Աչք չթարթեցինք, արդեն 2020 թվականն է։ Եվ քանի որ հիմա տարվա ամենասպասված տոնն է մոտենում՝ Նոր տարին, Ucraft-ի օֆիսում էլ չի պակասում ամանորյա տրամադրությունը։ Բացի դրանից, ժամանակն է ամփոփել անցնող տարին, որը Ucraft-ի համար բավականին արդյունավետ էր և դրական։ Մի քիչ անհամեստություն կթվա, բայց մեզ հաջողվել է շատ նոր ձեռքբերումներ և աճ գրանցել։
Դե ինչպես բոլորը, եկեք մենք էլ ամփոփենք մեր աշխատանքային տարին՝ ներկայացնելով ձեզ բոլոր այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք վերջին մեկ տարվա ընթացում։
Հունվար-ապրիլ, 2019
Հենց տարվա սկզբում մենք կենտրոնացել էինք տարեկան աճի վրա՝ փորձելով դառնալ ավելի լավ բիլդեռ ու ավելի լավ ընկերություն։ Նաև տարեսկզբին որոշեցինք առաջիկա 8 ամիսների իվենթների ծրագրումը։
Մայիս, 2019
Մայիսը բավականին ակտիվ ամիս էր մեզ համար։ Ucraft-ը սկսեց համագործակցել Yerevan Testing Days-ի հետ, որտեղ պրոֆեսիոնալ ծրագրավորողները եկել էին մեր բիլդեռը թեստավորելու ու գտնելու մեր ոչ սիրելի բագերը։ Մի քանի փոքր բագեր գտնելուց հետո մենք շտկեցինք դրանք՝ ավելի լավ ծառայություն մատուցելու համար։
Հունիս, 2019
Ամռան առաջին ամիսը խոստումնալից էր մեզ համար, քանի որ մեր մարքեթինգի ղեկավար Իտա Բաբայանը Barcamp Երևանում ներկայացրեց, թե ինչպես թիրախավորել ռուսական շուկան՝ Ucraft-ին բերելով որպես վառ օրինակ։
Իսկ մեր հիմնադիր ղեկավար Գև Բալյանը հունիսին մեկնեց Կիև՝ մասնակցելու Google Cloud IT իվենթին։ Այնտեղ նա ներկայացրեց, թե ինչպես Ucraft-ը անցում կատարեց App Engine-ից Google Kubernetes Engine-ի, ինչը մեծ ձեռքբերում էր հենց Ucraft-ի համար։
Հուլիս, 2019
Ամառվա այս ամիսը ևս ակտիվ էր ու պրոդուկտիվ։ Ucraft-ն այս անգամ ներկայացավ PechaKucha Nights-ին, որի ժամանակ մեր մարքեթինգի գուրու ու ղեկավար Իտան պատմեց վեբ դիզայնի էվոլուցիայի մասին։ Դե իսկ օրինակն էլ հենց Ucraft-ն էր։
Կարևոր էր նաև Seaside Startup Summit-ը, որին մասնակցեցին թիմի շատ անդամներ։ Բացի Ucraft-ը ներկայացնելուց, թիմի անդամներից մի քանիսը օգնեցին շատ թիմերի մենթորության միջոցով, իսկ Գև Բալյանը նաև խոսեց օգտատերերին ներգրավվելու և տվյալների հավաքագրման մասին։
Օգոստոս, 2019
Դե էլ ի՞նչ ամառ առանց ակտիվ իվենթների։ Ucraft-ը՝ Ուրվական ֆեստիվալի հետ միասին կազմակերպեցին ամերիկաբնակ Dâm-Funk-ի համերգը Երևանում, ինչն անմոռանալի երեկո էր։
Բացի դրանից, մեր ղեկավար Գևը մասնակցեց Fuck Up Nights-ին Թբիլիսիում։ Այս իվենթի ընթացքում մարդիկ ներկայացնում են իրենց ձախողումները բիզնեսում, երևի գիտեք։ Գևը ևս պատմեց, թե ինչն էր «թարս գնացել» իր դեպքում և թե ինչպես Ucraft-ը շտկեց այդ բոլոր ֆեյլերը։
Սեպտեմբեր, 2019
Այս ամիսը իրոք հիշարժան էր Ucraft-ի համար։ Նախ, մենք կազմակերպեցինք մեր առաջին դիզայն կոնֆերանսը՝ Jump-ը։ Այն իր շուրջն էր հավաքել մի քանի տասնյակ դիզայներների, նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվողների և այլոց։ Իվենթի ընթացքում իրենց գաղափարներով կիսվեցին Ալեքսանդր Արծվունին Farfetch-ից, Կառլա Էչևարրիան Google-ից, Գև Բալյանը Ucraft-ից և այլք, ումից շատ բան կարելի էր սովորել։ Իվենթը ուրբան արտիստ Yerevantropics-ի հետ համագործակցություն էր և հենց դրա համար էլ տոմսերից ստացած հասույթը ուղղվեց գրաֆֆիտիով զբաղվող տեղական արտիստներին ներկեր տրամադրելու վրա, որոնք օգտագործվեցին KondGallery-ում։
Դրանից հետո մեր թիմը մեկնեց Նյու Յորք, որտեղ մենք համագործակցում էինք Awwwards-ի հետ՝ կոնֆերանսի շրջանակներում։ Էլի բան կա. Հունվարին մեր թիմը կմասնակցի նաև Տոկիոյում կայանալիք Awwwards-ին, որտեղ կներկայացնի օգտատերերին ներգրավվելու արվեստի մասին։ Դրա մասին դեռ կպատմենք ձեզ։
Նոյեմբեր, 2019
Նոյեմբերին Ucraft-ը հայտարարեց Google-ի հետ իր համագործակցության մասին, որի շնորհիվ Ucraft-ի բիզնես լուծումը հասանելի է դարձել Google Cloud Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։
Google-ի հետ համագործակցությունից հետո մեր թիմի որոշ անդամներ մեկնեցին Լիսաբոն՝ մասնակցելու ամենամյա Web Summit-ին։ Իվենթին ներկա էին 70 հազարից ավել մասնակիցներ, իսկ ելույթներով հանդես եկան այնպիսի դիմքեր, ինչպիսիք են Վիքիպեդիայի, Մայքրոսոֆթի, Ամազոնի ղեկավարող տնօրենները և այլոք։ Ucraft-ը այստեղ ներկայացնում էր իր White Label բիզնես լուծումը, մասնավորապես Ֆրիլանսերի փաթեթը, ինչն արժե ամիսը $99։
Դեկտեմբեր, 2019
Լավ նոտայի վրա ավարտելով՝ Ucraft-ը, Armenian Code Academy-ի հետ միասին, կազմակերպեց անվճար դասընթաց մեր բիլդեռի մասին։ Մենք սովորեցրեցինք, թե ինչպես ստեղծել կայքեր Ucraft-ով, թե ինչպես մասնագիտանալ վեբ դիզայնում և մի քիչ էլ խոսեցինք մարքեթինգի և SEO-ի մասին։ Երկու ժամ տևող ընդհանուր 6 դասերին մասնակցեցին 15 ուսանող և, հուսով ենք, շատ բան սովորեցին։
Այլ ձեռքբերումներ
Այս բոլոր իվենթներից բացի Ucraft-ում շատ այլ ձեռքբերումներ եղան։ Պատմե՞նք։
- Ucraft-ը բարելավեց իր դիրքերը eCommerce-ում՝ ավելացնելով էլեմենտներ և բազմալեզու խանութ ունենալու հնարավորություն
- այժմ վեբկայքերի արագությունը բարելավելու նպատակով մենք կարող ենք փոխարինել նկարների PNG և JPG ֆորմատները Google-ի WebP-ի
- Ucraft-ի դիզայներները ռեդիզայն արեցին անգլալեզու վեբկայքը, արդյունքները տեսեք ինքներդ
- մենք ավելացրեցինք Դատարկ տարածության էլեմենտը, ինչն ավելի ֆունկցիոնալ կդարձնի ցանկացած վեբկայք
- մեր բիլդեռի տեսանելիության կարգավորումները բարելավվել են, քանի որ հիմա կարելի է օգտվել էջի և սեսսիայի տեսանելիությունից, ինչպես նաև տեսանելիության գրաֆիկի հնարավորությունից
- մենք արդեն ունենք հեդերի ու ֆութերի մի քանի շարքի հնարավորություն
- մենք նաև բարելավել ենք մեր բլոգը, ստուգեք ինքներդ
Էլի՞
2019 թվականին Ucraft-ը.
- ձեռք բերեց 130,000+ նոր օգտատեր
- թիմին միացավ 50+ աշխատակից
- բացեց Մոսկվայի իր շոփը, ինչն արդեն երրորդն է աշխարհում
- ձեռք բերեց անթիվ բույսեր գրասենյակի համար, ապրի մեր արտ ղեկավարը
Դե իսկ վերջում շնորհակալ ենք մեր բոլոր օգտատերերին, ովքեր մոտիվացրեցին մեզ հասնել այս ամենին։ Մենք խոստանում ենք ձգտել ավելիին հենց ձեզ համար 2020 թվականին ևս։
Շնորհավորում ենք ձեր գալիք տոները։