ընտրելուց և դրա հետ ծանոթանալուց հետո, կարևոր է ընտրել առկա պատրաստի նմուշներից ամենահարմարը, որից հետո սկսել դիզայնի և բովանդակության հետ աշխատանքը։
Ձեզ անհրաժեշտ կլինի․
-
Տպավորիչ գլխավոր էջ
-
“Մեր մասին” բաժին
-
Ապրանքների, դրանց կատեգորիաների մասին էջ
-
Հետադարձ կապի էջ
Վեբկայքում անհրաժեշտ էջերը տեղադրելուց հետո, հաջորդ քայլը բովանդակության ստեղծումն ու տարածումն է։ Սակայն մինչև դրան անցնելը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վեբկայքի դոմեյնին։ Դոմեյնը Ձեր վեբկայքի, բրենդի և պրոդուկտի այցեքարտն է։ Այն պետք է լինի կարճ, ինֆորմատիվ ևտպավորիչ։ Առցանց խանութի առկայության դեպքում օգտագործեք խանութի անունը, հակառակ դեպքում՝ ստեղծեք նորը։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ դոմեյն վեբկայքի համար
Վեբկայքի կառուցումից և հրապարակումից հետո անհրաժեշտ է ձեռք բերել ֆունկցիոնալ և տպավորիչ դոմեյն անուն։ Սա շատ կարևոր է, քանի որ ներկայացնում է վեբկայքի գլխավոր հղումը և հանդիսանում է Ձեր բրենդի այցեքարտը։ Դոմեյն անունը պետք է լինի կարճ, ինֆորմատիվ և հիշվող։
Դոմեյնի անունը պետք է ընդգրկի բրենդին վերաբերող բանալի բառեր։
Փորձեք չգերազանցել 14 նիշը։
Ուշադրություն դարձրեք տպելու ձևին։ Կարևոր է, որ այն հեշտությամբ գրվի և հիշվի։
Համոզվեք, որ դա հենց այն անունն է, որն ուզում եք։ Խուսափեք բրենդի անունի փոփոխությունից։
Համոզվեք, որ անունը երբևէ չի օգտագործվել։
Ինչպե ՞ս ապահովել վաճառք
Օնլայն խանութը ստեղծելուց հետո կարևոր է սկսել մարքեթինգային պլանի կառուցումը, որը կօգնի նպաստել խանութի առաջխաղացմանը և կապահովի մեծածավալ վաճառք։ Վաճառքը կապված է ինչպես դիզայնի, ապրանքի որակի ու բովանդակության, այնպես էլ մարքեթինգային պլանի հետ։
Ընտրեք շահավետ ուղղություն
Եթե Դուք արդեն իրականացնում եք վաճառք, ապա կարող եք բաց թողնել այս պարբերությունը։ Սակայն եթե Դուք նորեկ եք eCommerce-ի ոլորտում, ապա խորհուրդ կտանք ուշադրություն դարձնել վաճառքի և պրոդուկտի ուղղությանն ու ընտրությանը։ Այսպիսով, շուկան ուսումնասիրելուց հետո ընտրեք այնպիսի ուղղություն, որտեղ մրցակցությունը խելամիտ է։ Ցավոք, սպառողական շուկան ոչ միշտ է ընդունում ալտերնատիվ պրոդուկտներ և մարդիկ հաճախ վստահում են մեկ խանութի կամ բրենդի՝ հազվադեպ փոխելով իրենց նախասիրությունները։ Ընտրեք և վառաճեք այնպիսի պրոդուկտ, որի կարիքը զգում եք շուկայում։ Սա կօգնի Ձեզ լինել առաջատար՝ զերծ պահելով ձեզ ալտերնատիվ ընտրության պիտակից։ Սակայն սպառողական շուկայում թրենդները հաճախ փոխվում են, իսկ դրանց փոփոխություններին կարող եք հետևել Google Trends-ում։

Ապրանքի ցուցադրություն
Խուսափեք մեծ քանակությամբ ապրանքների ցուցադրումից։ Սկզբնական շրջանում կարող եք սահմանափակվել 10 պրոդուկտով, որոնց թիվը հետագայում կարող է աճել ըստ վաճառքի ցուցանիշի։ Ցուցադրեք ամենալավ վաճառվող պրոդուկտները վեբկայքի սկզբում՝ օգտագործելով այնպիսի բառակապակցություններ ինչպիսին է “Ամենահայտնի”, “Ամենաշատ վաճառվող” կամ “Պահանջվող”։ Նույն մեթոդը կարող եք կիրառել նաև նոր պրոդուկտների դեպքում՝ անվանելով դրանք “Նորություններ”, “Նոր պրոդուկտներ” և այլն։
Ապրանքը հրապարակելը նույնպես առանձին գործընթաց է։ Այն պետք է ներառի․
Ապրանքի անուն
Գին (զեղչված)
Քաշ (ֆիզիկական ապրանքի դեպքում)
Ներբեռնվող ֆայլ (ebooks, ծրագրեր, հավելված)
Ապրանքները պետք է ունենան որակյալ լուսանկարներ, կատեգորիա և ցանկալի է նաև փոքր նկարագիր։

Դիզայն
Հաշվի առնելով վեբկայքերի առաջխաղացման երկար ընթացքը, հարկ է նշել, որ դիզայնը շատ կարևոր դեր է խաղում այդ հարցում։ eCommerce ոլորտում, սակայն, դիզայնի գաղափարը կարող է մի քիչ ավելի սպեցիֆիկ լինել։
Համոզվեք, որ վեբկայքում առկա են eCommerce բոլոր հատկությունները
-
Ինֆորմատիվ և տպավորիչ Գլխավոր էջ
-
"Մեր մասին" էջ, որտեղ կպատմեք կազմակերպության մասին
-
"Ապրանքներ" էջ, որտեղ կտեղադրեք պրոդուկտի մասին նկարագրություններ
-
Որակյալ լուսանկարներ
-
Ֆորմեր, որոնք նախատեսված կլինեն ինչպես վճարումների, այնպես էլ այլ նպատակների համար
-
Տարբեր էլեմենտներ (պատկերասրահներ, սլայդեր և այլն
Ինչպե՞ս ավելացնել վաճառքը զեղչային համակարգով և կուպոններով
Գաղտնիք չէ, որ զեղչերի առկայությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում պրոդուկտի շուրջ։ Մարդիկ սիրում են զեղչեր, զեղչային կուպոններ ու շահավետ գործարքներ։ Այսպիսով զեղչային համակարգի առկայությունը կարող է ստեղծել երկշահավետ միջավայր՝ Ձեր և Ձեր հաճախորդի միջև։ Դրանք նաև լավ մեթոդ են, նոր հաճախորդների ուշադրությունը գրավելու համար։
Բացի զեղչերի տրամադրումից, կարևոր է նաև ճիշտ թվեր ընտրելը։ Կա այսպիսի միտք, ըստ որի մարդիկ ավելի լավ են արձագանքում 5 և 10 թվերին։ Դե երևի արդեն հասկացաք, թե ինչ է պետք անել այս ինֆորմացիայի հետ։ 10% զեղչը կարող է բավական մեծ ազդեցություն ունենալ Ձեր ընդհանուր վաճառքի վրա։ Այժմ, եկեք քննարկենք eCommerce ոլորտում զեղչային համակարգի օգտագործման ամենահայտնի մեթոդները։ Դրանք են․
-
Տոկոսային զեղչեր
-
Դոլլարային զեղչեր, որոնք հիմնականում արտահայտվում են հետևյալ կերպ՝ ինքնարժեքից 10$ ցածր գին
-
Անվճար առաքում
-
Նվերներ, որոնք հիմնականում երկուսը մեկի գնով ռազմավարությամբ են աշխատում
-
Մեկ անգամից ավել վաճառքի դեպքում զեղչային համակարգի ակտիվացում
Վաճառքի ավելացման ևս մեկ տարբերակ է համարվում կուպոնների կամ պրոմո կոդերի տրամադրումը: Տրամադրված կտրոնը ունի ծածկագիր, որը բաղկացած է թվերի և տառերի համադրությունից։ Կոդը մուտքագրելու դեպքում հաճախորդը ստանում է ինչ-որ քանակի զեղչ։Դրանք հաճախ անվանում են «պրոմո կոդեր»։ Վաճառքի քանակն ավելացնելու համար լավ տարբերակ է նաև ինֆլուենսեր մարքեթինգի օգտագործումը։ Այս կոնտեքստում Դուք կարող եք տրամադրել պրոմո կոդեր ինֆլուենսերներին, ինչը կստեղի փոխշահավետ միջավայր Ձեր և Նրանց միջև։ Սա նաև լավ տարբերակ է վեբկայքում ակտիվությունը մեծացնելու, լիդեր գեներացնելու և թրաֆֆիքը ապահովելու համար։
Ցանցային մարքեթինգ
Տպավորիչ վեբկայքը կապահովի Ձեր հաջողությունը eCommerce ոլորտում։ Այս դեպքում կարևոր է մշակել այնպիսի մարքեթինգային պլան, որը կընգրկի մեկից ավելի պլատֆորմներ։ Նմանօրինակ պլատֆորմ է համարվում օրինակ Facebook-ը, ինչպես նաև Pinterest-ը, eBay-ը, Amazon-ը և այլն։ eCommerce բիլդեռների մեծամասնությունը, այդ թվում նաև Ucraft-ը, ստեղծում է հնարավորություն կապելու Ձեր վեբկայքը, նմանօրինակ պլատֆորմների և օնլայն շուկաների։ Այս դեպքում կարևոր է ուսումնասիրել յուրաքանչյուր հարթակի հատկություններն ու առավելությունները, ըստ որի Դուք կորոշեք կատարել գործընթացը ավտոմատ կերպով կամ ինքնուրույն։ Omnichannel-ը թարգմանաբար նշանակում է մեկից ավելի հարթակներ, որը օգնում է նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը՝ ստեղծելով հնարավորություն տեղադրելու Ձեր պրոդուկտը մեկից ավելի խանութներում։ Ձեր սեփական կայքից բացի, առաջինը որպես օրինակ կարող եք վերցնել սոցիալական կայքերն ինչպիսին են Facebook-ը, Pinterest-ը և Instagram-ը։ Հետևյալ կայքերում Ձեր պրոդուկտը տեղադրելուց հետո, կարող եք անցնել Amazon-ի կամ eBay-ի նման շուկաների հետ աշխատանքին։ Սա հարմար տարբերակ է հաճախորդների հետ ուղիղ կապ հաստատելու և պրոդուկտի տեսանելիությունը տարբեր կողմերով ապահովելու համար։ Վեբկայքի պատրաստումից հետո խորհուրդ ենք տալիս անցնել omnichannel մարքեթինգին՝ համոզվելով, որ ամենինչ սահուն և ճիշտ է ընթանում։ Այն կօգնի Ձեզ և Ձեր բրենդին ձեռք բերել հեղինակություն և ապահովել բազմակողմանի տեսանելիություն։
Հաճախորդների հետ կապ հաստատելու լավագույն տարբերակը
Չնայած, որ վեբկայքի առկայությունը կարևոր է, սակայն այն հաճախորդների հետ կապ հաստատելու միակ տարբերակը չէ։ Արդյունավետ հաղորդակցությունը ուղիղ կապված է պրոդուկտի վաճառքի և բրենդի առաջխաղացման հետ։ Ձեզ ենք ներկայացնում հաճախորդների հետ հաղորդակցման լավագույն տարբերակները։

Վաճառքի ընթացքում ձևավորվող հաղորդակցություն
Սա իրականացվում է վաճառքի փուլում, երբ հաճախորդը որոշում է գնել ապրանքը։ Այս փուլում, նրանց կարող են ունենալ տարատեսակ հարցեր պրոդուկտի, գնման ընթացքի և բրենդի մասին։ Դուք և Ձեր սպասարկման թիմը պետք է տրամարդի հստակ սահմանումներ և բացատրություններ՝ հեշտացնելով հաճախորդի փորձառությունը։
Վաճառքից հետո իրականցվող հաղորդակցություն
Այս փուլը հիմնականում ընդգրկում է հարրցեր՝ ուղղված պրոդուկտի օգտագործմանն ու խնդիրների լուծմանը։ Կարևոր է, որպեսզի Ձեր հաճախորդներն իրենց հարմար զգան, պրոդուկտը գնելուց հետո։
Հաղորդակցության ձևեր

Լայվ Չաթ
Սա օնլայն հաղորդակցության տարբերակ է, սպասարկման թիմի ավելի արագ արձագանքով և մեկնաբանությամբ։ Այն հարմար է ինչպես սպասարկման թիմի, այնպես էլ հաճախորդների համար։ Լայվ չաթի գլխավոր առավելությունը խնդիրների արագ արձագանք ու լուծում տալն է։
Էլ․ հասցե
Նույնիսկ լայվ չաթի առկայության դեպքում, էլ․ հասցեով շփումը հարմար է այն հաճախորդների համար ովքեր սիրում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին էլ․ հասցեի միջոցով։
Հեռախոսային աջակցություն
Ավելի մեծահասակ հաճախորդները սովորաբար ընտրում են հեռախոսային աջակցության տարբերակը։ Սակայն սա ևս հարմար է, ինչպես մեծահասկաների այնպես էլ երիտասարդների համար։ Այն կարող է հանդիսանալ, որպես լայվ չաթի այլընտրանքային տարբերակ
Լրացուցիչ ալիքներ
Լրացուցիչ օգնություն կարող է համարվել Ձեր վեբկայքում տեղ գտած ինֆորմատիվ հոդվածները, հաճախ տրվող հարցեր, որտեղ Դուք կարող եք նկարագրել Ձեր պրոդուկտը, դրանց առավելություններն ու օգտագործման ձևերը։
Ինչպես ընտրել վճարման լավագույն տարբերակը
Վճարման և առաքման տարբերակների ընտրությունը կախված է Ձեր պրոդուկտից օգտվող հաճախորդների թիրախային խմբից։ Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, կարևոր է նաև ուսումնասիրել Ձեր մրցակիցների կողմից տրամադրվող վճարային տարբերակները։ Ձեզ ենք ներկայացնում վճարային լավագույն ու ամենահարմար տարբերակները։
Վճարային տարբերակներ
Ցանկալի է օգտագործել ամենատարածված վճարային մեթոդները, ինչպիսիք են՝ Visa, Mastercard, Paypal, Apple Pay, Google Pay և այլն։ Դուք կարող եք օգտագործել նաև Afterpay, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին գնել ապրանքը և վճարել դրա համար ավելի ուշ, շաբաթների ընթացքում։ Եթե Ձեր խանութը տալիս է հաճախորդներին հնարավորություն վերցնել ֆիզիկական ապրանքը և վճարել դրա համար առաքման ժամանակ, ապա կարևոր է օգտագործել Square POS: Ինչքան շատ են վճարային տարբերակները, այնքան հեշտ է Ձեր կայքից օգտվելը։
Առաքման տարբերակներ
Առաքման տարբերակներն ընտրելուց համոզվեք որ դրանք հարմար են Ձեր հաճախորդների, ինչպես նաև տարածաշրջանի համար։ Սովորաբար օգտագործվող առաքման տարբերակներն են․
-
Միջազգային առաքում
-
Բեռնափոխադրման առաքում
-
Մեկ գիշերվա ընթացքում կատարվող առաքում
-
2 օրվա ընթացքում կատարվող առաքում
-
Նույն օրը կատարվող առաքում
Օգտագործեք առաքման այն տարբերակը, որն ամենաշատն է հարմար Ձեր օնլայն խանութին։
Առաքման գնացուցակ
-
Անվճար առաքում
-
Ըստ քաշի/չափսի և կատեգորիայի
-
Պրոդուկտի ինքնուրույն ձեռք բերում հաճախորդի կողմից
-
Նվազեցված առաքում