Վերջերս Ucraft-ը հայտարարել է Google-ի հետ իր համագործակցության մասին։ Այո՛, հենց Google-ի։ Այս համագործակցության շնորհիվ Ucraft-ի բիզնես լուծումը հասանելի է դարձել Google Cloud Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։
Վերջին իրադարձություններից (WCIT, Jump Design Conference, HIVE, և այլն) ելնելով՝ կարելի է ասել, որ ՏՏ ոլորտը կայուն աճ է գրանցում Հայաստանում, ինչը շատ ողջունելի է։ Արդեն զարմանալի չէ լսել հայկական ընկերությունների մեծ ձեռքբերումների մասին։ Ներկայացնենք դրանցից մեկը։
Ի՞նչ է White Label լուծումը
Որպեսզի առավել հասկանալի ներկայացնենք այս նորությունը, մանրամասնենք, թե ինչ է իրենից ներկայացնում Ucraft-ի White Label լուծումը։ Եթե դուք ֆրիլանսեր եք կամ դիզայներական, մարքեթինգային և ծրագրավորման ծառայություններ իրականացնող ընկերություն, ապա մենք առաջարկում ենք կայքեր պատրաստող բիլդեր` Ձեր իսկ բրենդով։
Այս դեպքում, Դուք ունենում եք վեբկայքերի պատրաստման համար բիլդեռ՝ անհրաժեշտ բոլոր գործիքներով ու վեբկայքերի նմուշներով… Եվ ամեն ինչ ներկայացնում եք հենց ձեր բրենդով։ Հետաքրքրե՞ց։
Ի՞նչ փաթեթներ են գործում
Այս գաղափարը հետաքրքրել է նաև Google-ին և դարձել համագործակցության հիմքը։ Այժմ Google-ի ցանկացած օգտատեր կարող է մուտք գործել Marketplace, ընտրել համապատասխան փաթեթը, բաժանորդագրվել՝ ստեղծելով իր պրոյեկտը, որից հետո ունենալ վեբկայքերի իր բիլդեռը։
Եկեք ներկայացնենք հասանելի սակագները։ Առկա է երեք փաթեթ՝ ֆրիլանսերների, գործակալությունների և գործընկերների համար, որից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստեղծել համապատասխան թվով կայքեր, դիզայնավորել և վերավաճառել դրանք սեփական բրենդով։ Կայքերը ներառում են բոլոր գործիքներն ու ինտեգրացիաները, որոնք հասանելի են Ucraft-ում։
1. «Ֆրիլանսեր» փաթեթի օգնությամբ յուրաքանչյուր ամիս կարող եք ստեղծել առավելագույնը 5 վեբկայք։ Կարող եք ստեղծել վեբկայքերի ձեր երկու նմուշը, իսկ երկուսը ստանալ Ucraft-ից։ Փաթեթը ներառում է դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով բիլդեռ՝ ձեր լոգոյով և դոմեյնով, eCommerce հավելվածով, 20-ից ավելի մարքեթինգային, դիզայներական ինտեգրացիաներով, ինչպես նաև Ձեր կողմից սահմանած բաժանորդագրությունների և վճարումների գնային համակարգով (Braintree/Paypal/Yandex.Money)։ Եվ որ ամենակարևորն է՝ դուք ունեք հատուկ ադմինիստրատիվ դեշբորդ և մենեջեր՝ տեխնիկական աջակցության համար։
Սա հիանալի տարբերակ է, եթե դուք աշխատում եք հենց ֆրիլանս հիմքով և ցանկանում եք մի քանի կայք ստեղծել ձեր պատվիրատուների համար։ Այս ամենի դիմաց վճարում եք ամսական ընդամենը $99։
2. «Գործակալություններ» փաթեթի դեպքում հնարավորություններն ավելանում են, քանի որ կարող եք յուրաքանչյուր ամիս ստեղծել առավելագույնը 100 վեբկայք՝ ունենալով վեբկայքերի 10 նմուշ, իսկ Ucraft-ից ստանալ ևս 10-ը։ Բացի դրանից, դուք կունենաք նաև Լոգոմեյքեր հավելվածը, որի օգնությամբ կարող եք ստեղծել ձեր պատվիրատուների յուրօրինակ լոգոները։ Այլ հնարավորություններ ներառում են.
- Ձեր ընկերության լոգոն
- Ձեր ընկերության դոմեյնը
- Ձեր բիզնես մոդելը և գնացուցակը
- Դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով բիլդեռ
- eCommerce հավելված
- Դոմեյնի վերավաճառքի միջնորդության ծրագիր
- 20-ից ավել ինտեգրացիաներ մարքեթինգի, անալիտիկայի և դիզայնի հարթակների հետ
- Բաժանորդագրությունների և վճարումների գնային համակարգ (Braintree/Stripe/Yandex.Money)
- Ադմինիստրատիվ դեշբորդ՝ Ձեր բիզնեսը կարգավորելու համար
- Ադմինիստրատիվ մենեջեր
Այս բոլոր առավելությունները կարող եք ունենալ դուք կամ ձեր ընկերությունը՝ վճարելով ամսական $399։
3. Եվ վերջում ներկայացնենք «Գործընկերություն» փաթեթն՝ իր հատկանիշներով։ Ի տարբերություն նախորդների՝ այս փաթեթով յուրաքանչյուր ամիս կարող եք ստեղծել 500 վեբկայք, վեբկայքերի անսահմանափակ նմուշներ, իսկ Ucraft-ից ստանաք ևս 10-ը։
Մեկ այլ առավելություն է միջնորդության ծրագիրը, որի օգնությամբ կարող եք ձեռք բերել նոր օգտատերեր՝ յուրաքանչյուրի դիմաց վճարելով միջնորդ սուբյեկտին։ Այս փաթեթով ստանում եք նաև ռեֆերալ ծրագրի հնարավորություն, SSO (Single sign-on) ինտեգրացիա, ինչպես նաև տեխնիկական աջակցություն հենց Ucraft-ից։ Դե դրանից բացի, չմոռանանք հիմնական կետերի մասին.
- Ձեր ընկերության լոգոն
- Ձեր ընկերության դոմեյնը
- Ձեր բիզնես մոդելը և գնացուցակը
- Դրագ-ընդ-դրոփ տեխնոլոգիայով բիլդեռ
- eCommerce հավելված
- Լոգոմեյքեր հավելված
- 20-ից ավել ինտեգրացիաներ մարքեթինգի, անալիտիկայի և դիզայնի հարթակների հետ
- Բաժանորդագրությունների և վճարումների գնային համակարգ (Braintree / Stripe / Yandex.Money)
- Ադմինիստրատիվ դեշբորդ՝ Ձեր բիզնեսը կարգավորելու համար
- Ադմինիստրատիվ մենեջեր
Այս բազմաֆուկցիոնալ փաթեթը կարժենա ամսական $799։ Համապատասխան տարբերակ է, եթե ունեք շատ պատվիրատուներ և կարճ ժամանակում պետք է պատրաստեք բազմաթիվ կայքեր։
Ովքե՞ր են օգտվում White Label լուծումից
Ucraft White Label լուծումից օգտվում են մի շարք առաջատար ընկերություններ, որոնց թվում են Mail.ru Group-ը, բուլղարական ամենամեծ հոսթինգ ընկերություններից Superhosting-ը, հայաստանյան ամենամեծ ՏՏ ընկերություններից SoftConstruct-ը և ուրիշներ։
Բոնուս
Google-ի և Ucraft-ի համագործակցության հետևանքով Դուք Google-ից կստանաք նաև $300 գումար, որը կարող եք օգտագործել բաժանորդագրության վճարների համար։
Ucraft-ը խոստանում է կրկին հանդես գալ անակնկալներով և համագործակցություններով՝ իր օգտատերերին լավագույնս ներկայանալու նպատակով։ Իսկ մինչ այդ օգտվեք այս հնարավորությունից և դարձեք Google-ի և Ucraft-ի գործակցության մի մասը։