Այս տարին Ucraft-ի համար իսկապես անկրկնելի էր: Եվ սա պարզապես պնդում չէ: 2023-ը լի էր բազմաթիվ մեծ իրադարձություններով, որոնց մասին կպատմենք այս տարվա վերջին հոդվածում: Սկսե՞նք:
Տարվա ձեռքբերումը
Դե ինչ, այս տարի հրապարկվեց մեր երկար աշխատանքի արդյունքը՝ Ucraft-ի նոր eCommerce SaaS հարթակը: Ներառելով բազմաթիվ նորարարական և խելացի գործիքներ՝ Ucraft Next-ը թույլ է տալիս րոպեների ընթացքում ստեղծել պրոֆեսիոնալ կայք, խմբագրել դիզայնը և բովանդակությունը և ստանալ օնլայն բիզնեսի զարգացման ամենաժամանակակից գործիքները:
Եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ հարթակի հնարավորություններին, ապա հիմա լավագույն ժամանակն է: Անցեք այս հղումով, օգտագործեք MERRYSAVINGS կոդը և ձեռք բերեք Ucraft Next-ի ցանկացած փաթեթ 40% բացառիկ զեղչով:
Տարվա նոր կայքը
Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել (մեր դեպքում՝ կարդալ): Ստեղծելով նոր կայք Ucraft Next-ի համար՝ մեր թիմը փորձել է ոչ միայն ներկայացնել հարթակի հնարավորությունները, այլ նաև ցույց տալ դրանք կայքի օրինակով: Էլ չենք սպասեցնի. ահա մեր նոր կայքը: Ուրախ կլինենք լսել Ձեր արձագանքը:
Տարվա մետա-նորույթը
Տեխնոլոգիական աշխարհում փոփոխությունները մեզ միշտ ոգևորում են: Եվս մեկ նորություն է այն, որ Ucraft Next-ն արդեն հասանելի է FastexVerse վիրտուալ տարածքում: Եթե պատրաստ եք վիրտուալ փորձարկումների, ապա միացեք մեզ այստեղ, ստեղծեք Ձեր վիրտուալ տարածքը, ուսումնասիրեք Ucraft-ով ստեղծված նախագծերը և շատ ավելին:
Տարվա ծառայությունը
Որքան էլ պարզ են Ucraft Next-ով կայքի ստեղծման քայլերը, մենք գիտենք, որ բիզնեսի կառավարումն ամենահեշտ գործը չէ: Ծանոթացեք U: Creative lab-ին, որը կօգնի խնայել Ձեր ժամանակն ու ռեսուրսները, ներկայացնել բիզնեսն օնլայն և ստանալ կայքի բարձր արդյունավետություն կարճ ժամանակում:
Դեռ 2018-ին Երևանում գործում էր Ucraft Shop-ը, որտեղ հնարավոր էր պատվիրել կայք՝ պարզապես տրամադրելով բիզնեսի տվյալները: Այժմ ծառայությունների ցանկն ընդլայնվել է: U:Lab-ը կօգնի Ձեր բիզնեսի բրենդինգի էլեմենտների, կայքի կամ օնլայն խանութի, նույնիսկ գործող կայքում փոփոխությունների հարցում:
Տարվա համագործակցությունը
2023-ի մեկ այլ կարևոր իրադարձություն էր միջազգային Fiverr հարթակի հետ մեր համագործակցությունը: Մենք միացել ենք Amazon, Stripe, WooCommerce և ոլորտի այլ խոշոր հսկաների շարքին՝ դառնալով Fiverr-ի առաջին սերտիֆիկացված հայկական գործընկերը:
Այցելելով հարթակի marketplace՝ կարող եք ընտրել Ucraft փորձագետ, նշել նախընտրած ծառայությունը և պատվիրել այն: Fiverr-ի օգնությամբ Ucraft-ի ծառայությունները դառնում են էլ ավելի հասանելի:
Տարվա միջոցառումը
Դե ինչ, չենք կարող մոռանալ այս ամռան ամենամասշտաբային տեխնոլոգիական կոնֆերանսի՝ Jump-ի մասին, որը կազմակերպվել էր մեր թիմի կողմից: Իրադարձությունը կարևոր էր ոչ միայն Ucraft-ի, այլ նաև հայկական տեխնոլոգիական համայնքի համար: Հրավիրվել էին բանախոսներ Microsoft, Netflix, Google Cloud, Cloudflare, Booking.com, Yandex, LKI Consulting աշխարհահռչակ կազմակերպություններից:
Տարբերվող մթնոլորտով և օրակարգով այս կոնֆերանսին մենք ընդունեցինք շուրջ 300 հյուրի։ Դե իսկ օրն ամփոփող երեկոն նոր շփումների և կապերի հիանալի հնարավորություն էր։ Միջոցառումը մեզ էներգիայի իսկապես մեծ պաշար տվեց, և հուսով ենք, այս շարքը շարունակական կլինի:
Տարվա ուղեցույցը
Հարթակի պատրաստմանը զուգահեռ մենք ստեղծեցինք նաև վիդեոուղեցույցների շարք, որը թույլ կտա օգտատերերին ավելի արագ և արդյունավետ կազմակերպել Ucraft Next-ում աշխատանքը: Մեզ համար կարևոր է, որ օգտատերերը կարողանան կենտրոնանալ բիզնեսի առաջխաղացման վրա՝ առանց կայքում բարդությունների հանդիպելու:
Տարվա դիզայներական հավածաքուն
Տարին հագեցած էր նաև մեր դիզայն թիմի համար: Այս ընթացքում ստեղծվել են տասնյակ նոր, պրոֆեսիոնալ պատրաստի նմուշներ ամենատարբեր ոլորտների համար: Նմուշները կօգնեն ոչ միայն դիզայնի ժամանակակից լուծումներով, այլ նաև վերլուծական, մարքեթինգային և ոլորտային մի շարք անհրաժեշտ գործիքներով:
Բոլոր նմուշները կարող եք տեսնել այստեղ:
Տարվա հետազոտությունը
Մինչ Ucraft Next-ի ամբողջական հրապարակումը մենք անցկացրինք շուրջ 60 հարցազրույց և հարթակի փորձարկում տարբեր շուկաների համար: Օգտատերերը հնարավորություն ունեին փորձարկել հարթակը տարբեր լեզուներով, ուսումնասիրել ոլորտային առանձնահատկությունները, ինչն օգնեց ստանալ էլ ավելի արժեքավոր արձագանք հարթակի, դրա առավելությունների և բացթողումների, հնարավոր փոփոխությունների վերաբերյալ:
Տարվա ոգեշնչումը
Անկեղծ լինենք. ամենից շատ մեզ ոգեշնչում է օգտատերերի հաջողությունն ու Ucraft-ի օգնությամբ նրանց գաղափարների իրականացումը: Այս պատմություններով մենք կիսվում ենք «Success with U» շարքում, որտեղ ամենատարբեր բիզնեսներ ներկայացնում են իրենց գործունեությունն ու հաջողությունները օնլայն հարթակում:
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին վստահության, համագործակցության և ոգեշնչող պատմությունների համար:
Տարվա ամփոփումը
2023-ն իսկապես լի էր փորձություններով և կարևոր ձեռքբերումներով:
Հուսով ենք, որ հաջորդ տարին կլինի խաղաղության և մեծ հաջողությունների տարի բոլորիս համար: Կհանդիպենք 2024-ին, իսկ Ձեզ մաղթում ենք ուրախ տոներ և միայն երջանիկ պահեր: