Երևի շատերն են մտածում, որ լենդինգ էջ ստեղծելը ժամանակատար ու «ջանջալ» գործ է: Բայց մենք այլ կարծիք ունենք ու առաջարկում ենք ստեղծել լենդինգ էջ ընդամենը 30 րոպեում: Բայց մինչև անցնելը, թե ինչպես դու կարող ես ստեղծել լենդինգ էջ, մենք կպատասխանենք բոլոր «ով, որտեղ, ինչ» հարցերին:
Ինչու՞ ստեղծել լենդինգ էջ
Լենդինգ էջը օնլայն հարթակում քո «դեմքն» է ու պետք է գրավի այցելուների ուշադրությունը: Տպավորիչ լենդինգով կարող ես առաջ անցնել մրցակիցներից ու զարգացնել քո բիզնեսը:
Ի՞նչ էլեմենտներ պետք կգան
Բացարձակապես դոգմա չէ, թե որ էլեմենտներ են անհրաժեշտ քո լենդինգի համար, բայց խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալը.
Վերնագիր ու ենթավերնագիր
Առաջինն, ինչ աչքի է ընկնում վերնագիրն է, իհարկե, որը պետք է համապատասխանի քո լսարանին ու հասցնի քո ուղերձը: Ուղղակի փորձիր լինել կարճ ու բովանդակալից, որին կհավելի ենթավերնագիրն ու ավելի մանրամասն կներկայացնի քո միտքը:
Որակյալ նկարներ և/կամ վիդեո
Լավ տպավորություն թողնելու համար նաև հարկավոր են լավ վիզուալներ՝ ֆոտո և վիդեո կոնտենտ, որոնք ցույց կտան, թե ինչ ծառայություններ ես դու առաջարկում:
Հաճախորդների կարծիքներ
Բացի քո ներկայացնելուց, այցելուները միշտ լսում են այլ անձանց կարծիքը քո ու քո բիզնեսի մասին: Դե բոլորս էլ հարցուփորձ ենք անում, նախքան վստահելը, չէ՞: Այնպես որ, նախկին հաճախորդների կարծիքներն ավելացնելը՝ իրենց անուններով և հղումներով, լավ քայլ կլինի:
«Կարմիր» կոճակ
Մեկ այլ կարևոր բաղադրիչ է կոճակը, որը կուղղորդի կապ հաստատել քեզ հետ: Այս կոճակով քո ու քո այցելուների համագործակցության ստարտը կլինի: Այնպես որ, ուշադիր եղիր համաձայնեցնել կոճակը էջի դիզայնին ու կառուցվածքին:
Ինչպե՞ս ստեղծել լենդինգ էջ Ucraft-ի օգնությամբ
Դե եկեք անցնենք լենդինգ էջ ստեղծելու բուն գործին: Պատրա՞ստ ես:
Նախ և առաջ, պետք է գրանցվել Ucraft-ում` լրացնելով անունը, էլ.փոստն ու գաղտնաբառը: Բացի դրանից, կարող ես ստեղծել քո Ucraft հաշիվը Facebook-ի կամ Google+-ի միջոցով: Գրանցումն անվճար է: Դրանից հետո ստանում ես 14 օր անվճար փորձարկման հնարավորություն:
Վե՞րջ: Ուրեմն անցիր լենդինգ էջի նմուշներին: Կարող ես ընտրել մեր դիզայներների կողմից ստեղծված տասնյակ նմուշներից մեկը, որն ամենաշատն է քեզ դուր գալիս:
Ընտրիր մեկը և գրիր կայքիդ անունը: Հենց անունն էլ կլինի քո ենթադոմեյնը՝ myawesomesite.ucraft.me տեսքով:
3,2,1… պատրաստ է:
Խմբագրման ռեժիմին չանցնե՞նք
Նմուշը ստանալուց հետո դու հայտնվում ես Խմբագրման ռեժիմում (Edit Mode): Այսինքն՝ կարող ես փոփոխել ցանկացած էլեմենտ քո լենդինգ էջում: Կնկատես, որ ցանկացած հատված՝ բլոկ, ունի իր կարգավորումները, որոնք կարող ես խմբագրել ցանկացած պահի՝ փոխելով տեքստն ու ավելացնելով նոր կոնտենտ, բեռնելով քո նկարները կամ վիդոները…
Մի բան էլ՝ կարող ես թաքցնել բլոկերը, որոնք պետք չեն քեզ: Բարձրորակ նկարներն ու վիդոները, հետաքրքրող պատմություններն էլ այցելուներին ներգրավվելու կարևոր կետերն են:
Անցնենք փոփոխություններին: Ներկայացվող նմուշում կարող ես փոխարինել նկարները՝ բեռնելով քո նկարը կամ կարող ես ընտրել նկար մեր մեդիայից, որում հասանելի են հարյուրավոր նկարներ Unsplash-ի հետ մեր ինտեգրացիայի շնորհիվ:
Կարող ես նաև նկարին ավելացնել հղում դեպի ներքին կամ արտաքին էջեր, ինչպես նաև դեպի ցանկացած բլոկ:
Դե նշեցինք, որ կարող ես ավելացնել կամ խմբագրել քո կոնտենտը: Ուղղակի դաբլ քլիք ու կարող ես փորձարկել, թե ինչ ոճեր ու ֆորմատներ են համապատասխանում քո լենդինգ էջին: Առանց շտապելու:
Ինչպես ցանկացած այլ հաջողակ բիզնես, դու նույնպես աչքի ընկնող լոգոյի կարիք ունես: Հենց լոգոն է, որ առավելագույնը կհիշվի քո այցելուների մոտ: Իսկ եթե դեռ չունես քո լոգոն, Ucraft-ն ունի մի հարմար ու հեշտ գործիք՝ Լոգո մեյքերը, որի օգնությամբ մի քանի վայրկյանների ընթացքում կարող ես ստանալ քո բիզնեսի պրակտիկ լոգոն: Խմբագրային ռեժիմում սեղմիր լոգոյի վրա ու ընտրիր +, որից հետո կկարողանաս զրոյից ստեղծել քո լոգոն՝ ըստ քո երևակայության:
Մեկ այլ կարևոր հարց է կայքի օպտիմիզացիան որոնողական համակարգերի համար: Բայց եթե քեզ դա դժվար առաջադրանք է թվում, Ucraft-ի հետ դա րոպեների հարց է: Մեր Դեշբորդում գտիր SEO հավելվածը, այնուհետև սեղմիր «Խմբագրել»՝ նշելով էջի վերնագիրն ու նկարագրությունը: Վերջ:
Խմբագրեցի՞ր քո լենդինգ էջի կոնտենտը, նկարները, լոգոն ու վիդեոները: Դե հիմա մնաց կցել դոմեյնը, ճի՞շտ է: Ի միջի այլոց, Ucraft-ի օգնությամբ կարող ես կցել քո անհատական դոմեյնը կամ էլ գնել նորը: Դրա համար պետք է Դեշբորդում մուտք գործես Դոմեյն հավելված ու հետևես քայլերին: Կարող ես նաև գտնել .am դոմեյն մեր ու name.am-ի հետ համագործակցության շնորհիվ։
Զգացի՞ր՝ ինչքան ժամանակ խլեց այս ամենը: Ես ուշադիր էի՝ ընդամենը 30 րոպե:
Ասա-խոսիր քո էջի մասին
Լենդինգ էջն ունենալուց հետո պետք է պատմել դրա գոյության մասին, այնպես որ հաջորդ քայլը հենց դա կլինի: Մեծ գլխացավանք չէ: Հիմա կասենք մի քանի տարբերակ, թե ինչպես «գովազդել» քո լենդինգ էջը:
Սոցցանցերը մոռացա՞ր
Սա հավանաբար ամենահեշտ տարբերակն է քո էջի մասին խոսելու: Եթե անգամ սոցցանցերի գուրու չես, մեկ է՝ գիտես, թե ինչ գրել քո կայքի մասին Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում կամ LinkedIn-ում: Աչքի ընկնող վիզուալներն ու «լավ» գրված տեքստն ավելի կգրավեն մարդկանց ուշադրությունը: Հա ու չմոռանաս տեղադրել հղումը:
Այս տարբերակն ամբողջովին անվճար է, այնպես որ անպայման օգտվիր դրանից: Իսկ եթե քո լսարանի քանակը սահմանափակ է, կարող ես մտածել նույն հարթակներում գովազդ տեղադրելու մասին:
«Հյուր գնա» այլ բլոգերին
Այսպես կոչված guest blogging-ը ավելի լայն լսարաններին հասնելու հիանալի ձև է, քանի որ ցանկացած բլոգ արդեն ունի իր հետևորդները: Բայց նախևառաջ պետք է պարզել երկու հարց. «Ո՞վ է իմ թիրախային լսարանը» և «Ի՞նչ է իմ թիրախային լսարանը նախընտրում կարդալ»: Հասկանալուց հետո փնտրիր համապատասխան բլոգեր, կապվիր նրանց հետ ու գրիր կոնտենտ իրենց կայքի համար:
Մեկ այլ տարբերակ է քո ծառայության մասին կարծիքի հրապարակումը: Մի խնայիր ժամանակդ ու աշխատիր այս ուղղությամբ:
Օրգանական SEO
Գուգլի և այլ որոնողական համակարգերի «սիրուն արժանանալը» քո լենդինգ էջի համար աննկարագրելի լավ կլինի: Դժվար գործ է, բայց արժի: Դրա համար պետք է նախ ուսումնասիրել քո կայքին համապատասխան բանալի բառերը, ներառել դրանք քո էջի կոնտենտի մեջ, բայց ոչ ամենուր: Չմոռանանք նաև մետա տվյալների մասին, որոնք արդեն լրացրել ես SEO հավելվածում: Հետևիր վերջին թրենդերին, որպեսզի հեշտությամբ հայտնվես Գուգլի ուշադրության կենտրոնում:
Դե ինչ, կարծես թե ամեն ինչ պատրաստ է քո սթարթափի լենդինգ էջը ստեղծելու համար: Մնում է սկսել, չէ՞: