Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է փոքր բիզնեսների համար առաջնային նպատակը: Իհարկե՝ գրավել շատ հաճախորդների: Դե իսկ հետո պետք է մտածել միջոցների մասին: Մեր օրերում կայքի ստեղծումը դարձել է հաջողության ճանապարհի առաջին ու ամենակարևոր քայլերից մեկը: Ի վերջո, կայքը դառնում է նոր բիզնեսի օնլայն այցեքարտը:
Եկեք միասին մտաբերենք, թե քանի կայք եք այցելել այսօր։ Մեկ․․ երկու․․ երրորդն էլ, երևի, Ucraft-ի բլոգն էլ: Գուշակեցի՞նք։
Համաձայնեք, որ մրցակցությունը մեծ է գրեթե ամեն ոլորտում: Եվ, իրականում, միայն կայք ստեղծելը բավարար չէ: Անկախ Ձեր գործունեության ոլորտից՝ հաջողության հասնելու համար պետք է ակտիվ աշխատանք. կայքի այցելուները փնտրում են հարմար ու աչքի ընկնող դիզայն, պրոֆեսիոնալիզմ, որակյալ ու կարևոր բովանդակություն: Ուրախացնում է այն փաստը, որ կայքում ոչ միայն այցելուն է ստանում տեղեկություն Ձեր մասին, այլ նաև Դուք եք ստանում տվյալներ իր գործողությունների մասին:
Ստացվե՞լ է գրավել այցելուին ու դարձնել նրան Ձեր հաճախորդը կամ գործընկերը, ուրեմն առաջին մեծ հաղթանակն ապահովված է: Իսկ թե ինչպես ներգրավել էլ ավելի շատ այցելուների ու բարելավել կայքի աշխատանքը, որոշել ենք պատմել Ձեզ այս հոդվածում:
Դե, գնացինք…
Ներկայացրեք Ձեր բրենդը
Բիզնեսում վստահ կարելի է ասել, որ առաջին տպավորությունը կարևոր է: Հաճախորդները կարող են այդ տպավորությունն ունենալ անգամ չայցելելով Ձեր կայք:
Ինչպես նշեցինք վերևում, բիզնեսի շարժիչ ուժը հաճախորդների ներգրավումն է: Սակայն արդյո՞ք բիզնես սկսելիս մենք ճանաչում ենք մեր թիրախային խմբի նախասիրություններն ու գիտենք նրանց պահանջները: Այս հարցերը կարող են օգնել լինել հաճախորդակենտրոն (մի փոքր բարդ բառ է, բայց արժե հիշել):
Իսկ ի՞նչ է պետք բրենդի կերպարի ձևավորման և ճիշտ մատուցման համար: Մենք կարծում ենք, որ ամենակարևոր գործոնը Ձեր տարբերվող մշակույթն է:
Չէ՞ որ կերպարը ձևավորվում է այն արժեքներով, որոնք բրենդը տարածում է: Ավելին, Դուք ունեք հնարավորություն ստեղծել այնպիսի օրինակ, որ այցելուներին կդրդի պատմել Ձեր մասին ու թողնել դրական տպավորություն: Դե իսկ պատասխանատու և վստահելի կերպարը միշտ լավ արդյունք կապահովի Ձեզ համար:
* Նկարում Limone ռեստորանի կայքն է՝ պատրաստված Ucraft-ով
Բրենդը ներկայացվում է նաև տեքստային ու վիզուալ ուղերձներով: Հայկական շուկայում երբեմն ընտրվում է միայն մեկը կամ մյուսը, մինչդեռ ցանկալի արդյունքի համար երկուսն էլ պետք է գործի դնել: Օրինակ՝ հաճախ կարող ենք նկատել, որ գրավիչ բրենդինգով կայքում գրագետ, թիրախային քոնթենթ չկա: Կամ, այլ դեպքում, ծավալուն տեքստային քոնթենթի հետ տեսնում ենք ոչ այնքան լավ մտածված լոգո, դիզայն ու համադրություններ: Լոգոն, գույները, վիզուալները և ձայնային տոնը ունեն իրենց կարևոր ազդեցությունն այս հարցում:
Մենք Ucraft-ում փորձում ենք տրամադրել բոլոր հնարավոր գործիքները, որոնք օգնում են մի քանի րոպեում ստեղծել տպավորիչ լոգո, ստանալ տարբերվող վեբ դիզայն ու հարմարավետ UX: Ուզու՞մ եք իմանալ ավելի: Լոգոյի պատրաստման մեր հարթակում կարող եք ստանալ Ձեր լոգոն՝ հենց այնպես, ինչպես պատկերացնում էիք: Հարմարեցված խմբագրիչը կօգնի դարձնել Ձեր պրոֆեսիոնալ կայքը հարմար ցանկացած սարքի՝ թաբլեթի, համակարգչի ու հեռախոսի համար: Այստեղ Ձեզ պետք չեն գա դիզայնի կամ ծրագրավորման տարբեր հմտություններ, քանի որ ամեն ինչ ձեռքի տակ է: Իսկ էլեմենտներն ու պատրաստի նմուշները կօգնեն ավելի արագ ստանալ Ձեր ցանկացած վեբ դիզայնը, կցել սոցցանցերի հաշիվներն ու անցնել գործի:
Ստեղծեք հարմարավետ կայք՝ պարզ նավիգացիայով
Հարմար և բարձր հաճախելիություն ունեցող կայքի մասին խոսելիս պետք է հիշենք նավիգացիայի մասին, որն օգնում է այցելուներին տեղաշարժվել կայքում, գտնել պետքական բաժինները, տեղեկությունը կամ ապրանքը: Այլ կերպ ասած՝ նավիգացիան օգնում է այցելուին ավել շատ մնալ կայքում, ուսումնասիրել բրենդի մասին տարբեր մանրամասներ, ծանոթանալ ապրանքներին, կարդալ բլոգի տարբեր հոդվածներ և այլն: Վեբկայքերի դեպքում ինտուիտիվ դիզայնը և պարզ նավիգացիան կարող են դառնալ հաջողության ամենամեծ գործոնները:
Վստահ եղեք, որ մինիմալիզմը և հավասարակշռված դիզայնն այստեղ էլ կարող են օգնել Ձեզ: Պետք չէ ծանրաբեռնել կայքը, կամ հաճախորդին թողնել առանց բրենդի մասին ավելին իմանալու հնարավորության: Եթե այցելուն կայքում դժվարությամբ է գտնում պետքական տեղեկություն, ապա հավանաբար մեկ-երկու փորձից հետո նա կդադարի փնտրել: Հաջորդ րոպեին նա կփորձի գտնել այդ ամենը հենց Ձեր մրցակցի կայքում:
Դիզայնը նախագծելիս կարող եք սկսել մենյուի կարգավորումներից: Առանձնացնելով Ձեր բրենդի համար կարևոր բաժինները՝ Դուք կուղղորդեք Ձեր այցելուին: Ճիշտ կազմված մենյուն կօգնի գրավել հաճախորդներին և իրենց ժամանակը: Սա կարևոր է նաև որոնողական համակարգերի համար, քանի որ կայքում անցկացրած ժամանակը ևս նպաստում է առաջխաղացմանը: Ի դեպ, նախագծման կարևոր մաս է ոչ միայն մենյուն, այլ նաև վերևի և ստորին բլոկերը (header & footer): Ցանկացած հաճախորդ օգտվում է այս բլոկներում ներառված էլեմենտներից: Դե, կարծում ենք ավելորդ է նշել, որ պրոֆեսիոնալ դիզայնը նաև Ձեր բրենդի որակի և հուսալիության մասին է խոսում:
Բայց եկեք ընդունենք, որ մեր ձեռքի տակ հիմնականում մեր հեռախոսն է: Բոլորս արագ վերցնում ենք հեռախոսն ու փորձում գտնել ինչ-որ բան, ու բոլոր այդ փնտրտուքներում հենց հեռախոսն է օգնում: Ձեր կայքի այցելուները պետք է կարողանան առանց խնդիրների ժամանակ անցկացնել կայքում՝ անկախ նրանից, թե ինչ սարք են օգտագործում այդ պահին: Կայքի ստեղծման ընթացքում Ucraft-ը գեներացնում է նաև մոբայլ տարբերակ՝ հարմարեցված էլեմենտներով: Դիզայնի ընթացքում Դուք կարող եք տեսնել էլեմենտները տարբեր սարքերի վրա և խմբագրել դրանք յուրաքանչյուր չափի համար: Մոբայլ խմբագիրը կօգնի Ձեզ տեսնել կայքը տարբեր չափերով, փորձարկել այն հաճախորդի տեսանկյունից և ուղղել հնարավոր թերությունները:
Ասում են՝ օգտատերերի մոտ 60%-ը չի վերադառնում այն կայք, որտեղ խնդիրներ կամ բարդություններ է ունեցել: Դե ինչ, Ձեզ պետք է պարզապես ստեղծել հարմարեցված դիզայն և կայք, որ հեշտ կլինի օգտագործել ցանկացած սարքով: Որոնողական համակարգերը հեշտությամբ կգտնեն այն, Դուք էլ կկարողանաք բարելավել կայքի աշխատանքը՝ օգտվելով վերլուծական տվյալներից:
Օպտիմալացրեք կայքը
Շատ հաճախ մենք գտնում ենք անհրաժեշտ ծառայություն կամ կազմակերպություն պարզապես փնտրելով մեկ-երկու բառ որոնողական համակարգերում: Սա է SEO-ի ամենապարզ սկզբունքը, որն էլ շարունակում է մնալ բրենդի առաջխաղացման ամենակարևոր գործիքներից մեկը:
Ucraft-ում մենք սիրում ենք խոսել SEO-ի մասին ու անընդհատ բացահայտել կայքերի առաջխաղացման նոր հնարավորություններ: Օրինակ՝ բաց ու անվճար աղբյուրներում հնարավոր է գտնել բանալի բառեր (keywords) կամ արտահայտություններ (long-tail keywords) կապված Ձեր ոլորտի հետ: Մի փոքր ուսումնասիրելուց հետո հեշտությամբ կարող եք առանձնացնել այն հիմնական բառախումբը կամ արտահայտությունները, որոնք կօգտագործեք ինչպես քոնթենթ ձևավորելիս, այնպես էլ՝ մետատվյալներ գրելիս: Սա Ձեզ կօգնի ոչ միայն բիզնեսի նախագծման փուլում, այլ նաև հետագայում:
Որոնողական համակարգերի համար կարևոր է քոնթենթի թարմությունը, այնպես որ մի մոռացեք ակտիվ պահել կայքը և պարբերաբար թարմացնել այն: Լավագույն արդյունքն ունենալու համար անհրաժեշտ է երկու բան.
-
Դարձնել կայքը հասանելի՝ լավագույնս օգտագործելով օպտիմալացման գործիքները,
-
Օպտիմալացնել վիզուալ և տեքստային քոնթենթը՝ բլոգը, նկարները, վիդեոները և այլ էլեմենտների մետատվյալներ:
Պրոֆեսիոնալ կայք ստեղծելու կարևոր քայլերից մեկը հենց օպտիմալացումն է, այդ իսկ պատճառով Ucraft-ը տրամադրում է SEO գործիքներ՝ կայքի հաճախելիությունը բարձրացնելու համար:
Կարևոր են նաև արդյունքներն ու վերլուծությունները, որոնց ծանոթանալու համար կարող եք ակտիվացնել վերլուծական այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ Google Analytics, Yandex Metrica, HotJar և այլն: Մի խոսքով՝ ամեն ինչ արագ ցանկալի արդյունքն ունենալու համար:
Ներգրավեք Ձեր լսարանը սոցցանցերում
Կայքը պատրաստ է, բայց անհրաժեշտ է գտնել այն տարածեու և հաճախելի դարձնելու ճանապարհներ: Գուցե Դուք օգտագործում եք սոցցանցերը գրառումներ անելու, բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու համար: Բայց գիտե՞ք արդյոք, որ հնարավոր է հաճախորդներին ուղղորդել կայք և ապահովել բարձր թրաֆիք:
Տարբեր հարթակներում հնարավոր է օգտագործել տարբեր տեսակի քոնթենթ և աշխատել թիրախային խմբերի հետ: Օրինակ՝ եթե ունեք օնլայն խանութ, ապա Facebook-ը և Intsagram-ը կարող են ապահովել բարձր ներգրավվածություն և օգնել հասկանալ այցելուների վարքը՝ արդյունավետ մարքեթինգային արշավների համար: Իսկ LinkedIn-ում կա հարմար լսարան թրեյնինգներ գովազդելու, կազմակերպության մասին պատմելու և ճանաչելիությունը բարձրացնելու համար: Դե իսկ Pinterest-ը, Snapchat-ը կառաջարկեն այլ խումբ, որոնց կարող եք գրավել վիզուալ քոնթենթով: Ձեզ կարող են օգնել սոցցանցերի գովազդները, որոնք փոքր ներդրումի դիմաց կապահովեն մեծ արդյունք:
Ձեր կայքում տեղադրելով սոցցանցերի հաշիվների հղումներ՝ կհաստատեք մշտական կապ կայքի այցելուների հետ: Ucraft-ը կօգնի տեղադրել «Հետևել մեզ» էլեմենտը տեսանելի մի տեղում և տրամադրել Ձեր հաշիվների հղումներ: Դե իսկ «Կիսվելու կոճակները» թույլ կտան կիսվել որևէ ապրանքի կամ հոդվածի հղումով անձնական հաշիվներում:
Այսպես Դուք կկարողանաք ապահովել թրաֆիք սոցցանցերից կայք և հակառակը: Հաճախորդները կհետևեն Ձեզ հենց այն հարթակներում, որտեղ ամենից շատ ժամանակ են անցկացնում:
Կարևորեք կապը հաճախորդների հետ
Ցանկացած բիզնեսի կենտրոնում հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցումը է: Ձեր հաճախորդների հետ շփումը սկսվում է դիզայնի մանր դետալներից, տրամադրությունից և ավարտվում է սպասարկման որակով:
Օնլայն շփումը թույլ է տալիս աջակցել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող այցելուներին, պատասխանել առաջացած հարցերին, կարգավորել հնարավոր խնդիրներն ու դարձնել նրանց Ձեր բրենդի գործընկերը կամ մշտական հաճախորդը:
Հաճախորդների սպասարկումը կարևոր է նաև հավատարիմ հետևորդների բազա ձևավորելու տեսանկյունից: Մեր օրերում այլընտրանք գտնելն այնքան հեշտ է, բայց պետք է կարևորել յուրաքանչյուր այցելուի: Չէ՞ որ նրանք են պատմում իրենց փորձառության մասին, կիսվում արձագանքներով զրույցներում կամ տարբեր հարթակներում, ու բարձրացնում բրենդի հեղինակությունը:
Մի մոռացեք տեղադրել դրական արձագանքներ Ձեր կայքում: Սա կօգնի նոր հաճախորդներին վստահ լինել ընտրության հարցում և կապահովի առաջխաղացում որոնողական համակարգերում: Ucraft-ի Ձեր կայքին մի քանի րոպեում կարող եք կցել լայվ չաթի այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ Intercom, Zendesk chat, Facebook Messenger, Live chat և այլն: Այսպես Դուք միշտ հասանելի կլինեք Ձեր կայքի այցելուների համար:
Կայքում թրաֆիք ապահովելու փորձված ու վստահելի միջոցներից են նաև էլեկտրոնային նամակները: Մի շտապեք մտածել, թե մեյլային մարքեթինգը հնացած գործիք է, քանի որ այն չի կորցրել իր արդյունավետությունը, ավելին՝ շարունակում է մնալ ամենասիրելի եռյակում:
Մեյլային մարքեթինգը տարբեր խմբեր ներգրավելու, թրաֆիք ուղղորդելու մեկ այլ հնարավորություն է: Ամենադրական կողմն այստեղ այն է, որ Դուք ունեք հնարավորություն ուղարկել նամակներ մարդկանց, ովքեր արդեն հետաքրքրված են Ձեր ոլորտով:
Հիմնականում առանձնացվում է նամակների երկու տեսակ՝ գովազդային (promotional) և տեղեկություններ տրամադրող (newsletter): Երկու տարբերակում էլ կարող եք առանձնացնել հաճախորդների խմբերը և ընտրել թիրախային սեգմենտ: Այսպես մարքեթինգային արշավը կլինի արդյունավետ, իսկ Դուք կկարողանաք խնայել ժամանակը: Ձեր Ucraft-ի կայքի հավելվածներում կգտնեք նաև նմուշներ ստեղծելու հնարավորություն, որոնք կկարողանաք խմբագրել և հեշտությամբ օգտագործել տարբեր արշավներում: Ձեզ հարկավոր է միայն հետևել վերլուծական տվյալներին ու վերաթիրախավորել լսարանը, իսկ որակյալ բովանդակությունը կապահովի բարձր թրաֆիք Ձեր կայքում:
Մեյլային մարքեթինգը կդառնա Ձեր սիրելի գործիքը հաճախորդների ներգրավման գործում: Հետաքրքրեցի՞ն մանրամասները: Կարող եք ծանոթանալ մեր այս հոդվածին՝ ավտոմատացված էլ. նամակների մասին:
Դե ինչ, Ձեր բիզնեսի հաջողության ճանապարհին պետք է օգտագործել բոլոր հնարավորություններն ու ստեղծել ամենատարբերվող կայքը: Ստեղծեք Ձեր կայքը հիմա, իսկ արդյունքը հաստատ չի սպասեցնի: