Quora-ն, Reddit-ն ու Slideshare-ը երեքն էլ համարվում են սոցիալական ցանցեր, որոնք, սակայն, կարելի է օգտագործել նաև SEO-ի արտաքին օպտիմիզայիայում: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, ինչպես նաև իր մոտեցումները՝ ի նպաստ SEO-ի։
Quora
Quora-ն հարց ու պատասխանի համար նախատեսված սոցիալական կայք է։ Quora-ն ստեղծվել է Facebook-ի նախկին աշխատակիցներ Ադամ Դ՛Անգելոյի և Չարլի Չիվերի համատեղ ջանքերով։ Ի տարբերություն Google-ի, Facebook-ի ու Twitter-ի, Quora-ում Դուք հնարավորություն եք ստանում ավելի մանրամասն տեղեկություն ստանալ Ձեր հարցի վերաբերյալ, լսել մարդկանց կարծիքներն ու անձնական փորձը:
Quora բառը վերցվել է Quorum լատիներեն բառից, որը նշանակում է քվորում կամ հանրային հավաքույթ:
Quora-ն՝ հանուն SEO-ի
- Quora-ն հիանալի հարթակ է հոդվածների հետաքրքիր թեմաներ ու վերնագրեր գտնելու համար:
- Quora-ի միջոցով կարելի է լինքբիլդինգ իրականացնել (ճիշտ լինքբիլդինգ իրականացնելու մասին կխոսենք ստորև):
- Broken Link Building: Այդ տարբերակով նույնպես կարելի է լինքբիլդինգ իրականացնել Quora-ում:
- Չմոռանանք, որ Quora-ն սոց. ցանց է, հետևաբար կարելի է կապեր հաստատել ճիշտ մարդկանց հետ և հետագայում նաև համագործակցել նրանց հետ:
- Quora-ում կարելի է կատարել նաև բանալի բառերի հավաքագրում:
Ինչպե՞ս չբլոկվել (ban չլինել) Quora-ում
Հիմնականում Quora-ն բլոկ է անում այն օգտատերերին, որոնք՝
- Սպամ են անում: Օրինակ՝ <<Ո՞րն է Հայաստանի մայրաքաղաքը>> հարցի տակ դնում են իրենց կայքի լինքը` առանց որևէ բառ գրելու, իսկ լինքը տանում է կահույքի գործարանի կայք: Quora-ում և՛ հարցը, և՛ պատասխանը կարող են սպամ լինել: Հետևաբար սպամից խուսափելու համար պատասխանեք հարցին ըստ էության:
- Վիրավորանք պարունակող հարցերն ու պատասխանները բլոկվում են միանգամից:
- Քերականական սխալներով պատասխանները կամ հարցերը նույնպես ջնջվում են:
- Բաց տեսարաններով նկարներ դնելու դեպքում նույնպես Ձեզ սպասվում է բլոկ:
- Նույն կոնտենտը երկու հարցի տակ որպես պատասխան ներկայացնելիս Quora-ն միացնում է երկու պատասխաններն ու մեկը ջնջում:
- Որևէ կայքից հոդված վերցնելիս ու կայքը չնշելիս Quora-ն ջնջում է պատասխանը՝ համարելով դա գրագողություն: Այս ֆունկցիան շատ օգտակար է Quora-ն լինքբիլդինգի համար օգտագործողների համար:
Quora-ում հարցերին պատասխանելիս պետք է`
- Փորձել պատասխանել հարցին ըստ էության, ավելի շուտ օգնելու նպատակով, քան ընդամենը լինքբիլդինգի համար,
- Օգտագործել նկարներ՝ պատասխանն ավելի հետաքրքիր ու տեսանելի դարձնելու համար,
- Ունենալ լավ լրացված պրոֆիլ՝ ցանկալի է, որ պրոֆիլը կցված լինի նաև այլ սոցիալական ցանցի պրոֆիլի՝ ավելի իրական թվալու համար:
- Ուշադիր լինել տառասխալներին:
- Նույն պատասխանը մի քանի տեղ չդնել:
- Չմոռանալ մարդկանց follow անել:
- Չվիրավորել ոչ մեկին:
Reddit-ը քոնթենթով կիսվելու և այն քննարկելու սոցիալական ցանց է։ Reddit-ի հիմնադիրներն են Վիրջինիա համալսարանի ուսանողներ Ալեքսիս Օհանյանն ու Սթիվ Հաֆմանը, որոնք ընդամենը 22 տարեկանում հիմնադրեցին այս սոց.ցանցը: Կայքը ստեղծվել է 2005 թվականի հունիսին։
Reddit կայքի անունը բառախաղ է՝ ”I read it’’ («Ես կարդացել եմ սա»):
Reddit-ը՝ հանուն SEO-ի
Reddit-ում հիմնականում դժվար է անհետաքրքիր կոնտենտով կիսվելը, որովհետև մարդիկ այստեղ կա՛մ անտեսում են անհետաքրքիր հոդվածները, կա՛մ սպամ են տալիս, կա՛մ էլ սկսում են քարկոծել:
Ի տարբերություն Quora-ի, որտեղ դեռ համայնքները այդքան հայտնի չեն, Reddit-ում հոդվածներով կիսվում են համապատասխան համայնքներում:
Հետևաբար հոդվածը, որը ցանկանում եք տեղադրել Reddit-ում պետք է՝
- Հետաքրքիր լինի,
- Եթե համայնքում թույլատրվում է, ապա անպայման պարունակի նկարներ. նկարներն ունեն alt text-ի հնարավորություն:
- Չպարունակի հղումներ, (հղում տեղադրելու համար ես օգտագործում եմ հոդվածի վերջում source բառը՝ դեպի հոդվածի կայք տանող հղումով):
Ինչպե՞ս չբլոկվել (ban չլինել) Reddit-ում
- Պետք չէ, օրինակ Christianity համայնքում տեղադրել դիետայի մասին հոդված:
- Պետք չէ շատ հաճախ փորձել հոդված տեղադրել (Reddit-ը թույլ չի տալիս հոդվածներ կամ նկարներ տեղադրել ավելի հաճախ, քան մոտավորապես 5-10 րոպեն մեկ)
- Պետք է ունենալ լավ լրացված պրոֆիլ, ցանկալի է կցված նաև այլ սոց.ցանցի պրոֆիլի:
- Առանց հղումների նկարներ տեղադրեք, գնահատեք ու անկեղծ մեկնաբանություններ թողեք ուրիշների հոդվածների ու նկարների տակ՝ կարմա հավաքելու ու հետևորդներ ձեռք բերելու համար: Կարմաները միավորներ են, որոնք մեզ պետք են որոշ հայանքներում գրառումներ կատարելու համար (համայնքներ կան, որոնք սահմանում են նվազագույն կարմայի քանակ՝ հոդվածներ կամ նկարներ տեղադրելու համար)
- Մի՛ կիսվեք նույն հոդվածով միաժամանակ մի քանի համայնքում:
- Անպայման կարդացեք ամեն համայնքի կանոնները, միգուցե տվյալ համայնքը չի թույլատրում որևէ հղում տեղադրել:
Ուշադրություն դարձրեք նաև համայնքներում մարդկանց քանակին: Եթե համայնքում քիչ մարդ կա, ապա չարժե ժամանակ ծախսել այդ համայնքում հոդված տեղադրելու համար:
Եթե համայնքը կանոններ չունի, դեռ շուտ է ուրախանալու համար, Reddit-ն ունի կանոններ, որոնք գործում են բոլոր համայնքներում:
Reddit-ի կանոններն են՝
- Հիշեք, որ Դուք մարդ եք:
- Հնարավորինս իրական պահեք Ձեզ:
- Փնտրեք հոդվածի իրական աղբյուրը:
- Մի՛ կիսվեք նույն հոդվածով հարյուր անգամ:
- Կարդացեք համայնքի կանոնները:
Ի՞նչ անել, եթե այնուամենայնիվ բլոկվել եք Reddit-ում
Հիշեք Reddit-ի առաջին կանոնը՝ հիշեք, որ մարդ եք ու համայնքի ադմինը նույնպես մարդ է, չնայած որ հիմնականում բոտերն են արգելափակում մեզ Reddit-ում: Նամակ գրեք համայնքի ադմինին, որ նոր եք Reddit-ում, դեռ շփոթում եք համայնքների կանոնները ու պարզապես ներողություն խնդրեք կանոնները խախտելու համար: Սա գործող տարբերակ է:
SlideShare
Slideshare-ը, որը հայտնի է նաև LinkedIn SlideShare անվամբ, պրեզենտացիաների, ինֆոգրաֆիկաների, վիդեոների հարթակ է։ Այն ստեղծվել է Ռաշմի Սինհայի կողմից՝ 2006 թվականին։ 2012 թվականին SlideShare-ը հայտարարեց, որ LinkedIn ընկերությունը գնել է այն $119 միլիոնով։
Ի՞նչ կտա մեզ SlideShare-ում նյութերով կիսվելը
- SlideShare-ի համար, օրինակ power point presentation ստեղծելիս կարող ենք հղումներ ավելացնել մեր սլայդերին՝ նշելու համար աղբյուրը կամ որտեղ կարելի է ավելին կարդալ:
- Բանալի բառերի հավաքագրում (եթե գործիքներ չունեք slideshare-ի բանալի բառերի ուսումնասիրության համար, ապա օգտագործեք site:slideshare.net “keyword”-ը)
- Google Images որոնման արդյունքում SlideShare-ի պրեզենտացիաների նկարները հայտվում են:
- Չմոռանաք Broken Link Building –ի մասին, չնայած, որ այս գործընթացը բավականին ժամանակատար է:
Ինչպե՞ս ճիշտ աշխատել SlideShare-ում
- Ինչպես և բոլոր սոց. ցանցերում, այստեղ ևս կարևոր է ունենալ լավ լրացված պրոֆիլ:
- Օրինակ, presentation տեղադրելիս անպայման լրացրեք բոլոր դաշտերը. Title բաժնում գրեք բանալի բառերով հարուստ meta title: Նույնը նաև նկարագրության բաժնում տեղադրեք Meta description, հետո ընտրեք նաև կատեգորիան:
- Եթե Quora-ում ու Reddit-ում բանալի բառերը չեն աշխատում, ապա SlideShare-ում ուշադիր ընտրեք tag-երը, ու օգտագործեք հնարավորինս շատ tag-եր:
- Պրեզենտացիաներում հնարավորինս շատ տեղադրեք նկարներ և դրան ի հակառակ քիչ օգտագործեք տեքստ (հատուկ Google Images-ի համար):
- Եթե որոշել եք պրեզենտացիա տեղադրել, ապա համոզվեք, որ այն բաղկացած է վերնագրից, ենթավերնագրերից ու 3-ից ավել սլայդերից:
Եթե Ձեր պրեզենտացիայի դիտումները այդքան էլ շատ չեն, մի՛ տխրեք, քանի որ SlideShare-ը լավ է աշխատում որոնման արդյունքում, հետևաբար ճիշտ մետաներ ընտրելու դեպքում այն հաջողությամբ կծառայի իր նպատակին:
Ամփոփենք Quora-ն, Reddit-ն ու SlideShare-ը. երեքի օգտագործման հիմնական նպատական էլ հղումների կառուցումն է, սակայն երեք հարթակներում էլ գործում են տարբեր կանոններ:
Reddit-ում կանոններն ավելի խիստ են, հետևաբար Reddit-ից ստացված արդյունքն էլ համապատասխանում է ծախսած ժամանակին ու նյարդերին:
Quora-ից, հիմնականում, շատ այցելություններ են լինում դեպի կայք՝ ճիշտ ընտրված պատասխանների կամ հարցերի դեպքում:
SlideShare-ի մեծագույն գործառույթը Google Images որոնման ընթացքում լավ դիրքերի ապահովումն է, որը խոստանում է այցելություններ:
Իսկ դուք ո՞ր սոցիալական ցանցն եք օգտագործել ի նպաստ SEO-ի:
Հեղինակի մասին` Անին Targeting-ի SEO-շնիկներից մեկն է: Նրա սերը դեպի թվային մարքեթինգ արդեն 1,5 տարեկան է: Սիրում է SEO-ն, համակրում է SMM-ին, յուրահատուկ զգացմունքներ տածում Content Marketing-ի հանդեպ: