Համեղ ուտելիք ու գունավոր կոկտեյլներ… Կուզեիր չէ՞ լավ մենյուով ռեստորան ունենալ: Իսկ ինչպե՞ս պատմել դրա մասին քո այցելուներին։ Դե իհարկե՝ ունենալով կայք քո ռեստորանի համար: Ի՞նչ կասես այս երկուսի համադրության մասին՝ ռեստորան քաղաքի կենտրոնում՝ իր իսկ վեբկայքով: Անկախ նրանից, թե ինչ ռեստորան ես տնօրինում` քեզ միանշանակ անհրաժեշտ է վեբկայք: Արի հասկանանք, թե ինչու:
Բա չտեղեկացնե՞նք
Չենք կարող ժխտել, որ մեր օրերում որևէ բան փորձելուց կամ գնելուց առաջ մենք պարտադիր փորձում ենք դրա մասին տեղեկատվություն ստանալ, թեկուզ օնլայն: Մարդիկ ստուգում են խանութների վեբկայքերը՝ իմանալու՝ արդյո՞ք կա անհրաժեշտ ապրանքը, կատարում են սննդի օնլայն պատվերներ և, իհարկե, ուսումնասիրում են ճաշացանկը՝ հասկանալու, թե արդյոք ռեստորանը համապատասխանում է իրենց նախասիրություններին: Կարճ ասած՝ պիտի տեղեկացնես քո մասին ու «կանչես» քեզ մոտ:
Առաջին տպավորությունը կարևոր է
Հաճախորդին գոհացնելու համար ռեստորանները պետք է տրամադրեն որքան հնարավոր է շատ տեղեկատվություն՝ բացվել-փակվելու ժամերը, ռեստորանի հասցեն, կոնտակտային տվյալները և, իհարկե, մանրամասն ու գեղեցիկ ներկայացված մենյուն՝ իր գներով: Ասածիս վառ օրինակն է Ucraft-ի կողմից պատրաստված Black Angus-ի վեբկայքը: Բազմաթիվ ենթաբաժիններով մենյու, համեղ բուրգերների և հյութեղ աղցանների նկարներ, և այդ ամենն՝ իրենց գներով: Դրա հետ մեկտեղ հիանալի դիզայն ու թերթելու հնավորություն: Սա իրական երազանք է գուրմանների համար՝ ի վիճակի լինել կայքում գտնել անհրաժեշտ սնունդն ու տեսնել նրա արժեքը:
Ամեն ինչ կախված է բրենդինգից
«Նորաթուխ» բիզնեսի համար միշտ էլ բարդ է մտնել շուկա և մեծ ճանաչում ձեռք բերել սեփական բրենդով: Դրա համար անհրաժեշտ է տեղեկացնել մարդկանց նորության մասին, չէ՞: Դրա մի մասն են կազմում գովազդներն ու հատուկ ակցիաները, սակայն որակյալ և հասանելի վեբկայքը պակաս կարևոր չէ այս հարցում: Փորձիր որքան հնարավոր է արագ հիշել, որ քո ռեստորանն այն քչերի ցանկում է, որոնք ունեն վեբկայք և հայտնվիր մարդկանց սիրելիների ցանկում:
Եվ, իհարկե, գովազդ
Ինչպես արդեն նշել ենք՝ դու պետք է ստեղծես գովազդներ և մտածես հատուկ առաջարկների մասին՝ քո բրենդը շուկայում զարգացնելու համար: Ահա և դրա լուծումը: Որակյալ վեբկայք ունենալը որոշ չափով օգնում է խուսափել գովազդային խոշոր ծախսերից: Վեբկայքերի դեպքում կա 2 հնարավոր տարբերակ. կամ դու ունենում ես մասնագետների, ծրագրավորողների և դիզայներների թիմ, որը քեզ համար պատրաստում է վեբկայք, կամ էլ դու վեբկայքեր պատրաստելու հատուկ ծրագրի միջոցով պատրաստում ես ինքդ՝ դարձնելով այն քո ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը: Երկու դեպքում էլ վճարում ես մեկ անգամ և ստանում նույն արդյունքը: Հատուկ առաջարկների դեպքում ամեն ինչ այլ է. դու պետք է որոշակի գումար վճարես, որպեսզի նրանք միշտ լինեն թարմ և հասանելի:
Հաճախորդների կարծիքը
Սա կարևոր պայման է: Վեբկայքի դրական կողմերից մեկն այն է, որ կարելի է հատուկ բաժին հատկացնել հաճախորդների կարծիքների համար: Դա մեծ ազդեցություն ունի և´ ընկերության, և´ հաճախորդների վրա: Արդար ու թափանցիկ մեկնաբանությունները, որոնք հաճախորդները թողնում են քո վեբկայքում, կարող են ուղեցույց լինել նրանց համար, ովքեր դժվարանում են կողմնորոշվել և հիմնվում են ուրիշների կարծիքի վրա: Որքան շուտ կատարվեն փոփոխությունները, այնքան ավելի բարձր կլինի քո ռեստորանի ռեյթինգը:
Եղիր լավագույնը քաղաքում
Տպավորիչ վեբկայքը հիանալի միջոց է տեղական ճանաչում ձեռք բերելու համար: Արի ավելի լայն մտածենք: Անգամ սննդի ոլորտում խոշոր առաջատարներ McDonalds-ը և Taco Bell-ն ունեն իրենց վեբկայքերը՝ չնայած այն հանգամանքին, որ տեղական մակարդակով նրանք իրականում դրա կարիքը չունեն, քանի որ համաշխարհային ճանաչում ունեցող խոշոր ընկերություններ են: Տեղական բիզնեսի համար վեբկայք ունենալը պարտադիր նախապայման է: Սկսիր տեղական շուկայից և հնարավոր է՝ շատ շուտով կարողանաս համաշխարհային մակարդակով ընդլայնել բիզնեսդ:
Տարբերվիր
Քո մրցակիցները դեռ չունե՞ն վեբկայք կամ դրանք մրցակցությունից դու՞րս են, դե վատ իմաստով: Սա քո նոր հնարավորությունն է քո յուրահատկությամբ և պրոֆեսիոնալիզմով տարբերվելու մրցակիցներից և այլ ընկերություններից: Չկարծես, թե ռեստորանի պրոֆեսիոնալիզմը կայանում է միայն համեղ ուտեստների մեջ: Ընդհանուր առմամբ, այն նաև լավ սպասարկման, գեղեցիկ միջավայրի, պրոֆեսիոնալ վեբկայքի և այլնի մեջ է: Բաց մի թող հնարավորությունն ունենալ վեբկայք, որը կօգնի ևս մեկ անգամ ապացուցել, որ քո բրենդը պարզապես եզակի է: Ցուցադրիր համեղ ուտեստներ և էլեգանտ խմիչքներ, և հաճախորդներն կգան ուղիղ քո հասցեով՝ գտնելու քաղաքի լավագույն ռեստորանը:
Ի վերջո…
Քո հաճախորդին գրավելու և տպավորելու համար դու՝ որպես ռեստորանի ներկայացուցիչ, պետք է մատուցես հիանալի ուտեստներ հիանալի վայրում և հիանալի տարբերակով: Դրա հետ մեկտեղ պակաս կարևոր չէ քո ռեստորանի օնլայն տարբերակը: Դա կարող է մեծ դեր խաղալ թե´ քո բրենդի մասին տեղեկացնելու, և թե´ քո բիզնեսը մանրամասն ներկայացված ճաշացանկի միջոցով խթանելու հարցում:
Էլ ինչի՞ն սպասել: Պատրաստիր հիանալի վեբկայք, ապահովիր սննդի և մատուցման բարձր որակ, և դու կլինես համեմատությունից դուրս: