Երբևէ հետևե՞լ եք, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցցանցերում ամեն օր։ Արթնանում ենք, բացում աչքերն ու վերցնում հեռախոսը կամ համակարգիչը ու գտնում գրեթե ամեն ինչ, ինչ մեզ պետք է և հետաքրքրում է։ Պատկերացրեք՝ մենք շաբաթական միջինում 15 ժամ անց ենք կացնում սոցիալական ցանցերում։
Սա, իհարկե գաղտնիք չէ, բայց, բացի ժամանցից, սոցիալական ցանցերն ունեն տարբեր օգտակար գործիքներ։
Հայաստանում բնակչության մոտ 50 տոկոսը ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը տարբեր նպատակներով։ 2020 թվականին հատկապես սա կարևոր դարձավ, քանի որ բացի շփումներից ու հեռավար աշխատանքից, մենք սկսեցինք ավելի շատ օգտվել օնլայն խանութներից։ Այս դեպքում ամեն ինչ պարզ է․ սեղմում ենք մի քանի նկար, ընտրում, պատվիրում, և մեր պատվերը ճանապարհին է։ Խոստովանեք, որ օնլայն գնումները ծանրաբեռնված առօրյայում երջանկության մի քանի ավել րոպեներ են ապահովում, չէ՞։ Ուրեմն, եթե հենց դուք որոշել եք նոր բիզնես սկսել, ներգրավել մարդկանց և ունենալ հաջող վաճառքներ, ապա ճիշտ տեղում եք։ Ներքևում մենք կներկայացնենք Հայաստանում ամենապահանջված երկու հարթակներում (Facebook և Instagram) օնլայն խանութ ստեղծելու պարզ քայլերն ու դրանց առավելությունները։
Ինչպե՞ս օգտագործել սոցցանցերի գործիքները օնլայն խանութի համար
Այսօր սոցիալական ցանցերն, իհարկե, օնլայն վաճառքով զբաղվող մարդկանց սիրելի գործիքներն են։ Ինչո՞ւ: Քանի որ այստեղ են վիրտուալ աշխարհում «բզբզացող» ավելի քան 3 միլիարդ մարդ։ Պատկերացրեք ձեր փոքրիկ բրենդի մե՜ծ գովազդը հայտնի Times Square-ում։ Սա, մոտավորապես, նույն արդյունքն ունի։
Բացի այս հնարավորությունը, Facebook-ը և Instagram-ն ունեն արդեն իսկ առանձնացված թիրախային խմբեր (սեռ, տարիք, հետաքրքրություններ, լոկացիա), որոնք ընտրելով դուք կկարողանաք մեծացնել էջում ներգրավվածությունը և պոտենցիալ գնորդների թիվը։ Այստեղ կարող եք տեսնել ձեր ցանկացած գրառման արձագանքները թվերի տեսքով։ Գիտեք՝ թվերը չեն խաբում։
Սոցցանցերում վաճառք իրականացնելը թույլ է տալիս հաճախորդի հետ անմիջական շփում, պահանաջարկի վերհանում, բրենդի հասանելիության մեծացում, ավելի մեծ խմբերի ներգրավում ինչպես նաև տեղում գնումներ կատարելու հնարավորություն։ Բացի այն, որ ձեր բրենդը ներկայացվում է այստեղ և ավելացվում է կայքի հասցեն, ստեղծվում է նաև սոցցանցի խանութը, որտեղ գովազդային նկարի վրա պատկերված ապրանքը հնարավոր է պատվիրել մեկ-երկու րոպեում։ Խոստովանենք, որ ինքներս երբեմն ծուլանում ենք անցնել մի քանի հղումով՝ գտնելու և պատվիրելու մեզ պատահած ապրանքը։
Ձեր վիրտուալ ներկայությունը պոտենցիալ գնորդի էկրանին շատ հեշտ է վերածել վաճառքի։ Ամեն օր նոր գործիքներ ստեղծող սոցցանցերն իդեալական են ամեն ինչ պարզեցնելու և ավելի հասանելի դարձնելու համար։ Հարկավոր է միայն հետևել և հետ չմնալ նորություններից։
Ucraft-ում ստեղծված կայքերի և օնլայն խանութների համար կա մի քանի լրացուցիչ գործիք, որոնք թույլ կտան հեշտությամբ կցել խանութը սոցցանցում համապատասխան էջին, սինխրոնիզացնել առկա ապրանքների ցանկն ու կատալոգը (ավելին՝ այստեղ)։
Օնլայն վաճառք Facebook-ում` Ucraft կայքով
Միայն Հայաստանում 2019-ին օգտատերերի մոտ 53 տոկոսը Facebook-ի միջոցով կատարել է ֆինանսական գործարքներ։ Օր-օրի ավելի տարածված են դառնում նոր գործիքները և Facebook-ն արդեն վաղուց դարձել է աշխարհում ամենաշատ օգտագործվող սոցցանցը։
Ավելին, այստեղ որևէ գործունեություն ծավալող էջերի 93 տոկոսը օգտվել է գովազդների (Facebook Ads) տեղադրման հնարավորությունից։ Դե, ստացվում է՝ գրեթե բոլորը։ Կա մի բան, որի մասին մենք երբեմն մոռանում ենք․ ամեն հարթակ ունի իր «չի կարելիները»։ Օնլայն խանութ ստեղծելիս մի պահ տրամադրեք և ուշադրություն դարձրեք այն փաստին, որ ձեզ մոտ ներառված որևէ ապրանք կամ նկարագրություն չհակասի գործող կանոններին։ Օրինակ՝ Facebook-ն արգելում է մոտ 35 ապրանքի վաճառք և գովազդ։
Ucraft օնլայն խանութների համար հասանելի են ամենաէֆեկտիվ մի շարք գործիքներ՝ խանութի աշխատանքն ու վաճառքները խթանելու համար: Այս գործիքները թույլ կտան կցել ձեր օնլայն խանութը կայքին և մեկ կետից կարգավորել ապրանքների շարժը, նաև հետևել էջում ակտիվացրած գովազդի ներգրավվածությունն ու դիտելիությունը, օպտիմիզացնել կայքի աշխատանքը։
Facebook Shop
Facebook-յան բիզնես էջերում հաճախ կտեսնեք Shop՝ խանութի համար առանձին բաժին, որտեղ երևում են որոշ ապրանքներ և դրանց նկարագրությունը։ Սոցցանցում անմիջապես գնում կատարելու գործիքը թույլ է տալիս գնորդին ավարտել պատվերը հենց տեղում, չէ՞ որ նա արդեն իսկ ժամանակ է տրամադրել հենց այդ էջում հայտնված գովազդին հետևելու։ Այս կերպ նաև գեներացվում ու սինխրոնիզացվում են առաքման և վճարման համար նախապես սահմանված մեթոդներ, և այս առումով ևս ձեր աշխատանքը հեշտանում է։ Հնարավոր է նաև ամենապարզ նկարի վրա նշել որոշ ապրանքներ, որ գնորդին կտանեն խանութ կամ կայք՝ ավարտելու գնումը։
Ucraft-ի Պրո Խանութ և Անսահմանափակ փաթեթները ներառում են վաճառքի բոլոր այլ հարթակների միացում կայքին։ Քայլերը պարզ են․ eCommerce հավելվածում տեղադրում եք Ձեր էջը, ավելացնում մի քանի տվյալներ ու վերջ։ Խանութում կատարվող տեղաշարժերը ճիշտ սինխրոնիզացիայի դեպքում կերևան նաև Facebook-ում։
Facebook Product Catalog
Ձեր ընտրած ապրանքները կարող են պարզ և հասանելի ցուցադրվել կատալոգի տեսքով․ ոճային նկարներ, գրավող անուն, մի քանի մանրամասներ և իդեալական գովազդը պատրաստ է։
The Facebook Pixel
Թվային արդյունքներն այստեղ թույլ են տալիս ավելի ճշտգրիտ ընտրել թիրախային խմբերը, օպտիմիզացնել ծախսերը և դուրս բերել այն ապրանքները, որոնք ավելի գրավիչ են լսարանի համար ու շատ են վաճառվում։
Ucraft-ը տալիս է հնարավորություն կցել ոչ միայն կայքը այլ նաև հենց օնլայն խանութը։ Ձեզ համար նախապես գեներացված ID-ն մուտքագրելուց հետո կարող եք տեսնել անալիտիկ տվյալներ ու վերլուծություն կայքի մասին։
Facebook Messenger
Messenger-ը Ucraft-ի ամենապահանջված ինտեգրացիաներից է։ Կարևոր է, որ հաճախորդը կարողանա հենց էջում կամ գովազդի վրա սեղմելով կապվել և բոլոր հետաքրքրող հարցերի պատասխաններ ստանալ։ Ինտեգրացիաների հավելվածում ձեզ հարկավոր կլինի տեղադրել միայն համապատասխան ID-ն ու ակտիվացնել այն։
Ի դեպ, սա միայն պարզ տեխնիկական հնարավորություն չէ։ Բարեհամբույր և արագ արձագանքող հաճախորդների սպասարկումը մեծ դեր ունի վաճառքների և մշտական հաճախոդների գեներացման մեջ։
Որքան էլ փոքր լինի մեր օրերում մարդկային գործոնը, ամեն դեպքում, բոլորի համար կարևոր է տեսնել պատրաստակամություն և գրագետ մոտեցում գնում կատարելիս։
Երբ ամեն ինչ հաջողությամբ կարգավորված է, ձեր պոտենցիալ գնորդները կկարողանան մի հպումով տեսնել նշված ապրանքի մասին մանրամասներ և պատվիրել այն։ Ահա ամենը, ինչ պետք է մտապահել։
Օնլայն վաճառք Instagram-ում
Instagram-ը սկզբում բոլորիս հայտնի էր որպես նկարներով կամ մեր առօրյայով կիսվելու մի գործիք, որտեղ տեքստային բովանդակությունն անհամեմատ քիչ էր։ Բայց կարճ ժամանակում դա փոխվեց և դարձավ օնլայն վաճառքի ամենաէֆեկտիվ միջոցների մեկը։
Այստեղ պետք է ունենալ բիզնես հաշիվ (Business account) և ուշադրությամբ կառուցել էջի բովանդակությունը։ Գործիքներրը բազմազան են․ կարող եք ապրանքները նշել անմիջապես նկարի վրա կամ կցել կայքի հղումը։ Գովազդային սթորիները ևս մեծ դիտելիություն են ապահովում։ Նույնիսկ մեկ վայրկյանը կարող է այնպես գրավել, որ օգտատերը դառնա հետևորդ և հետո՝ հավատարիմ գնորդ։
Ներգրավվածություն կարող են ապահովել ինֆլուենսերների (մեծ լսարան ունեցող օգտատերեր) գովազդը իրենց էջում՝ նկարներում, սթորիներում կամ IGTV-ում։ Շատերիս հետաքրքրությունը որևէ բրենդի հանդեպ էլ ավելի է մեծանում, երբ մեզ հայտնի և վստահելի որևէ մեկը օգտագործում է այն, ներկայացնում և դրական ֆիդբեք է տալիս: Այսպես, ձեր էջը և պրոդուկտը մեծ դիտելիություն ու տարածում կարող են ստանալ։ Հաստատե՜ք նոր կապեր, դա հրաշալի է։
Ահա մի քանի հնարք Instagram-ի օնլայն խանութը ճիշտ կարգավորելու համար․
- Քանի որ այստեղ հիմնականում կարևոր է վիզուալ տպավորությունը, պետք է տեսողական մեծ ազդեցություն թողնել պոտենցիալ գնորդների վրա՝ գրավող և թրենդային լուծումներով քոնթենթի միջոցով։ Սրա համար ցանկալի է, որ նախապես պատկերացնեք, ստեղծեք և նախագծեք ձեր բիզնես էջում գրառումների ոճը, հերթականությունն ու տրամաբանությունը։ Մենք բոլորս Instagram-ում առնվազն մեկ բիզնես էջի հետևում ենք, և երբեմն պարզապես մեզ գրավող հիմնական բանը թրենդային նկարներն են։
- Նկարները տեղում են, բայց կարևոր է նաև, որ լինեն բրենդի մասին պատմող և պետքական մի քանի տվյալ։ Նախ, Bio-ում փորձեք գրել բրենդի մասին մի քանի դիպուկ ու կարևոր բան։ Ներկայացրեք ձեր բրենդը, ոլորտը, նպատակը և կապվելու մի քանի եղանակ՝ կայքի հղում, հեռախոսահամար, հասցե և էջեր այլ սոցցանցերում։
- Բիզնես էջում, բացի վիզուալ մասից, պոտենցիալ գնորդները տեսնելու են նաև այս տողերը։ Չմոռանաք օգտագործել էմոջիներ, շա՜տ էմոջիներ։
- Կարևոր է նաև գեներացնել հեշթեգեր (#), որոնք ճանաչելի կդարձնեն ձեր ապրանքները և դրանք ավելի հեշտ կլինի գտնել որոնման արդյունքներում։ Ամեն նկար ունի նաև իր նկարագրությունը (caption)։ Պետք է փորձել այն դարձնել ուրախ, գրավիչ, երբեմն նաև հումորային։ Նկարների ներքևում ևս շատ կարևոր է ունենալ հեշթեգեր (caption-ում կարող եք տեղադրել միչև 30 հեշթեգ)։ Բաց մի թողեք փոստը ակտիվ ու տեսանելի դարձնելու այդ հնարավորությունը։
- Վերջերս սոցցանցում ներմուծվել է նաև երկու նոր գործիք՝ Reels և Shop։
Shop հատվածում կարելի է տեսնել գովազդներ խանութներից, որոնց վրա նշված կլինեն ապրանքներ՝ գնման հղումներով։ Սա ձեր Shop-ի համար ներգրավման միանշանակ նոր ու մեծ հնարավորություն կտա։
Իսկ Reel-երը կարճ վիդեոներ են, որոնք ավելի TikTok-ային քոնթենթ են ապահովում և մեծ տարածում են ունենում։
Սովորաբար գրառումները Instagram-ում լինում են չորս տեսակի։ Կարևոր և ցանկալի է, որ բոլորը լինեն բալանսավորված և բովանդակությունը չդառնա միօրինակ։ Այսպես, գրառումները կարող են լինել.
- Գովազդային - տեղեկություն նոր ապրանքների, ակցիաների, զեղչերի, հաճախորդների արձագանքների մասին։
- Ուսուցողական - ցույց տվեք որոշ հնարքներ, տեղեկացրեք ձեր հետևորդներին ոլորտում նորույթների մասին։
- Տեղեկատվական - հաջողություններն ու նորությունները, ինչպես ոլորտում այնպես էլ ձեր բիզնեում կարևոր են ոչ միայն ձեր, այլև ձեր հետևորդների համար։ Սա մի փոքր կբարձրացնի վստահությունը ձեր խանութի հանդեպ։
- Ժամանցային - հաճախ բիզնես էջերում տեղադրված meme-ը կարող է լի՜քը մարդու գրավել ու հուշել, որ ձեզ մոտ մարդիկ հետ չեն մնում կյանքի ռիթմից։ Կարևորեք սոցցանցի բնույթը։ Զվարճալի փաստերը, մեմերը այսօր փոփ մշակույթում դարձել են ազդեցության ու ինֆորմացիայի տարածման հրաշալի գործիքներ։
Մեծ բրենդներն արդեն վաղուց օգտվում են սոցցանցերի տրամադրած այս գործիքներից։ Հայսատանյան շուկայում, սակայն, դրանք դեռ այդքան էլ թրենդային չեն, և նախընտրելի է դարձել ձեռքով (manual) կառավարումն ու համակարգումը։ Այստեղ առաջիններից լինելը ձեզ համար նոր հնարավորություններ կստեղծի։ Փորձեք նորը, օգտվեք նոր գործիքներից և ձեզ ու ձեր գնորդների համար ապահովեք օնլայն գնումների ավելի արագ ու պարզ փորձառություն։
Ucraft-ն այստեղ էլ ձեզ համար մի քանի հարմար տարբերակ ունի։ eCommerce հավելվածում Instagram-ի կարգավորումների համար նախ, հարկավոր է վերևում ակտիվացնել Facebook-ի հաշիվը, հետո՝ ինստա հաշիվը։ Ինչպես նախորդ դեպքում՝ այստեղ էլ ապրանքների հետ կապված ամեն ինչ կարող եք կարգավորել մեկ տեղում։ Միայն պետք է համոզվել, որ երկու սոցցանցերում էլ դուք ունեք բիզնես հաշիվ։ Մի քանի քայլ, և երկու հաշիվները կցված կլինեն ձեր օնլայն խանութին։
Օրինակ՝ Ucraft բիլդեռով պատրաստված կայքերից Yerishi պայուսակների բրենդի օնլայն խանութը հիանալի օրինակ է թրենդային ու համարձակ բիզնեսի, որն Instagram-ում ունի ակտիվ խանութ՝ վաճառքի գործիքների բոլոր հնարավորություններով։
Ձեր բիզնեսի և օնլայն խանութի առաջխաղացման գործում մեծ դեր կարող է ունենալ նաև SEO-ն։ Հայաստանյան շուկայում SEO կարգավորումներին ու թրենդներին ծանոթանալու համար կարող եք կարդալ մեր այս հոդվածը՝ տեղական բիզնեսի համար։
Դե ինչ, ժամանակն է անելու ձեր առաջին քայլերը բիզնեսում։ Իրականացրեք ամենախենթ մտքերը, զարգացրեք շուկան ու ոգեշնչեք մյուսներին։