Մենք Ucraft-ում որքան էլ սիրում ենք պահպանել և տարածել դրական տրամադրություն, ամեն դեպքում պետք է ասենք, որ 2020-ն ամենահեշտ տարին չէր բոլորիս համար։ Եթե կարողացել եք քիչ թե շատ Ձեր լավատեսությունը պահպանել, ապա արդեն գրանցել եք մի կարևոր հաջողություն։ Այս ամենի հետ մենք նաև տարբեր նշանակալի մարտահրավերներ ենք ունեցել։ Փոփոխություններին, իհարկե, պետք էր հարմարվել։
Ամեն դեպքում, Ucraft թիմը կարողացավ մնալ իր դիրքերում և հաճախորդների համար ապահովել լավագույն հնարավորությունները՝ հատկապես այս ժամանակներում։
Մարտահրավերների հետ մեկտեղ՝ ունեցել ենք նաև մեծ ձեռքբերումներ և ուզում ենք դրանց մասին պատմել նաև Ձեզ։
Հուշում․ խորհուրդ ենք տալիս կարդալ մինչև վերջ՝ ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:
Հունվար
Մեզ համար հունվարի ամենահիշարժան դեպքը Awwwards 2020 կոնֆերանսին մասնակցության հրավերն էր՝ որպես Ոսկե գործընկեր։ Այն էլ՝ Տոկիոյում։
Մինչ մեր թիմից մի քանիսը Ճապոնիայում ներկայացնում էին Ucraft-ը՝ UI/UX դիզայնի մասին հրաշալի ելույթով, մյուսներս՝ այստեղ ոգևորված, սպասում էինք նրանց վերադարձին, նվերների, նկարների և պատմությունների։ Իրականում, Տոկիոյի կոնֆերանսն այնքան կարևոր իրադարձություն էր մեզ համար, որ մենք որոշեցինք դրա մասին պատմել մեր բլոգի մի ամբողջ հոդվածում (հասանելի է անգլերեն տարբերակով):
Մենք նաև որոշեցինք այս տարին նվիրել բիլդեռը զարգացնելուն՝ բոլոր հնարավոր եղանակներով։ Սկսեցինք նոր՝ Pop-Ups հավելվածից, որին, վստահ ենք, ծանոթ եք, եթե օգտվել եք Ucraft-ից։ Այն հնարավորություն տվեց կայքերում ավելացնել փոփափներ, կցել դրանք որևէ էլեմենտի, փոփոխել դիզայնը, տեքստերը և այլն։ Հավելվածը թարմացվեց նաև սեպտեմբերին՝ թույլ տալով փոփափները ոչ միայն կցել մեկ էլեմենտի, այլև ավելացնել դրանք կայքի ցանկացած մասում։
Մեր ինտեգրացիաների ցանկին ավելացավ նաև Mixcloud-ը՝ բրիտանական հարթակ, որը շատ նման է SoundCloud-ին, ու հնարավորություն է տալիս կայքում տեղադրել ցանկացած աուդիո ֆայլ՝ երաժշտություն, փոդքասթ։
Փետրվար
Իրադարձություններով ամենահարուստ ամիսներից մեկը փետրվարն էր, քանի որ մենք թողարկեցինք բիլդեռի նոր տարբերակը՝ Ucraft v2-ը։ Թարմացումները ներառում էին՝
-
Նորացված UI/UX դիզայն՝ օգտատերերի բարելավված փորձառության համար
-
Մոբայլ խմբագրում, որը թույլ է տալիս առանձին ձևավորել կայքը հեռախոսի համար
-
Բազմալեզու կայք ստեղծելու համար ավելի զարգացած գործիքներ
-
Լեզվի տեսանելիություն՝ որոշակի լեզուներով էջեր, էլեմենտներ կամ այլ քոնթենթ ցույց տալու կամ թաքցնելու հնարավորությամբ
-
Բիլդեռի Գիշերային ռեժիմ (Dark mode)՝ էսթետիկ հաճույքի ու տեսողական առողջության համար
-
Մի քանի այլ մանր-մունր փոփոխություններ
Հարթակի նոր վերսիայի հետ մեկտեղ մենք սկսեցինք թարմացնել eCommerce հավելվածը, որի մասին դեռ շատ կխոսենք։ Մենք ավելացրեցինք ավտոմատացված էլ․ նամակների հնարավորությունը, որը ներառում է դասական «Շնորհակալություն գնման համար» նամակից մինչև Զամբյուղների վերականգնման, Պատվերի հաստատման և մեյլային մարքեթինգի համար կարևոր այլ հնարավորություններ։ Սա մի մեծ քայլ էր, որը թույլ կտա օգնել Ucraft-ով ստեղծված օնլայն խանութներին՝ բրենդի հանդեպ հետաքրքրությունը, վստահությունը բարձրացնելու և ավելի լավ սպասարկման գործում։
Դե, փետրվարի մասին խոսելիս չենք մոռանում Քովիդի մասին։ Մենք, ինչպես և բոլորը, չենք կարող անտեսել այս թեման, քանի որ այն էականորեն ազդեց 2020-ի ընթացքի վրա։ Այո, մենք նույնպես ստիպված էինք կրել դիմակներ, ամեն տեղ ունենալ ախտահանիչներ և մոռանալ այնքան սովորական, բայց կարևոր գրկախառնությունների մասին։ Թեև ամեն օր լուրերում սպասում էինք կարդալ այդ ամենի ավարտի մասին, բայց եղավ այն, ինչ եղավ։
Մարտ
Մեր թիմը գնալով մեծանում էր, և ճիշտ ժամանակն էր տեղափոխվելու նոր, ավելի մեծ գրասենյակ, ու թողնել մեզ արդեն հարազատ դարձած սենյակները։ Մեզ հետ եկան մեր սենյակային բույսերը, պոստերներ, որոշ նվերներ։ Սա նոր փորձառություն էր, բայց մենք այն ամբողջությամբ չվայելեցինք՝ երկրում սահմանափակումների և հեռավար աշխատանքի անցնելու բերումով։
Դե, նորից վերցրինք բույսերը, մեր իրերը ու գնացինք՝ այս անգամ արդեն տնից աշխատելու անժամկետ հեռանկարով։
Ապրիլ
Գիտե՞ք, պարզվեց, որ Ucraft-ցիների համար հեռավար աշխատանքն այնքան էլ բարդ չանցավ, որքան կարող էր թվալ։ Մենք փորձեցինք գտնել համավարակի ընթացքում արդյունավետությունը բարձրացնելու, դրական տրամադրվածություն պահելու և նոր փորձառությունները բաց չթողնելու հնարավորություններ։
Ամեն դեպքում, բիզնեսի շատ ուղղություններ նոր մարտահրավերների առաջ էին կանգնած։ Եվ սա հաշվի առնելով՝ Ucraft-ը թողարկեց լրիվ նոր փաթեթ Ռեստորանների համար։ Մենք որոշեցինք այն տրամադրել անվճար մինչև տարվա ավարտը՝ նպատակ ունենալով օգնել ռեստորանային բիզնեսին շարունակել աշխատանքն ու օգտվել նոր հնարավորություններից։
Մենք սկսեցինք ավելի մեծ եռանդով աշխատել, որպեսզի Ucraft-ի օգտատերերի կյանքը մի փոքր հեշտացնենք և գունավորենք։ Թարմացվեց նաև Տեքստային խմբագրիչը, որը ավելի պարզեցրեց աշխատանքը Հոդվածներ հավելվածում։ Եղան նաև մի քանի փոփոխություններ Կայքի կարգավորումներ հավելվածում, որոնք օգնում են օպտիմալացնել կայքի աշխատանքը և արագությունը։
Ի վերջո, շատ կարևոր էր ապահովել որակյալ կայքեր ունենալու պահանջարկը, և մենք, կարծես թե, մեր բաժին գործը լավ արեցինք։
Մայիս
Մայիսին իրադարձություններն այնքան էլ շատ չէին, բայց կա մի քանի բան, որ արժե նշել։ Այս շրջանում արդեն Ucraft-ով պատրաստված բոլոր կայքերը հաջողությամբ թարմացվել էին։ Իսկ մեր հաճախորդների աջակցության թիմը ջանք չէր խնայում օր ու գիշեր պատասխանել օգտատերերի հարցերին, օգնել նրանց աշխատել բիլդեռի v2` նոր միջավայրում։ Ի դեպ, մենք իրոք նկատի ունենք օր ու գիշեր աշխատանքը, քանի որ հաճախորդների սպասարկման թիմը հասանելի է օրվա ցանկացած ժամի։
Հունիս և Հուլիս
Ամառն ամբողջությամբ վայելելը դժվար էր համավարակի պայմաններում, բայց մենք այստեղ էլ հետ չմնացինք։
Առաջին ամիսներին մենք թողարկեցինք նոր ինտեգրացիա գրաֆիկ դիզայնի ամենահայտնի պլատֆորմներից մեկի՝ Canva-ի հետ։ Ավելացավ նաև մարքեթինգային արշավների համար նախատեսված Hubspot ինտեգրացիան։
eCommerce հավելվածում այս ամիսներին ևս եղան թարմացումներ։ Մասնավորապես՝ ակտիվացվեց Shipstation հավելվածը՝ հիանալի օգնական առաքումների կազմակերպման հարցում։
Ու․․. էլի մի քանի բան։ Այս նորություններից բացի, մենք թողարկեցինք Ucraft Ակադեմիան, որը ներառում է վեբ փորձառության համար գրեթե բոլոր հնարավորություններով ուղեցույցեր։ Եթե նույնիսկ նորեկ եք, ապա այս ուղեցույցերը կարող են օգնել սկսել հաջողված մարքեթինգային արշավներ, ստեղծել կայք, օնլայն խանութ, այն էլ՝ թրենդային ու պարզ դիզայնով։
Օգոստոս
Ամռան վերջին ամսին մենք կարողացանք կենտրոնանալ eCommerce հավելվածի վրա և ունենալ ևս մի քանի թարմացում։
Առաջինը ընդհանուր դիզայնի փոփոխություններն էին, որոնք ավելի պարզ ու հաճելի են դարձնում օնլայն խանութի համակարգումը։
Մեր գործընկեր Mailchimp-ի հետ թարմացրինք նաև մեյլային մարքեթինգի ավտոմատացման գործիքները, որոնք օնլայն խանութ ունեցողներին օգնում են հեշտությամբ պահպանել հաճախորդների հետ կապը և մեծացնել վաճառքները։
Երրորդ նորությունը գնման զամբյուղի և չեքաութի թարմացումն էր, որը նաև հնարավորություն է տալիս փոփոխել ապրանքների դասավորությունը օնլայն խանութում՝ ըստ նախընտրության։
Սեպտեմբեր
Այո՜, սեպտեմբերին մեր թիմը վերջապես կարողացավ վերադառնալ գրասենյակային աշխատանքի, բայց դա, ցավոք, տևեց ընդամենը մեկ ամիս։
Թեև իրադարձությունները միասին քննարկելը, իրար քաջալերելն ու մխիթարելը շատ էին օգնում, ամեն դեպքում պետք էր վերադառնալ հեռավար աշխատանքի և չկորցնել արդյունավետությունը։
Այսպես․ մեր eCommerce հավելվածում ավելացավ նոր հավելված՝ TaxJar, որն օգնում է օգտատերերին հարկերի հաշվարկման գործում։ Եթե հետքրքրում է, թե ինչու ենք այսքան շատ խոսում eCommerce-ի մասին, ապա շարունակեք կարդալ, և կգտնեք պատասխանը։
Հոկտեմբեր և Նոյեմբեր
Աշխարհում, չնայած խառնաշփոթին, արդեն սկսվել էր տոնական շրջանը։ Հոկտեմբերին՝ Հելլոուինի կապակցությամբ մենք որոշեցինք գործող և նոր օգտատերերին տալ հնարավորություն ընտրելու իրենց նախընտրած փաթեթը 20% զեղչով և ստեղծել աչքի ընկնող լենդինգ։
Նոյեմբերի մեծ-մեծ զեղչերի շրջանում Ucraft-ի Անժամկետ փաթեթը ևս տրամադրվում էր բացառիկ ցածր գնով։ Եթե համեստություն չանենք, ապա սրանք աննախադեպ ու հիանալի հնարավորություններ էին։
Դեկտեմբեր
Դե ինչ, անկախ բարդություններից, կարծես թե հասանք 2020-ի վերջին ամսին։ Բայց չզարմանաք․ մենք ամենակարևոր նորությունները կասենք ամենավերջում։
Պատրա՞ստ եք։ Դե սկսենք․․.
Դեկտեմբերին eCommerce հավելվածի վերջին թարմացումը նոր վճարային համակարգերի ներդնումն էր։ Ucraft-ում արդեն գործող 50+ մեթոդներին ավելացան նաև այնպիսի համակարգեր, ինչպիսիք են՝ PayPal Plus, iDeal, Klarna Giropay, Sofort և SEPA։ Մենք նաև ներկայացրինք Ucraft-ը East and West iGaming Expo-ում (այս անգամ, իհարկե, վիրտուալ ցուցադրությամբ) և նույնիսկ ներկայացվեցինք 2021-ի Լավագույն Լուսանկարչական Կայքի Բիլդեռների ցանկում՝ Digital.com-ի կողմից։ Շնորհակալ ենք և շատ հպարտ։
Իսկ հիմա արդեն սպասված ուրախալի նորության ժամանակն է։ Մյուս տարի կլինի մեզ համար ամենամեծ և սպասված թարմացումը։ Գրեթե ամբողջ տարի մեր ողջ թիմը աշխատել է սրա վրա, և հիմա ուրախ ենք որոշ մանրամասներով կիսվել նաև Ձեզ հետ։
Հաշված ամիսների ընթացքում, Ucraft-ը հանդես կգա էլ ավելի կատարելագործված հարթակով, որը կներառի՝
-
Նոր հարթակ՝ էլ ավելի ֆունկցիոնալ eCommerce լուծումներով, որոնք կօգնեն ստեղծել չկրկնվող օնլայն խանութ (բոլոր անհրաժեշտ լրացուցիչ գործիքներով)
-
Արհեստական բանականությամբ աշխատող գործիք, որը թույլ կտա ստեղծել կայք մինիմալ ջանքերով և կարճ ժամանակում։ Պարզապես պետք կլինի հուշել, թե ինչ կայք եք երազում ունենալ, և այն կգեներացվի
-
Հարթակը հեշտությամբ թույլ կտա վաճառել ինչպես սովորական, այնպես էլ՝ թվային ապրանքներ, բաժանորդագրություններ, նվեր քարտեր, և այլն
-
Հիանալի հնարավորություն օնլայն տիրույթում վաճառքները կրկնապատկել ցանկացող բիզնեսների համար
-
Եվ էլի շա՜տ այլ անակնկալներ
Մի բան էլ։ Կարող եք շնորհավորել մեզ․ Ucraft-ն արդեն ունի դուստր նախաձեռնություն։ Նրա անունը Հուռի է, որը շուտով կարող է լինել նաև Ձեր արհեստական բանականությամբ օգնականը։ Նրա մասին մենք հետո անպայման ավելի մանրամասն կպատմենք Ձեզ։
Ի դեպ, շուտով մենք կունենանք նոր ուղեցույցեր eCommerce-ում սկսնակների և դրոփշիփփինգ բիզնես սկսել ցանկացողների համար։ Այնպես որ, հետ մի մնացեք և հետևեք մեր նորություններին։
2020-ի թվային ամփոփում
Այս տարի Ucraft-ում
-
Ստեղծվեց կայքերի 15 նոր նմուշ
-
Հրապարակվեց 65 նոր հոդված՝ երեք լեզուներով (այս մեկն էլ գումարած՝ 66)
-
Հրապարակվեց 4 հոդված Ucraft Ակադեմիայի համար
-
Մեզ միացան 75 նոր աշխատակից
-
Բիլդեռը թարգմանվեց երկու նոր լեզուներով (չինարեն և ճապոներեն)
-
Ucraft կայքը ևս թարգմանվեց ճապոներեն
Սա, կարծես թե, 2020-ի մեր ամփոփումն է։ Ուրախ ենք, որ այս տարի կարողացանք լինել ավելի քան արդյունավետ և վստահ ենք, որ այս տրամադրությունը մեզ նոր հաճելի անակնկալներ կբերի եկող տարում։ Հետևեք մեր նորություններին ու թարմացումներին, և, որ ամենակարևորն է, բաց չթողնեք Ucraft-ի գալիք մեծ թողարկումը։
Շնորհակալություն, որ մեզ հետ եք, և հույս ունենք, որ վայելել եք այս 12 ամիսներին Ucaft-ի հետ Ձեր աշխատանքը։
Մաղթում ենք Ձեզ խաղաղ ու արդյունավետ տարի։