Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Վեբկայքի պատրաստման ուղեցույց


Վեբկայքի կառուցվածքը
Վեբկայքի կառուցումը սովորելուց առաջ, կարևոր է ծանոթանալ ընդհանուր կառուցվածքին, որը սովորաբար կախված է վեբկայքի օգտագործման նպատակից։ Սակայն մեծ հաշվով գոյություն ունեն մի քանի կարևոր էջեր, որոնց առկայությունը պարտադիր է։ Դրանք են․
-
Գլխավոր էջ- Սա այն առաջին էջն է, որը տեսանելի է վեբկայք մուտք գործած օգտատերին։ Այն պետք է կարճ նկարագրի վեբկայքի բովանդակությունն ու ներառի լուսանկարներ։
-
Մեր մասին - Կարճ նկարագիր կազմակերպության ստեղծման, նպատակի ու պատմության մասին։
-
Ծառայություններ/ապրանքներ - Այս էջը ցուցադրելու է կազմակերպության մատուցած ծառայություններն ու դրանց մասին ինֆորմացիան։
-
Կապվել մեզ հետ - Այն պետք է ներառի կազմակերպության էլ․ հասցեն, հեռախոսահամարը, կամ հասցեն։
-
Օրինական տեքստ - Պայմաններ և դրույթներ, գաղտնիության քաղաքականություն և այլն։
Սակայն էջի դասավորությունը և դիզայնը բացառապես կախված են վեբկայքի ստեղծման նպատակներից։
Ինչպիսի՞ վեբկայք է Ձեզ պետք
Ցանկացած տեսակի բիզնեսի կարևորագույն նախապայման է համարվում տպավորիչ և գեղեցիկ վեբկայքի կառուցումը։ Սակայն, պրոֆեսիոնալ վեբկայքը կարևոր է ոչ միայն բիզնես սեփականատերերի, այլ նաև արտիստների, տարատեսակ կազմակերպությունների և անհատների համար։ Այսպիսով, եթե երբևէ մտածեք արդյո՞ք կարիք կա վեբկայք ստեղծելու, ապա մենք վստահաբար պնդում ենք՝ ԱՅՈ։ Սակայն վեբկայքի տեսակը կարող է լրջորեն ազդել դրա առաջխաղացման վրա։ Այսպիսով գոյություն ունեն վեբկայքերի տարբեր տեսակներ․
Բիզնես վեբկայք | Ecommerce | Անձնական | Օնլայն պորտֆոլիո | Բլոգ/Մեդիա/Ճանաչողական | Կրթական |
Քրաուդֆանդինգ
Ինչպե՞ս ընտրել ճիշտ դոմեյն
Վեբկայքի պատրաստումից հետո կարևոր է նաև ձեռք բերել ֆունկցիոնալ և հիշվող դոմեյնի անուն։ Սա շատ կարևոր է, քանի որ վեբկայքի հղումը առաջինն է, որ գրավում է օգտատերի ուշադրությունը։ Ներկայացնում ենք մի քանի կանոններ, որոնք կիրառելի են դոմեյնի ընտրության դեպքում․
Մրցակցությանը դիմանալու համար, կարևոր է որ դոմեյնը լինի հիշվող ու բանալի բառով։
Փորձեք չգերազանցել 14 նիշը, հակառակ դեպքում երկար դոմեյնի առկայությունը կբարդացնի բիզնեսի առաջխաղացման գործը։
Ուշադիր եղեք, որպեսզի այն հեշտ գրվի և արտասանվի։ Սա կարևոր է նույնիկ բանավոր տարածման համար։
Համոզվեք, որ անունը չի փոխվելու, քանի որ դոմեյնի անունի փոփոխությունը կարող է ավելորդ գլխացավանք լինել։
Համոզվեք, որ բրենդի անունը օրիգինալ է և երբևէ չի օգտագործվել։ Սա կօգնի պահպանել բրենդի յուրօրինակությունը։
Բացի այս ամենից կարևոր է ընտրել ճիշտ TLD։ Ամենալավ տարբերակն իհարկե ․com-ն է, սակայն եթե Ձեր դոմեյնը հասանելի չէ .com-ով, Ձեզ մնում է ընտրությունը կատարել .org-ի և .net-ի միջև։ Դոմեյնի հասանելիությունը կարող եք ստուգել օնլայն, հետևյալ վեբկայքերի միջոցով՝ domain.com, godaddy.com, namecheap.com և name.com։
Բացի այդ, Դուք նաև կարող եք կառուցել վեբկայքը զրոյից։ Բիլդեռների մեծ մասը հնարավորություն են տալիս գնել ու կցել դոմեյնը հենց հարթակի ներսում։ Օրինակ Ucraft-ը հնարավորություն է տալիս ստեղծել տպավորիչ վեբկայք, ինչպես նաև ձեռք բերել և կցել դոմեյնը, անվճար։
Կարևոր քայլեր վեբկայքի կառուցման համար
Վեբկայքի կառուցման ընթացքում Դուք կարող եք աշխատել դիզայներների հետ, կամ կատարել ողջ աշխատանքն ինքներդ։ Սակայն, երբ հարցը հասնում է ինքնուրույն պատրաստմանը, կարևոր է դիտարկել որոշակի “կանոններ” վեբկայքի կառուցումը ճիշտ կազմակերպելու համար։

Ինչպե՞ս սկսել վեբկայքի կառուցումը
Պլանավորեք վեբկայքը
Ի՞նչ էջեր են լինելու Ձեր վեբկայքում։ Ի՞նչ բովանդակություն եք մատուցելու։ Ինչպիսի՞ լուսանկարներ եք տեղադրելու։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է առկա լինեն վեբկայքի կառուցումից առաջ։ Սա կօգնի ընթացքն ավելի արագ ավարտելուն։

Վեբկայքի դիզայն
Պլանավորումն ավարտելուց հետո անհրաժեշտ է հասկանալ վեբկայքի դիզայնը։ Այն որոշելուց հիշեք, որ դիզայնը պետք է արտացոլի բրենդը և լինի աչքին տեսանելի և էսթետիկ։ Դիզայնի կառուցումը նաև կապված է կազմակերպության բյուջեի հետ, եթե որոշեք վստահել դիզայնը մասնագետներին։ Սակայն այժմ, վեբկայքի կառուցումը կարելի է կատարել բոլորովին անվճար։
SEO հետազոտություն
Բովանդակությունը գրելուց առաջ կարևոր է կատարել SEO հետազոտություն՝ ընտրելով ամենաարդյունավետ բանալի բառերն ու մետա նկարագրությունները։ Եթե վստահ չեք Ձեր ուժերի ու գիտելիքների վրա, ապա լավ կլինի դիտարկեք SEO մասնագետի, ինչպես նաև գրողի հետ աշխատանքը։

Ներբեռնեք լուսանկարներ
Չմոռանաք ներբեռնել լուսանկարներ, որոնք Ձեր կայքը կդարձնեն ավելի տեսանելի ու տպավորիչ։ Լուսանկարները կարող են տրամադրել դիզայները։ Հիշեք նաև, որ վեբկայքում անհրաժեշտ է լոգոյի առկայություն։

Փորձարկեք վեբկայքը
Վեբկայքը հրապարակելուց առաջ փորձարկեք այն՝ դիտարկելով բոլոր հնարավոր և անհնար խնդիրները, որոնք կհանդիպեն Ձեզ թեստի ընթացքում։

Դարձրեք Ձեր կայքը բազմալեզու
Վեբկայքը հրապարակելուց հետո, կարևոր է մտածել բովանդակության մատուցման մասին։ Իհարկե, կարևոր է գրավել լոկալ ընթերցողների ուշադրությունը, սակայն երբեմն ավելի լավ է կապ հաստատել ողջ աշխարհի հետ։
Հենց այս պատճառով էլ, մենք խորհուրդ ենք տալիս դարձնել Ձեր վեբկայքը բազմալեզու։
Բարելավեք կայքի ակտիվությունը՝ օգտագործելով ինտեգրացիաներ
Հիմա, երբ արդեն գիտեք ինչպես ստեղծել վեբկայք, անհրաժեշտ է այն ավելի հարստացնել տարբեր ինտեգրացիաներով։ Սակայն, եթե վեբկայքը կառուցվել է բիլդեռի օգնությամբ, ամենայն հավանականությամբ այն հնարավորություն կտա Ձեզ ընտրել ամենատարբեր ինտեգրացիաներից ամենահարմարն ու հաճելին։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի ինտեգրացիաներ, վեբկայքին կցելու համար.
Intercom - հաղորդակցության լուծում, իմեյլ մարքեթինգի ընթացքը հեշտացնելու համար։ Այն նաև լավ լուծում է վեբկայքում նավիգացիան հեշտացնելու, ապրանքների մասին ինֆորմացիան մատուցելու և անալիտիկա կազմելու համար։
- Zendesk Chat - Լայվ չաթի հնարավորություն։
- Hotjar - վեբկայքի ակտիվության մասին ինֆորմացիա ստանալու մեկ այլ ինտեգրացիա, որը հնարավորություն է տալիս տեսնել օգտատերերի ակտիվությունը Ձեր վեբկայքում։
- Google Analytics - Վեբկայքի ակտիվությունը հասկանալու մեկ այլ գործիք։
- Disqus - Բովանդակությունը մեկնաբանելու համակարգ, որը նախատեսված է օգտատերերի համար
- Algolia - Սա օգնում է ավելացնել որոնման ֆունկցիա, որը հնարավորություն կընձեռնի Ձեր օգտատերերին որոնել ինֆորմացիան վեբկայքի բլոգում կամ ապրանքների բաժնում։
Սրանք մի քանիսն են, այն ինտեգրացիաների ցուցակից, որոնք օգնում են դարձնել Ձեր կայքն ավելի ռեսպոնսիվ ու հետաքրքիր։
Ինչպես օպտիմիզացնել վեբկայքը հեռախոսների համար
Google-ում առկա է հատուկ քաղաքականություն, որը կոչվում է Mobile-First (թարգմ․՝Հեռախոսներն առաջին հերթին)։ Այստեղ վեբկայքերը ինդեքսավորված են հեռախոսային տարբերակով և սա իհարկե շատ լավ է։
Ժամանակի հետ, փոխվում է կյանքի ռիթմը։ Մարդկանց մեծ մասն այժմ նախընտրում է հեռախոս, համակարգչի փոխարեն։ Սա լիովին բացատրում է, թե ինչու դուք պետք է ուշադրություն դարձնեք Ձեր կայքի հեռախոսային տարբերակին։
Սա նաև այն պատճառներից էր, որ ոգեշնչեց մեզ ստեղծել հեռախոսային հավելված՝ վեբկայքի խմբագրման համար։
Դիզայնը ևս կարևոր նախապայման է վեբկայքի պատրաստման գործում։ Ձեր հեռախոսային հավելվածի դիզայնը պետք է համապատասխանի էկրանի չափսերին։ Ուշադրություն դարձրեք գործողություն թելադրող կոճակների առկայությանը, որոնք կօգնեն Ձեր օգտատերերին կատարել որոշումներն ավելի արագ ու հարմար տարբերակներով։ Կարևոր է նաև ուշադրություն դարձնել լուսանկարների որակին ու չափսին։ Հեռախոսային էկրանների համար իդեալական է համարվում 600-700 պիքսելը։ Խուսափեք ամբոջ էկրանը գրավող լուսանկերներից։ Ֆայլի ֆորմատը պահպանեք WebP կամ SVG տարբերակներով։
Վեբկայքի արդյունավետ գովազդ
Վեբկայքի հրապարակումից հետո, մյուս կաևոր քայլը դրա գովազդային արշավը սկսելն է։ Մարքեթինգային արշավների ամենատարածված ձևերից մեկը Google Ads-ն է։ Այսպիսով, Ձեզ անհրաժեշտ կլինի Google Ads պրոֆիլ, որն իրենից կենթադրի ֆինանսական ներդրում։ Սակայն քիչ բյուջեի դեպքում գոյություն ունեն տարբեր այլընտրանքային լուծումներ, ինչպիսին է SEO մարքեթինգը։

Կատարելագործեք Ձեր կայքի SEO-ն
Մարքեթինգային արշավների և բովանդակությունների ստեղծման հիմքում, որպես կանոն ընկած է SEO մարքեթինգը։ Բանալի բառերի առկայությունը կօգնի Ձեզ նպաստել վեբկայքի օրգանիկ առաջխաղացմանը։ Ուշադրություն դարձրեք Ձեր վեբկայքի մետա նկարագրություններին և մետա վերնագրերին, քանի որ սա առաջին բանն է, որ օգտատերը տեսնելու է։
Օգտագործեք իմեյլ մարքեթինգ
Արդյունավետ առաջխաղացման մեկ այլ լավ գործիք է համարվում իմեյլ մարքեթինգը։ Սա կարող է ստեղծել ամուր կապ հաճախորդի և կազմակերպության միջև։ Ուշադրություն դարձրեք ուղարկված նամակների բովանդակությանն ու դրանց որակին, ավելացրեք գործողություն ենթադրող կոճակներ, ինչպես նաև ուղարկեք թարմացումներ կազմակերպության ծառայությունների կամ ապրանքների, ինչպես նաև նորությունների մասին։ Էլ․ նամակները պետք է գրված լինեն ընկերական տոնով, սակայն միևնույն ժամանակ խուսափեք չափազանց ազատ տեքստերից։
Ստեղծեք բլոգ
Բլոգի առկայությունը վեբկայքում միանշանակ լավ լուծում է։ Ճիշտ օպտիմիզացված հոդվածները կարող են գրավել նոր օգտատերերի ուշադրությունն ու ակտիվությունը։ Բլոգի առկայությունը լավ առիթ է, զարգացնելու Ձեր SEO մարքեթինգը։ Միշտ հիշեք, որ վեբկայքում որակյալ ու տպավորիչ բովանդակության այցեքարտը, ձեր կայքի բլոգն է։ Այսպիսով արեք Ձեր լավագույնը, այն գեղեցիկ ու ինֆորմատիվ դարձնելու համար։

Սոցիալական մեդիայի օգտագործում
Մարքեթինգային արշավներում ներառեք սոցիալական մեդիայում (Facebook, LinkedIn, Twitter,Instagram) գովազդների ավելացումը։ Կազմակերպության ստեղծման հաջորդ քայլը կլինի սոցիալական մեդիայում ներկայություն ապահովելը։ Այժմ, մեզնից շատերը ինֆորմացիան ստանում են հենց սոց․ մեդիայի օգնությամբ։ Այսպիսով սա իդեալական շանս է ստեղծելու ամուր կապ Ձեր և Ձեր պոտենցիալ հաճախորդների միջև։
Գրանցեք վեբակայքը տարբեր հարթակներում
Վեբկայքի ակտիվությունը զարգացնելու և նոր բրենդի ճանաչելիությանը նպաստելու համար կարևոր է, որ Ձեր վեբկայքը տեսանելի լինի մի շարք օնլայն հարթակներում։ Դուք կարող եք գրանցել Ձեր վեբկայքը ավելի քան 50 հարթակներում։ Հավելյալ ինֆորմացիայի համար կարդացեք մեր հոդվածը։
Օնլայն ֆորումներ
Reddit-ի կամ Quora-ի նման ֆորումները հարմար տարբերակներ են վեբկայքի առաջխաղացմանը նպաստելու համար։ Այստեղ մարդիկ հնարավորություն են ստանում մասնակցել հարց ու պատասխանի ընթացքին։ Դուք կարող եք պատասխանել Ձեր ոլորտին վերաբերող տարբեր հարցերի, ինչպես նաև առաջարկել Ձեր պրոդուկտն ու պատմել դրա մասին։ Սակայն այս դեպքում կարևոր է, որ Ձեր պատասխանները լինեն մաքսիմալ ինֆորմատիվ ու կոկիկ։
Վեբկայքի ակտիվության ստուգում
Յուրաքանչյուր վեբկայք փոխում է իր ռիթմն օրեցօր։ Այսպիսով կարևոր է հետևել դրա ընթացքին և կառուցել մարքեթինգային նոր ստրատեգիաներ ըստ այդ փոփոխությունների։
Օգտատերերի վերլուծություն․ Ձեր օգտատերերի ակտիվության մասին ինֆորմացիան կարող եք ստանալ՝ օգտագործելովGoogle Analytics։ Այն կօգնի Ձեզ համեմատել վեբկայքում օգտատերերի այցերի հաճախականությունն ու թվերի փոփոխությունը։
Առանձնացրեք այն աղբյուրները, որոնցից ստանում եք ակտիվություն․ Վեբկայքի օգտատերերի մասին ինֆորմացիան ստանալուց բացի, կարևոր է նաև հասկանալ, թե որտեղի՞ց են նրանք իմանում վեբկայքի մասին և ինչպե՞ս են այցելում։ Սա հատկապես կարևոր է, եթե Դուք փորձում եք հասկանալ, թե մարքեթինգային ստրատեգիան ո՞ր հարթակներում է ավելի արդյունավետ։ Սակայն նույնիսկ այս դեպքում, աղբյուրները տարբերվում են մի քանի տեսակներով․
Օրգանիկ - այցելությունները ապահովում են որոնումները
- Ռեֆերալ - մարդիկ այցելում են արտաքին հղումների միջոցով
- Ուղիղ - մարդիկ ուղղակի տպում են կայքի անունը Google-ում
- Իմեյլ մարքեթինգ - օգտատերերը այցելում են վեբկայք՝ ստանալով ինֆորմացիան էլ․ հասցեների միջոցով
- Վճարված ակտիվություն - սա հիմնականում գովազդային գործարքների դեպքում է
- Սոց․ մեդիա - օգտատերերը այցելում են սոց․ ցանցերի միջոցով
