Համաձայն չե՞ք, որ մեր աշխատանքային օրը սկսվում է մեր էլեկտրոնային նամակները ստուգելով։ Չէ՞ որ ամեն օր մեր էլեկտրոնային հասցեներին գալիս են տասնյակ նամակներ։
Ըստ վերլուծությունների՝ աշխարհում ամեն օր ուղարկվում է ավելի քան 3 միլիարդ էլ․ նամակ, և այս թիվը դեռ աճում է։ Թվում է, թե էլեկտրոնային նամակները կորցնում են իրենց արդիականությունը, բայց, վստահեցնում ենք, որ մեյլային մարքեթինգը շարունակում է մնալ eCommerce բիզնեսի ամենաարդյունավետ գործիքներից մեկը։
Բոլորս գիտենք, թե որքան կարևոր է շփումը գնորդների հետ։ Էլեկտրոնային նամակը, երևի, ամենադասական տարբերակն է գնորդների հետ կապի մեջ մնալու համար։ Մենք կարող ենք ոչ միայն տեղեկացնել որոշ նորությունների, թարմացումների կամ զեղչերի մասին, այլ նաև մարդկանց մոտ ստեղծել բրենդի մասին պատկերացումներ, ուսումնասիրել նրանց նախասիրություններն ու անհատականացնել նամակների տեսակները։ Մի խոսքով՝ դառնալ նրանց խորհրդատուն։
Հաճելի է հնչում, բայց կարծես թե ժամանակատար է, չէ՞։
Այստեղ կարող է օգնել ավտոմատացված մեյլերի հնարավորությունը, որն անհամեմատ կպարզեցնի ձեր գործը։ Եկեք փորձենք առանձնացնել մի քանի կարևոր կետ, որոնք կօգնեն հասկանալ ու ճիշտ օգտագործել էլեկտրոնային նամակները և իրենց առավելությունները։
Ի՞նչ է նշանակում մեյլերի ավտոմատացում
Ատոմատացված մեյլերը թույլ են տալիս ուղարկել էլեկտրոնային նամակներ և օգտագործել դրանք մարքեթինգային արշավներում՝ թիրախավորելով հաճախորդների և գնորդների որոշակի խմբերի։
Իսկապես, մեյլային մարքեթինգն օգնում է կապի մեջ մնալ խանութի նախկին, հիմնական և պոտենցիալ գնորդների հետ։ Չէ՞ որ առաջին տվյալը, որ թողնում ենք մեր մասին, հենց մեր էլ․ փոստի հասցեն է։ Կարելի է սկսել նոր հաճախորդներին ողջունող նամակ ուղարկելուց։ Բայց, իրականում, ավտոմատացված մեյլերը շատ ավելին են, քան դա։ Այս դեպքում նաև հնարավոր է օգտվել անալիտիկ գործիքներից, որոնք օգնում են վերաթիրախավորել մեյլերը հաջորդ արշավների համար և ունենալ ավելի լավ արդյունք։
Ավտոմատացված մեյլերի առավելությունները
Թվային վերլուծություններն, իհարկե, վստահելի են, բայց մենք գիտենք ավտոմատացված մեյլեր օգտագործելու մի քանի կարևոր պատճառ։
1. Ժամանակի խնայում
Պատկերացրեք՝ ինչ բարդ կլիներ, եթե ստիպված լինեինք ամեն նոր հաճախորդին առանձին ուղարկել նամակներ, տեղեկացնել պատվերի կատարման մանրամասների, կամ սպասվող զեղչերի մասին։ Ավտոմատացումն այս դեպքում խնայում է ձեր ժամանակը և թույլ է տալիս ստեղծել որոշակի բովանդակությամբ նամակ՝ որոշակի խմբի համար, հետո ուղարկել այն որոշակի ժամանակահատվածում։ Նույնիսկ եթե դուք քնած եք կամ մեկնել եք հանգստի, ձեր կայքում գնման դեպքում հաճախորդը կստանա պատվերի հաստատման կամ շնորհակալական էլ․ նամակ։
Ucraft-ում նամակները կարող եք միացնել կամ անջատել մեկ կոճակի օգնությամբ։ Ակտիվացնելուց հետո Ձեզ մնում է միայն ավելացնել նամակի նմուշը։ Պատրաստ է։ Սա հաճախորդի «սիրտը գրավելու» և նրա կարևորությունն ընդգծելու առաջին քայլն է։
2. Բովանդակության անհատականացում
Անհատական մոտեցումը, երևի թե, ամենակարևոր բանն է, որի մասին պետք է մտածել էլեկտրոնային նամակներ ուղարկելիս։ Ձեր օնլայն խանութից կամ կայքից կարող են օգտվել հարյուրավոր մարդիկ, և բոլորին նույն բովանդակությամբ նամակներ ուղարկելը արդյունավետ չի լինի։ Միանման նամակներից հետո որոշ գնորդներ գուցե պարզապես հրաժարվեն իրենց բաժանորդագրությունից։
Անալիտիկ գործիքներն օգնում են վերաթիրախավորել նամակներն ու դրանք հասցնել գնորդների և պոտենցիալ գնորդների ճիշտ սեգմենտին, ինչպես նաև գրավել նրանց ուշադրությունն ու գեներացնել վաճառքներ։
Կարևոր է նաև հիշել, որ այն հաճախորդները, որոնք երբևէ հետաքրքրված են եղել ձեր բրենդով, ևս տեղ ունեն ձեր հետևորդների ցանկում։ Նրանց ձեր մասին հիշեցնելու և հետաքրքրությունը վերականգնելու համար կարող եք ունենալ նաև win-back արշավներ։ Սրանք մշակված էլ․ նամակներ են, որոնք հուշումների, զեղչերի կամ վիզուալ հնարքների միջոցով հաճախորդներին կվերադարձնեն ու կվերածեն հավատարիմ գնորդների։
3. Վաճառքներ` վերլուծական տվյալների օգնությամբ
Կան տարբեր չափանիշներ մարքեթինգային արշավի արդյունավետությունը գնահատելու համար։ Դրանցից ամենակարևորը հենց վաճառքների ու եկամտի աճն է։ Եվ, ինչպես արդեն նշեցինք, անալիտիկ գործիքները ձեր առաջին օգնականն են այս հարցում։ Վերլուծելով գնորդների գործողությունները, հետաքրքրություններն ու այլ տվյալներ՝ հեշտությամբ կկարողանաք գտնել ձեր մարքեթինգային արշավների առանցքը և ճիշտ կառուցել դրանք։
Ծախսերի տեսանկյունից էլ ավտոմատացումն ավելի շահավետ է։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ավտոմատացված մեյլերի շնորհիվ վաճառքներն ավելի մեծ ծավալով են աճում, քան պարզ գովազդային մեյլերի դեպքում։ Եվ արդյունքում ստացված եկամուտը կարող է գերազանցել ծախսերը մինչև 40 անգամ։
Ucraft-ի eCommerce հավելվածը հնարավորություն է տալիս հեշտությամբ կցել Google Analytics, Facebook Pixel, Yandex Metrica, Hotjar և այլ անալիտիկ գործիքներ։ Ինչպես նաև, Ավտոմատացված մեյլերի բաժնում կարող եք գտնել ընդհանրական արդյունքներ ձեր արշավներից։
4. Կայքի ներգրավվածության բարձրացում
Անկախ նրանից, թե ինչ քոնթենթ են պարունակում հաճախորդների կողմից ստացվող մեյլերը, դրանք հիմնականում ուղղորդում են ձեր օնլայն խանութի կայք։ Ապրանքների նկարները կամ call-to-action կոճակները ձեր գնորդների մոտ հաստատ հետաքրքրություն կառաջացնեն։ Գնորդների գործողությունները ձեր կայքում ոչ միայն նոր վերլուծությունների հնարավորություն կտան, այլ նաև կակտիվացնեն հենց կայքը, վաճառքները և կբարձրացնեն ներգրավումը։
Ամենակարևորը՝ ավտոմատացված մեյլերի մասին
Մենք չէինք կարող բաց թողնել այն կարևոր մարքեթինգային հնարքները, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։ Մեյլային մարքեթինգը հատկապես դրական արդյունքներ կունենա, եթե ուշադրություն դարձնեք մանրուքներին և օգտվեք մեր այս փոքրիկ խորհուրդներից։
Այսպես, սկսենք․․
- Որակյալ քոնթենթ
Ինչքան էլ որ ավտոմատացումը քիչ ժամանակ է պահանջում, այնուամենայնիվ պետք է երկար մտածել, թե ինչպես եք ներկայանում ձեր հաճախորդներին։
Մեյլերի ամենօրյա հոսքում այնքան դժվար է աչքի ընկնել և «ստիպել» մարդկանց բացել հենց ձեր ուղարկած նամակը։ Դրա համար վստահ ենք, որ արժե աշխատել նամակներում վիզուալ և տեքստային քոնթենթի վրա։ Չէ՞ որ դուք ունեք տպավորություն թողնելու մի քանի վայրկյան՝ մինչև հաճախորդը կբացի կամ կանտեսի էլ․ նամակը։
Այս դեպքում կարելի է պարզեցնել ու պլանավորել ձեր կողմից տրամադրվող քոնթենթը․ վիզուալ և տեսքտային մասերի ճիշտ բաշխումը, հաճախորդների հետաքրքրությունների ճիշտ գնահատումը։ Ձեր գնորդներին միշտ հաճելի է իմանալ նոր զեղչերի մասին, բայց կարող եք նաև փորձել նրանց առաջարկել օրինակ՝ նոր թրենդային լուծումներ ու դառնալ թրենդային ուղեցույց։
Հաջող արշավի դեպքում, վստահ եղեք, նրանք կվերադառնան՝ գտնելու մի հարմար բան, նախորդ անգամ գնած շրջազգեստի հետ համադրելու համար։
- Թողնված զամբյուղների մասին հիշեցում
Թողնված զամբյուղները eCommerce բիզնեսում ամենահաճախ պատահող խնդիրներից են։ 2020թ․ արդյունքներով այս ցուցանիշը հասել է 65-70 տոկոսի:
Սա այն դեպքն է, երբ հաճախորդն ապրանքներ է ավելացնում զամբյուղ, սակայն չի ավարտում գնումը։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ կապված առաքման, չեքաութի կամ վճարման հետ։ Ի վերջո, հնարավոր է, որ գնորդի համար պարզապես հարմար պահ չի եղել: Մի փոքր հիշեցումը, որ նրանք բաց են թողնում ձեր խանութի յուրօրինակ ապրանքները ձեռք բերելու հնարավորությունը, չի խանգարի։ Այստեղ կարող եք ավելացնել նաև ժամանակավոր փոքրիկ զեղչ։ Մարդիկ կկարողանան գնել այս ապրանքներն ավելի հարմար գնով, քանի դեռ չեն սպառվել։
Թողնված զամբյուղների մեյլային արշավների արդյունքները տեսանելի են նաև մեզ մոտ՝ Ucraft-ում, քանի որ մեր օգտատերերը հաճախ հաջողությամբ վերականգնում են մեծ քանակությամբ վաճառքներ։ Օրինակ՝ ակնոցների DANZ հայկական բրենդի կայքում վերականգնվել է շուրջ 153 զամբյուղի վաճառք։ Իսկ մսամթերքի Աթենք ապրանքանիշի մոտ վերականգնված վաճառքներից գոյացել է ավելի քանի 1000$-ի համարժեք դրամի վաճառք։
Նման հաջող օրինակներ կան նաև հայկական BoogieBe էկոմարկետի և Nshanyan բրենդի կայքերում։
Ucraft-ի eCommerce հավելվածում մեյլի ակտիվացումից հետո հաճախորդները կարող են ստանալ թողնված ապրանքների նկարներով և հղումներով նամակ՝ որը կուղղորդի կայքում համապատասխան էջ՝ վերջապես դրանք գնելու համար։
- Հավատարմություն ու վստահություն ձեր բրենդի նկատմամբ
Այսօր շատերս նոր բրենդերի ու ծառայությունների մասին տեղեկանում ենք սոցցանցերից։ Բայց, եկեք խոստովանենք, որ երբ մեզ համար ծանոթ ու վստահելի մեկը պատմում է որևէ բրենդի որևէ ապրանքի մասին, մեզ մոտ միանգամից առաջանում է ցանկություն տեսնելու, թե ինչ հետաքրքիր ապրանք կարող ենք գտնել այդտեղից ինքներս մեզ համար։ Ինֆլուենսեր մարքեթինգը հենց այս պատճառով է այսօր այդքան տարածված։
Գնման ընթացքը երբեմն կարող է անկարևոր թվալ, բայց հաճախորդի համար ձեզ հետ այդ «ուղևորությունը» պետք է լինի հնարավորինս պարզ ու հաճելի։ Այս ընթացքը սկսվում է ողջույնի նամակից և ավարտվում ըստ նախասիրությունների անհատականացված նամակով։
Տարբերվել տասնյակ այլ բրենդերից այսօր բավականին դժվար է։ Բայց կա մի բան, որ երբեք չի փոխվի․ հաճախորդները սիրում են լինել գնահատված և ստանալ փոխհատուցում՝ իրենց կատարած նույնիսկ ամենափոքր գնման համար։
Հավատարիմ գնորդների համար կարող եք սահմանել առանձին ավտոմատացված մեյլեր և տրամադրել կուպոններ, անհատական զեղչեր (օր․՝ մեծ գումարի գնումների դեպքում), հարցնել նրանց կարծիքը, հավաքել արձագանքներ սպասարկման ու ապրանքների մասին։ Բոլոր այս հնարավորությունները կարող եք գտնել նաև Ucraft-ի օնլայն խանութում։
Ի դեպ, ձեր բրենդը միշտ տեսանելի պահելու համար կարող եք նաև նամակներում ավելացնել սոցցանցերում ձեր էջերի հղումները։ Այսպես ձեր մշտական հետևորդների բանակը կմեծանա։ Եթե ցանկանում եք իմանալ ավելին՝ սոցցանցերում հաճախորդների հետ հաղորդակցման և վաճառքների մասին, ապա կարող եք կարդալ այս հոդվածը։
Հետևելով այս խորհուրդներին՝ ձեզ համար կապահովեք վաճառքների մե՜ծ աճ և մարքեթինգային ևս մի հաջող փորձառություն։
Դեռ մտածում եք՝ որտեղի՞ց սկսել։ Ընտրեք Ucraft-ի նմուշներից մեկը, ստեղծեք ձեր կայքը և բաց մի թողեք շուկայում Ձեր հաստատուն տեղն ունենալու բոլոր հնարավորությունները։