2020-ի անսպասելի իրադարձություններից հետո մեզ համար կարևոր էր 2021-ին անել նրկնակին և դարձնել այն իսկապես հիշվող տարի։ Պետք էր հավաքել մոտիվացիան, գնալ աշխատանքի ու չմոռանալ վերցնել դիմակն ու ախտահանիչները։ Մեզ մոտ, կարծես թե, ամեն ինչ ստացվեց։
2021-ին եղել են շատ ուրախ և բարդ պահեր, բայց կարևորն այն է, որ մեր թիմը և օգտատերերի թիվը չդադարեց աճել։ Մենք մասնակցեցինք մի քանի մեծ տեխնոլոգիական կոնֆերանսների, շարունակեցինք աշխատել հարթակի նոր հնարավորությունների վրա, իրականացրինք մի շարք նոր գաղափարներ ու այդպես շարունակ։ Կարող ենք վստահ ասել, որ այս տարին մեզ համար միայն առաջընթացի տարի էր։
Մենք սիրով կպատմենք այս բոլոր կարևոր իրադարձությունների մասին, այնպես որ հանգիստ տեղավորվեք, քանի որ պատմելու այնքա՜ն բան կա։ Էլ չենք սպասեցնում, սկսեցինք։
Այսպես, այս տարի մենք․․
Մեզ միացել են ավելի քան 85 հազար նոր օգտատերեր
Ուզում ենք սկսել տարվա ամփոփումը Ucraft-ի նոր 85,340 օգտատերերին շնորհակալություն հայտնելով։ Ամեն ինչ հուշում է, որ այս թիվը գնալով միայն աճելու է, և այս փաստը անչափ ոգևորող է մեր ամբողջ թիմի համար։
Այս տարին նաև կարևոր փոփոխությունների տարի էր։ Անկախ բոլոր բարդություններից՝ մարդիկ ավելի համարձակ էին իրենց երազանքների և բիզնես գաղափարների իրագործման մեջ։ Հատկապես այս տարի մենք նկատեցինք օնլայն խանութի, բլոգի և անհատական կայքերի նմուշների իսկապես մեծ պահանջարկ։
Մեզ համար կարևոր է տեսնել, որ Ucraft թիմի աշխատանքն օգնում է հազարավոր մարդկանց՝ անկախ նրանց գործունեության ոլորից, կարողություններից և հետաքրքրություններից։ Ձեր օնլայն ներկայությունն ապահովելու համար կարևոր է ունենալ կայքերի պատրաստման պարզ և հասանելի հարթակ, ինչի համար մենք ջանք չենք խնայում։
Ընդունել ենք 76 նոր Ucraft-ցիների
Օգտատերերի թվին զուգահեռ աճեց նաև մեր թիմակիցների թիվը։ Իրականում, մեր թիմն իսկապես մեծացավ, քանի որ միայն այս տարի մեզ միացան 76 նոր աշխատակիցներ։ Պետք է շնորհակալություն հայտնենք նաև Մարդկային ռեսուրսների համակարգման թիմին՝ բոլորին աջակցելու և այդքան դրական մթնոլորտի համար։
Եթե հետևում էիք մեզ նաև անցած տարի, ապա գիտեք, որ 2020-ին տեխափովել էինք նոր, ավելի մեծ գրասենյակ։ Հենց այստեղ էլ այսօր աշխատում է մեր մեծ թիմը՝ ընդունելով նոր անդամների աշխարհի տարբեր ծայրերից։
Մեր ծրագրերը հուշում են, որ Ucraft ընտանիքը դեռ շարունակելու է ընդլայնվել։
Մասնակցել ենք 8 միջազգային և տեղական կոնֆերանսների
Քովիդը դեռ տարածքում է և դեռ թույլ չի տալիս վերադառնալ մեզ սովոր կյանքին, բայց այս տարի կրկին մասնակցեցինք մի քանի կարևոր կոնֆերանսների: Այս ամենը, իհարկե, հետևելով նախազգուշական բոլոր միջոցներին։
Կարևոր և մեծ իրադարձությունը կրկին Web Summit-ն էր, որն այս անգամ անց կացվեց Լիսաբոնում։ Ինչպես միշտ, այն մեզ համար անչափ հետաքրքիր անցավ՝ հագեցած նոր շփումներով, տարբեր նորարար գաղափարներով։ Մենք նաև հնարավորություն ունեցանք ներկայացնելու մեր նոր հարթակը՝ Ucraft Next-ը։
Վերջերս մեր թիմը վերադարձավ SSSHolidays-ից, որը նոր ֆորմատ էր բոլորիս համար։ Seaside Startup Summit-ի կողմից կազմակերպված այս օրերը հիանալի էին հայկական համայնքի համար։ Այստեղ նույնպես պատմեցինք նոր նախագծերի մասին և ծանոթացանք տարբեր ստարտափներում ներգրավված տաղանդավոր մարդկանց ու նրանց գաղափարներին։
Մասնակցեցինք նաև East and West վիրտուալ էքսպոյին, DigiTech-ին, HyeTechին և, իհարկե, ամենամյա Barcamp-ին։ Իսկ ավելին այս օրերի մասին պատմել ենք սոցցանցերի մեր հաշիվներում, որոնց հղումները կարող եք գտնել ամենաներքևում։
Եվ դեռ ավելին ենք պատրաստել 2022-ի համար։
Հրապարակել ենք 137 նոր հոդված բլոգում
2021-ին փորձեցինք հետաքրքիր հոդվածներով կիսվել մեր բազմալեզու բլոգում և հրապարակեցինք 74 նոր հոդված անգլերեն, 51՝ ռուսական և 12՝ հայկական բլոգում։ Բոլորը միասին կազմում են մոտ 140 հոդվածներ՝ ամենատարբեր օգտակար թեմաներով։
Բլոգը կարևոր է, քանի որ հենց այստեղ ենք կիսվում մեր խորհուրդներով, նորություններով ու պատմություններով։ Հայերեն հոդվածները հատկապես կարևոր են, քանի որ ամեն ամիս պատմում ենք հայ օգտատերերին հետաքրքրող թեմաների մասին և զրուցում դրանց շուրջ հենց հայ մասնագետներ հետ։ Թեմաները մեզ մոտ, իսկապես, բազմազան են։ Ձեզ մնում է միայն ընտրել լեզուն և ուսումնասիրել հոդվածները, քանի որ վստահ ենք՝ կգտնեք Ձեզ հետաքրքրող գրեթե բոլոր թեմաները։
Ներկայացրել ենք Ucraft-ը 3 նոր լեզուներով
Քանի որ խոսեցինք լեզուների մասին, չմոռանանք ասել, որ Ucraft-ի բազմալեզու հարթակն արդեն հասանելի է նաև ֆրանսերեն, արաբերեն և չինարեն լեզուներով։ Մեր թարգմանիչների թիմին նույնպես ուզում ենք շնորհակալություն հայտնել՝ այս տարվա հսկայական աշխատանքի համար։
Դե, իսկ եթե կցանկանաք օգտագործել հարթակը որևէ այլ լեզվով, ապա կարող եք հեշտությամբ փոխել այն Ձեր կայքի կարգավորումներում։ Ucraft-ում կարող եք աշխատել անգլերեն, հայերեն, ռուսերեն, ճապոներեն, ֆրանսերեն, արաբերեն և չինարեն լեզուներով։ Իսկ շարունակությունը սպասվում է, քանի որ նոր թարգմանություններն ընթացքում են։
Ստեղծել ենք տասնյակ նոր նմուշներ
Երևի թե գիտեք, որ պատրաստի նմուշները մեր ոգեշնչման ամենամեծ աղբյուրն են։ Մեր դիզայն թիմը շարունակում է աշխատել էսթետիկ և բազմաֆունկցիոնալ նմուշներ ստեղծելու համար։ Երբեմն կարող է թվալ, թե ստեղծել ենք իդեալական նմուշներ գրեթե բոլոր տեսակի նախագծերի համար, բայց մեր թիմն ամեն անգամ զարմացնում է նոր գաղափարներով և դիզայնի նոր լուծումներով։
Այս տարի գերակշռում են ամենապահանջված eCommerce նմուշները։ Ուրախ ու հպարտ ենք ասել, որ Ձեզ մոտ ստացվել են հիանալի օնլայն խանութներ, գործակալությունների կայքեր, անձնական պորտֆոլիոներ։ Ծանոթացեք մեր ամենասիրելի նմուշներից մի քանիսին այստեղ։
Սկսել ենք համագործակցության 600 նոր ծրագիր
Այս տարին կարևոր էր նաև նոր գործընկերների ու համագործակցությունների տեսանկյունից։
2021-ին մենք որոշեցինք ընդլայնել Համագործակցության ծրագիրը և օգնել մարդկանց ոչ միայն ստեղծել կայքեր, այլ նաև գումար վաստակել Ucraft-ի օգնությամբ։ Մենք կարողացանք ներգրավել նոր գործընկերների և մասնագետների, ովքեր ցանկանում էին պատմել Ucraft-ի մասին և օգնել իրենց հետևորդներին։ Ի դեպ, մենք նաև զրուցել ենք որոշ գործընկերների հետ, այդ թվում՝ WebsiteToolTester-ի հիմնադիր Ռոբերտ Բերնդիի և SiteBuildReport-ի հիմնադիր Սթիվեն Բենջամինսի։ Իսկ հարցազրույցները կարող եք կարդալ մեր անգլերեն բլոգում։
Եթե Դուք նույնպես ցանկանում եք միանալ Ucraft-ի համագործակցության ծրագրին, ապա կարող եք ծանոթանալ պայմաններին այս էջում։
Պատմել ենք մեր 13 թիմակիցների մասին
Ucraft-ցիներից շատերն ունեն այնքան տարբեր հետաքրքիր պատմություններ։ Եվ 2021-ին մենք որոշեցինք կիսվել այդ պատմություններով նաև Ձեզ հետ։ Այժմ մենք ունենք աշխատակիցների հարցազրույցների մի ամբողջ շարք, որտեղ նրանք պատմում են Ucraft-ում իրենց հաջողությունների մասին և կիսվում հետաքրքիր փաստերով։ Նրանցից շատերը մեզ հետ են ամենասկզբից։ Ոմանք զբաղվել են տարբեր գործերով՝ քոնթենթից մինչև մենեջմենթ, և շարունակում են այդ ճանապարհը։ Հարցազրույցների շարքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Չենք մոռացել տոնական առաջարկների մասին
Չնայած՝ համավարակը թույլ չի տալիս վայելել տոներն ամբողջությամբ, մենք ամեն դեպքում փորձում էինք չմոռանալ օգտատերերի տրամադրության մասին։ Ucraft թիմը յուրաքանչյուր շրջանում առաջարկում էր զեղչեր և կայքեր ստեղծելու նոր հնարավորություններ։ Հուսով ենք, որ այս առաջարկները և Ձեր նոր Անժամկետ կայքերն օգնել են բիզնեսի առաջխաղացման հարցում։
Ի դեպ, քանի որ խոսում ենք տոների մասին, չմոռանանք հիշեցնել, որ Ամանորի համար նույնպես ունենք կաևոր առաջարկ։ Ձեր նոր Անժամկետ կայքը կարող եք ձեռք բերել ընդամենը 71.000 դրամով՝ սեղմելով այստեղ։
Ավելացրել ենք 10 նոր գործիք՝ կայքերի աշխատանքի համար
Եթե հասցրել եք հետևել մեր ամենամսյա թարմացումներին, ապա հաստատ ծանոթ եք այս փոփոխություններին։ Այս ամիսների ընթացքում մեր թիմն անընդհատ աշխատել է նոր հնարավորությունների և գործիքների վրա, որոնք կարևոր են կայքերի առաջխաղացման համար։
Նախ նշենք Zapier-ի ինտեգրման մասին, որը թույլ է տալիս կայքին կցել մի շարք կարևոր գործիքներ ու ծառայություններ, ավտոմատացնել ինֆորմացիայի փոխանակումը և ուղղակի պարզեցնել Ձեր աշխատանքը։
Մենք նաև արել ենք որոշ կարևոր փոփոխություններ Փոփափ հավելվածի կարգավորումներում։ Հաճախորդներ հավելվածը նույնպես թարմացվել է․ այժմ աղյուսակներն ու հաճախորդների տվյալներն ավելի համակարգված կլինեն։
Կարևոր են նաև փոփոխություններն eCommerce հավելվածում։ Այժմ հնարավոր է խմբագրել միանգամից մի քանի ապրանքներ, հաշվարկել գներն առանց հարկերի, ներբեռնել ֆունկցիոնալ մոբայլ հավելված խանութի կառավարման համար։
Եվ չմոռանանք նշել Հոդվածներ հավելվածում փոփոխությունների մասին, որոնք անհամեմատ բարելավել են տեքտերի խմբագրման աշխատանքը։
Այս ամենին զուգահեռ մենք անդադար աշխատել ենք նաև կայքերի պատրաստման նոր հարթակի ստեղծման վրա։ Ucraft Next-ն արհեստական բանականությամբ աշխատող eCommerce հարթակ է, որը կօգնի ստեղծել պրոֆեսիոնալ և տարբերվող օնլայն խանութներ ցանկացած բիզնեսի համար։
Մենք անչափ ուրախ ենք, քանի որ այն վերջապես կսկսի գործել հաջորդ տարի։ Մեր ողջ թիմը ջանք չի խնայում այն բարելավելու և ամենալավ ձևով ներկայացնելու համար։
Հրապարակել ենք դրոփշիփինգ բիզնեսի ուղեցույց
Շնորհակալություն մեր քոնթենթի պատասխանատուներին, քանի որ այս նախագիծը նույնպես շատ ժամանակ ու նվիրում էր պահանջում։ Այս տարի հրապարակեցինք դրոփշիփինգ բիզնեսի մի ծավալուն ուղեցույց (առայժմ միայն անգլերենով), որն իդեալական է, եթե փորձում եք ստեղծել փոքրիկ բիզնես ու դեռ փնտրում եք Ձեզ համար իդեալական բիզնես մոդել։
Շատերը տատանվում են օնլայն սկսելիս, բայց կարող ենք վստահ ասել, որ դրոփշիփինգ բիզնեսը տարածվող eCommerce լուծում է ոչ միայն ամբող աշխարհում, այլ նաև Հայաստանում։ Օնլայն խանութ ստեղծելիս բարդություններն այնքան շատ են թվում, բայց այս մոդելի դեպքում Ձեր ստեղծագործ միտքը միայն բավական է։
Ամեն ինչ իսկապես շատ պարզ է թվում, սակայն կարևոր է ուսումնասիրել բիզնեսի նրբություններն ու հնարավոր բոլոր տարբերակները։ Ծանոթացեք մեր Դրոփշիփինգ բիզնեսի ուղեցույցին այստեղ և վստահ քայլերով սկսեք Ձեր հաջողակ բիզնեսը։ Ucraft-ը դրա համար տրամադրում է բոլոր անհրաժեշտ գործիքները։
Ի՞նչ է սպասվում 2022-ին
Նոր տարվա համար այնքա՜ն անելիքներ ունենք։ Առաջին հերթին պետք է նշենք նոր հարթակի ստեղծումը․ այն մեզ համար իսկապես կարևոր է։ eCommerce հարթակների շուկան գնալով ընդլայնվում է, և Ucraft Next-ի օգտատերերի համար մենք փորձում ենք ապահովել հնարավոր բոլոր ժամանակակից գործիքները։ Մենք իսկապես փորձում ենք ստեղծել լավագույն։ Բաց մի թողեք նորությունները և ինքներդ համոզվեք դրանում։
Մենք մանրամասն կպատմենք Ձեզ բոլոր հնարավորությունների հասին։ Եվ հատկապես աջակցման թիմն, ինչպես միշտ, պատրաստ կլինի պատասխաններ բոլոր հարցերին։
Հուսով ենք՝ մեր թիմի ջանքերն արդարացվում են և Ձեր ճանապարհը Ucraft-ի հետ ամեն տարի էլ ավելի հետաքրքիր է դառնում։ Իսկապես, կարող ենք հպարտանալ այս տարվա ձեռքբերումներով․ նոր փոփոխություններ, գործընկերներ և նոր օգտատերեր, ովքեր միացել ենք Ucraft մեծ ընտանիքին։
Կարծես թե այսքանն էինք պատրաստել տարվա ամփոփման համար։ Վերջում ցանկանում ենք մաղթել Ձեզ ուրախ Նոր տարի և միայն հաջողություններ 2022 թվականին։ Շարունակեք զարգանալ, գնալ միայն առաջ, հաղթահարել բարդություններն ու ոգեշնչել մյուսներին։
Լավագույն մաղթանքներով՝
Ucraft թիմ