Ծանոթացեք մեր նոր eCommerce հարթակին՝ Ucraft Next-ին, և փորձարկեք այն անվճար շուրջ 14 օր։ Սկսել հիմա❯
Բլոգ
Կառուցեք տպավորիչ ու գեղեցիկ բլոգ՝ ստեղծելով որակյալ բովանդակություն
Տեսնել նմուշները
Ծանոթացեք բլոգգինգի համար նախատեսված մեր նմուշներին։ Օգտագործեք Ucraft-ի գործիքներներն ու տարբերվեք ոլորտում՝ որակյալ ու տպավորիչ կայքով։













































































































Ինչու՞ ընտրել Ucraft-ի նմուշ Ձեր բլոգի համար
Ucraft-ի օգնությամբ բլոգգինգը կդառնա հեշտ ու հաճելի։ Ձեզ պետք է միայն մտածել որակյալ բովանդակության մասին, իսկ կայքի հարմարեցված դիզայնն ու անհրաժեշտ գործիքները կտրամադրենք մենք։ Խմբագրվող էլեմենտներն, ինտեգրացիաներն ու մարքեթինգային գործիքները կօգնեն Ձեզ դառնալ ոլորտի առաջատարը։
Խմբագրվող էլեմենտներ
Ստեղծեք որակյալ բովանդակություն՝ կառուցելով տպավորիչ ու գեղեցիկ բլոգ։
Հարմարեցված դիզայն
Օգտագործեք Ucraft-ի հարմարեցված նմուշները, որոնք հարմարեցված են բոլոր սարքերի, այդ թվում՝ հեռախոսի համար։
Տեքստային խմբագրիչ
Խմբագրեք Ձեր հոդվածները՝ փոփոխելով դասավորությունը, տառատեսակը, ավելացնելով նկարներ ու հոլովակներ։
Ինտեգրացիաներ
Մարքեթինգային ինտեգրացիաներն ու SEO գործիքները կօգնեն Ձեզ բարձրացնել կայքում ներգրավումն և դարձնել այն ազդեցիկ ու տարբերվող։
7 պարզ քայլ՝ Ձեր յուրօրինակ բլոգն ստեղծելու համար
Ճամփորդական և լուսանկարչական բլոգը պետք է տարբերվեն իրարից։ Ձեր բլոգն ստեղծելիս կարևոր է, որ ընտրեք ճիշտ նմուշ, որ կգրավի ու հետաքրքիր կլինի Ձեր լսարանի համար։
Գրանցվեք Ucraft-ում և ընտրեք Պրո Վեբկայք փաթեթը՝ բլոգգինգի բոլոր գործիքներն ստանալու համար,
Ծանոթացեք բլոգի համար նախատեսված նմուշներին ու ընտրեք Ձեր ոլորտին ամենահարմարը,
Նախադիտումից հետո կարող եք ավելի լավ ծանոթանալ դասավորությանը, հոդվածների օրինակներին և այլ էլեմենտներին։
Ցանկալի նմուշն ընտրելուց հետո սկսեք խմբագրել կայքը՝ հարմարացնելով այն Ձեր բրենդին։
Չմոռանաք օգտագործել մարքեթինգային գործիքները, որոնք կբարձրացնեն հաճախելիությունը և կօգնեն գրավել մեծ լսարանի ուշադրությունը։
Հրապարակեք մի քանի հետաքրիքր հոդված, և ամեն ինչ պատրաստ է։
Միացեք Ucraft-ի ավելի քան 250 հազար հաջողակ բլոգերներին հիմա։
Ցանկանում եք ստեղծել Ձեր բլոգը, բայց չե՞ք կողմնորոշվում նմուշի ընտրության հարցում։ Անկախ հետաքրքրող ոլորտից՝ Ucraft-ում կարող եք գտնել կայքի նմուշներ՝ պրոֆեսիոնալ բլոգ ստանալու համար։ Օգտագործեք նկարները, մարքեթինգային և վերլուծական էլեմենտները՝ լավագույն արդյունքի համար։
-
Դենիել Քրեյվն
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ես օգտագործում եմ Ucraft-ի հարթակը իմ՝ ֆրիլանս սպորտային հագուստի դիզայների կայքի ստեղծումից ի վեր։ Կայքի ստեղծումը շատ պարզ է, և ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում։ Օգտագործումը շատ հեշտ է, իսկ պատրաստի նմուշները՝ հասականալի են, թրենդային ու աչքի ընկնող։
-
Գլեն Ռոբերթս
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ես ընտրեցի Ucraft-ը, քանի որ հնարավոր էր անվճար կայքին կցել իմ դոմեյնը։ Հաճելիորեն զարմացել էի, երբ կարողացա հեշտությամբ ստեղծել գրավիչ կայք։ Ես միանշանակ խորհուրդ կտամ ընտրել Ucraft-ը կայքերի պատրաստման բազմաթիվ հարթակներից՝ օգտագործման պարզության և միշտ հասանելի աջակցման համար։
-
Լիեն Օնգ
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ucraft-ն ինձ հնարավորություն է տալիս ստեղծել գրավիչ դիզայնով և օգտակար գործիքներով պրոֆեսիոնալ կայքեր։ Հարթակը շատ հարմար է օգտագործելու համար։ Շնորհակալ եմ նաև աջակցման թիմին, քանի որ նրանք միշտ հասանելի են, բարեհամբույր և պատրաստ օգնելու։ Ուրախ եմ, որ իմ կայքի համար ընտրել եմ հենց Ucraft-ը։
-
Բրոնահ Քին
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Միշտ մտածում էի, թե կայքի ստեղծումը շատ բարդ կլինի, ու հետաձգում էի։ Երբ ընկերս խորհուրդ տվեց օգտագործել Ucraft-ը, ես հասկացա, որ կայքի ստեղծում կարող է լինել շատ հեշտ, արագ, ու սկսեցի վայելել այդ ընթացքը։ Ես կարողանում էի ամբողջությամ փոփոխել դիզայնը և ստանալ այն, ինչ միշտ պատկերացնում էի։ Իսկ աջակցման թիմը պարզապես հիանալի է աշխատում։ Իսկապես խորհուրդ եմ կտամ օգտագործել Ucraft բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ վեբկայք։
-
Դինո Բեռնաբ
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Շնորհակալություն ինձ սկզբից մինչև վերջ ուղղորդելու համար։ Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այսքան կարճ ժամանակում ստանալ այսպիսի կայք։ Այն էլ՝ այսքան գրավիչ։ Ձեր օգնությամբ ամեն փոփոխություն շատ հեշտ էր ստացվում։ Շարունակե՛ք աշխատել այսպես։
-
Կառմելո Հուանգ
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ցանկանում եմ ամենից առաջ շնորհակալություն հայտնել աջակցման թիմին, միշտ արագ, պրոֆեսիոնալ ու բարեհամբույր արձագանքի համար։ Հարթակն ինքնին շատ պարզ է ու հարմար օգտագործման համար։ Կարող եք հեշտությամբ ստեղծել Ձեր կայքը՝ էլեմենտները տեղաշարժելով ու խմբագրելով։
-
Սինա Մողանյան
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ուզում եմ ասել, որ անչափ շնորհակալ ենք ծառայության համար։ Ինքս էլ միշտ առաջարկում եմ հործընկերներիս օգտագործել Ucraft-ի մինիմալիստական ու ստեղծագործ միջավայրը։ Ի դեպ, իմ հաճախորդներից երկուսն արդեն օգտագործում են Ucraft: հպարտ եմ, որ բացահայտել եմ Ucraft-ը, և շնորհակալություն Ձեր օգնության ու բարության համար։
-
Տիագո Պռատա
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Կայքերի ստեղծման հարթակը հիանալի է աշխատում։ Ի տարբերություն մրցակիցների, որոնց հարթակը ես օգտագործել եմ (Tilda, Carrd, և այլն), շատ ավելի տրամաբանական է աշխատում։ Անպայման խորհուրդ կտամ այն ընկերներիս։ Անվճար փաթեթի հնարավորությունները (անվճար SSL, անհատական դոմեյն, և այլն) ևս մեծ առավելություններ են։
-
Նիկոլաս Գերհարդ
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ucraft-ի հետ եմ արդեն մոտ 9 ամիս և գոհ եմ։ Սկզբում կասկածներ ունեի և վստահ չէի, թե կկարողանամ ինքս ստեղծել կայքը։ Բայց քանի որ չէի կարող վճարել դրա համար, կամ ժամանակ տրամադրել և ծրագրավորում սովորել, ընտրեցի այս տարբերակը։ Ինձնից պահանջվեց մեկ ժամ հարթակը հասկանլու և իմ պատկերացրած կայքը ստեղծելու համար։ Ավելի քան գոհ եմ աջակցման թիմից, ովքեր ցանկացած ժամի պատրաստ են արագ արձագանքել և օգնել հարցերի դեպքում։ Միանշանակ կշարունակեմ աշխատել Ucraft-ով։
-
Թիմ Ջոնս
⭐️ ⭐️ ⭐️ ⭐️ ⭐️
Ucraft-ը Enact-ի համար անփախարինելի դարձավ հատկապես մեր աշխատանքի սկզբնական շրջանու, երբ օգտվում էինք Անվճար փաթեթից և կարող էինք կցել մեր դոմեյնը։ Կայքի պատրաստումը շատ պարզ էր, իսկ աջակցման թիմը շատ օգնեց, երբ մի քանի անգամ մեզ մոտ հարցեր էին առաջացել։
Մենք մտադիր ենք զարգանալ և բարելավել կայքը։ Վստահ ենք, որ Ucraft-ի գործիքները մեզ շատ կօգնեն այդ հարցում։
Հաճախ տրվող հարցեր
Եթե նոր եք Ucraft-ում, ապա այս ուղեցույցը կօգնի Ձեզ։ Գտեք Ձեզ հետաքրքրող հարցերը կամ կապ հաստատեք մեր աջակցման թիմի հետ։
Արդյո՞ք Ucraft-ն առաջարկում է անվճար նմուշներ բլոգի համար։
Ucraft-ի տրամադրած բոլոր պատրաստի նմուշներն անվճար են։ Սակայն, եթե ցանկանում եք ստեղծել կայք՝ բլոգի համար անհրաժեշտ բոլոր գործիքներով, ապա առաջարկում ենք ծանոթանալ մեր փաթեթներին և դրանցում ներառված հնարավորություններին։ Անվճար փաթեթն ընտրելու դեպքում նույնպես կարող եք ստեղծել բլոգ, օպտիմալացնել և հրապարակել այն։
Ինչպե՞ս կարող եմ սկսել անվճար բլոգ Ucraft-ի հետ։
Մեզ հետ կարող եք հեշտությամբ ստեղծել Ձեր երազանքների բլոգը։ Ահա մի քանի պարզ քայլ․
- Գրանցվեք և ստեղծեք անվճար հաշիվ։ Ucraft-ը տրամադրում է 14 օր անվճար փորձնական շրջան բոլոր վճարովի փաթեթների համար։ Այնպես որ, Դուք կկարողանաք ուսումնասիրել և հասկանալ՝ որ տարբերակն է հարմար Ձեզ համար։
- Ընտրեք կայքի պատրաստի նմուշ և խմբագրեք այն՝ Ձեր բլոգին համապատասխան։
- Երբ արդեն ունեք մի քանի հետաքրքիր հոդված, հրապարակեք կայքը և զարգացրեք Ձեր բլոգը։
Ինչպե՞ս կարող եմ խմբագրել իմ ընտրած նմուշը։
Կայքի Ձեր ընտրած նմուշը կարող եք խմբագրել ձախ վահանակի գործիքների, էլեմենտների և պատրաստի բլոկերի օգնությամբ։ Ավելացրեք նկարներ, հոլովակներ, սոցցանցերի հղումներ, բաժանորդագրման ու հանդիպում ամրագրելու հնարավորություն։ Փոփոխեք կոճակները, դիզայնը և դասավորությունը, իսկ տարբեր օգտակար ինտեգրացիաները կօգնեն Ձեզ ստանալ հաջողակ մարքեթինգային արշավներ։
Ինչպե՞ս կարող եմ ստեղծել բլոգ Ucraft-ի միջոցով։
Բլոգի համար նախատեսված պատրաստի նմուշներում կգտնեք պրոֆեսիոնալ բլոգ ստեղծելու և վարելու համար բոլոր պետքական գործիքները։ Ձեզ հարկավոր է միայն խմբագրել կայքը, Հոդվածներ հավելվածում ավելացնել հոդվածները, օպտիմալացնել դրանք, ավելացնել մետատվյալներ, նկարներ և հրապարակել։
Ինչպե՞ս կարող եմ օպտիմալացնել իմ բլոգը։
Ucraft-ում կայքի բոլոր նմուշներում կգտնեք SEO հավելվածը, որտեղ հնարավոր է օպտիմալացնել կայքն ամբողջությամբ։ Ինչպես նաև Հոդվածներ հավելվածում կարող եք օպտիմալացնել բլոգի հոդվածներն առանձին։ Այստեղ կարող եք ավելացնել ինչպես նկարներ, թեգեր, մետատվյալներ, այնպես էլ՝ ակտիվացնել հոդվածով կիսվելու և մեկանաբանելու հնարավորություն։
Կարո՞ղ եմ արդյոք կիսվել բլոգում այլ հարթակների բովանդակությամբ։
Իհարկե։ Եթե, օրինակ, ցանկանում եք բլոգում կցել RSS հոսք, որտեղ կերևա այլ հարթակում Ձեր ակտիվությունը կամ որևէ նորություն, ապա Հոդվածներ հավելվածում պետք է բացել Լրահոս բաժինը և տեղադրել հղումը՝ համապատասխան հարթակից։
Ինչպիսի՞ բլոգ կարող եմ ստեղծել Ucraft-ով։
Ucraft-ի օգնությամբ կարող եք ստեղծել ցանկացած տեսակի բլոգ։ Հեշտությամբ խմբագրվող էլեմենտները կօգնեն ստանալ Ձեր պատկերացրած բլոգը և կայքը։ Եթե ստեղծում եք լրատվական բլոգ, ապա կարող եք ավելացնել լրահոս որևէ այլ հարթակից։ Իսկ անձնական բլոգում կարող եք պարզպես տեղադրել Նկարներ, գրառումներ սոցցանցերից, որոնք կպատմեն Ձեր մասին և կհետաքրքրացնեն բլոգը։ Ի դեպ, կարող եք ցանկացած ժամանակ փոխել կայքի փաթեթն ու Ձեր բլոգը վերածել փոքրիկ օնլայն խանութի՝ օգտագործելով Ucraft-ի eCommerce հնարավորությունը։ Օգտագործեք մարքեթինգային պարզ գործիքները, գրավեք Ձեր լսարանին և դարձեք ոլորտի առաջատարը։