Ucraft-ի Cookie քաղաքականություն
Cookie-ները բաղկացած են բրաուզերում տեղադրված կոդերի հատվածներից, որոնք օգնում են Սեփականատիրոջը Ծառայության մատուցման գործում՝ նկարագրված նպատակներին համապատասխան: Որոշ նպատակներ, որոնց համար Cookie-ները տեղադրվում են, նույնպես կարող են պահանջել Օգտատիրոջ համաձայնությունը:
Եթե Cookie-ների տեղադրումը հիմնված է համաձայնության վրա, ապա այդպիսի համաձայնությունից կարելի է ցանկացած ժամանակ հրաժարվել՝ համաձայն սույն փաստաթղթում նշված հրահանգների:
Տեխնիկական Cookie-ներ եւ Cookie-ներ, որոնք ծառայում են համապարփակ վիճակագրական նպատակներով
Ucraft-ն օգտագործում է Cookie-ներ՝ ապահովելու Օգտատիրոջ գործունեությունը եւ իրականացնելու այլ գործողություններ, որոնք խիստ անհրաժեշտ են Ucraft-ի գործունեության համար, օրինակ` թրաֆիքի հետ կապված:
Ucraft-ն օգտագործում է Cookie-ներ՝ պահպանելու բեռնման նախապատվությունները եւ օպտիմալացնելու Օգտատիրոջ վարքագիծը: Այս Cookie-ների շարքում են, օրինակ, լեզուների եւ արտարժույթի նախապատվությունների կամ առաջին կողմի վիճակագրության ղեկավարման համար օգտագործվող Cookie-ները, որոնք գործածվում են անմիջապես կայքի Սեփականատիրոջ կողմից:
Այլ տեսակի Cookie-ներ կամ երրորդ կողմեր, որոնք տեղադրում են Cookie-ներ
Ստորեւ թվարկված ծառայություններից որոշները հավաքում են վիճակագրություն անանուն եւ համապարփակ ձեւով եւ կարող են չպահանջել Օգտատիրոջ համաձայնությունը կամ ուղղակիորեն տնօրինվեն Սեփականատիրոջ կողմից` կախված, թե ինչպես են դրանք նկարագրված` առանց երրորդ կողմերի օգնության:
Եթե որեւէ երրորդ կողմի կողմից շահագործվող ծառայություններ թվարկված են ստորեւ նշված գործիքների մեջ, ապա դրանք կարող են օգտագործվել հետևելու Օգտատիրոջ որոնողական սովորությունները՝ ի լրումն սույնով նշված տեղեկատվության եւ առանց Սեփականատիրոջ իմացության: Խնդրում ենք մանրամասն տեղեկությունների համար այցելեք նշված ծառայությունների գաղտնիության քաղաքականություն:
Սույն բաժնում պարունակվող ծառայությունները հնարավորություն են տալիս Սեփականատիրոջը վերահսկել և վերլուծել վեբ թրաֆիքը և կարող են օգտագործվել Օգտատիրոջ վարքագիծը վերահսկելու համար:
Google Analytics (Google Inc.)
Google Analytics-ը Google Inc.-ի կողմից տրամադրվող վեբ վերլուծության ծառայություն է (“Google”): Google-ն օգտագործում է հավաքագրված Տվյալները Ucraft- ի օգտագործումը վերահսկելու և ուսումնասիրելու, նրա գործունեության վերաբերյալ հաշվետվություններ պատրաստելու և այլ Google ծառայությունների հետ կիսվելու համար:
Google-ը կարող է հավաքագրված տվյալներն օգտագործել իր գովազդային ցանցի գովազդները բովանդակային և անհատականացված դարձնելու համար:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:
Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy – Opt Out
Google Ads conversion tracking (Google Inc.)
Google Ads conversion tracking-ը Google Inc-ի կողմից տրամադրվող վերլուծական ծառայություն է, որը Google Ads-ի գովազդային ցանցի տվյալները կապում է Ucraft-ում կատարվող գործողությունների հետ:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:
Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy. Privacy Shield participant.
Ծառայության այս տեսակը թույլ է տալիս Ucraft-ին ցուցադրել երրորդ կողմի ապրանքատեսակների կամ ծառայությունների գովազդները: Գովազդները կարող են ցուցադրվել որպես գովազդային հղումներ կամ վահանակներ՝ օգտագործելով տարբերտեսակ գրաֆիկա:
Հավելվածում տեղադրված պատկերի կամ վահանակի վրա կատարված քլիքները դիտվում են ստորև նշված երրորդ կողմի ծառայությունների կողմից և կիսվում Ucraft-ի հետ:
Մանրամասն իմանալու համար, թե որ տվյալներն են հավաքագրվում, խնդրում ենք ծանոթանալ յուրաքանչյուր ծառայության գաղտնիության քաղաքականության հետ:
iDevAffiliate (iDevDirect LLC)
iDevAffiliate-ը iDevDirect LLC-ի կողմից մատուցվող կոմերցիոն կապի ծառայություն է:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:
Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:
Բովանդակության մեկնաբանման ծառայություններն Օգտատերերին թույլ են տալիս կատարել և հրապարակել Ucraft-ի բովանդակության վերաբերյալ իրենց մեկնաբանությունները:
Կախված Սեփականատիրոջ կողմից ընտրված կարգավորումներից՝ Օգտատերերը կարող են նաև անանուն մեկնաբանություններ թողնել: Եթե Օգատատիրոջ կողմից տրամադրված Անձնական Տվյալների մեջ կա էլ. փոստի հասցե, ապա այն կարող է օգտագործվել նույն բովանդակության վերաբերյալ մեկնաբանությունների ծանուցումներն ուղարկելու համար: Օգտատերերը պատասխանատու են իրենց սեփական մեկնաբանությունների բովանդակության համար:
Եթե երրորդ կողմերից տրամադրվող բովանդակության մեկնաբանման ծառայությունը տեղադրված է, այն կարող է հավաքագրել վեբ թրաֆիքի վերաբերյալ տվյալներ այն էջերի համար, որտեղ մեկնաբանության ծառայությունը տեղադրված է, նույնիսկ եթե Օգտատերերը չեն օգտագործում բովանդակության մեկնաբանման ծառայությունը:
Disqus (Disqus)
Disqus-ը բովանդակության մեկնաբանման ծառայություն է՝ տրամադրված Big Heads Labs Inc-ի կողմից:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ, Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:
Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy – Opt out:
Հիթ մեփինգի ծառայություններն օգտագործվում են ցուցադրելու էջի այն հատվածները, որտեղ Օգտատերերն ամենից հաճախն են մկնիկը տեղաշարժում կամ քլիք անում: Դա ցույց է տալիս, թե որ հատվածներն են ավելի հետաքրքիր Օգտատերերի համար: Սույն ծառայությունները հնարավորություն են տալիս ղեկավարել և վերլուծել վեբ թրաֆիքը, ինչպես նաև հետևել Օգտատիրոջ վարքագծին:
Սույն ծառայություններից որոշները կարող են ձայնագրել սեսիաները և դրանք հասանելի դարձնել հետագա կիրառության համար:
Hotjar Heat Maps & Recordings (Hotjar Ltd.)
Hotjar-ը սեսիայի ձայնագրման և հիթ մեփինգի ծառայություն է՝ տրամադրված Hotjar Ltd-ի կողմից:
Hotjar-ն ունի ընհանուր ՛Do Not Track՛ վերնագրեր: Սա նշանակում է, որ բրաուզերը կարող է թույլ տալ չհավաքագրել Օգտատիրոջ որևէ տվյալ: Սա կարգավորում է, որը հասանելի է բոլոր խոշոր բրաուզերում: Ավելին իմանալու համար այցելիր Hotjar-ի opt-out տեղեկատվության բաժին:
Հավաքագրվող Անձնական Տվյլներ: Cookie-ներ, Օգտագործման Տվյալներ և տարատեսակ տվյալներ, որոնք նշված են ծառայության գաղտնիության քաղաքականության մեջ:
Մշակման վայրը: Մալթա – Privacy Policy – Opt Out:
Ծառայությունների այս տեսակը թույլ է տալիս փոխգործակցել սոցիալական ցանցերի կամ այլ արտաքին պլատֆորմների հետ անմիջապես Ucraft-ի էջերից:
Ucraft-ի միջոցով ձեռք բերված փոխգործակցությունը և տեղեկատվությունը մշտապես ենթակա են յուրաքանչյուր սոցիալական ցանցի Օգտատիրոջ գաղտնիության կարգավորումներին:
Ծառայության այս տեսակը կարող է նույնպես հավաքագրել թրաֆիքի տվյալներ այն էջերի համար, որտեղ ծառայությունը տեղադրված է, նույնիսկ այն ժամանակ, երբ Օգտատերերը չեն օգտագործում այն:
Twitter-ի Tweet կոճակ և սոցիալական վիդջեթներ (Twitter, Inc.)
Twitter-ի Tweet կոճակը և սոցիալական վիդջեթները ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել Twitter, Inc-ի կողմից տրամադրվող Twitter սոցիալական ցանցի հետ:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:
Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:
Pinterest-ի “Pin it” կոճակ և սոցիալական վիդջեթներ (Pinterest)
Pinterest-ի “Pin it” կոճակը և սոցիալական վիդջեթները (Pinterest) ծառայություններ են, որոնք թույլ են տալիս փոխգործակցել Pinterest Inc-ի կողմից տրամադրվող Pinterest հարթակի հետ:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:
Մշակման վայրը: ԱՄՆ -Privacy Policy:
Ծառայության այս տեսակն օգնում է Սեփականատիրոջը կենտրոնացված ձևով կառավարել Ucraft-ում անհրաժեշտ թեգերը կամ սկրիպտները:
Այն սույն ծառայությունների միջոցով հանգեցնում է Օգտատերերի Տվյալների հոսքի, ինչը կարող է հանգեցնել տվյալ Տվյալների պահպանմանը:
Segment (Segment Inc.)
Segment-ը Segment.io, Inc-ի կողմից տրամադրվող թեգի կառավարման ծառայություն է:
Հավաքագրվող Անձնական Տվյալներ: Cookie-ներ և Օգտագործման Տվյալներ:
Մշակման վայրը: ԱՄՆ - Privacy Policy:
Ինչպես համաձայնել կամ հրաժարվել Cookies-ների տեղադրումից
Սույն փաստաթղթում նշվածից բացի Օգտատերը կարող է կառավարել Cookie- ների նախապատվություններն անմիջապես իր սեփական բրաուզերից եւ կանխել, օրինակ, Cookie-ների տեղադրումը երրորդ կողմից:
Բրաուզերի նախապատվությունների միջոցով հնարավոր է նաեւ ջնջել անցյալում տեղադրված Cookie-ները՝ ներառյալ նրանք, որոնք կարող են պահպանած լինել սույն կայքի կողմից Cookie-ների տեղադրման վերաբերյալ տրված նախնական համաձայնությունը։
Օգտատերերը կարող են տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես կարելի է կառավարել Cookie-ներն ամենատարածված բրաուզերներում՝ հետեւյալ հասցեներում՝ Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari և Microsoft Internet Explorer.
Երրորդ կողմերի կողմից տեղադրված Cookie-ների հետ կապված Օգտատերերը կարող են կառավարել իրենց նախապատվությունները եւ համաձայնությունից հրաժարումը՝ սեղմելով համապատասխան հղմանը (տրամադրված լինելու դեպքում)` օգտագործելով երրորդ կողմի գաղտնիության քաղաքականության մեջ տրամադրված միջոցները կամ կապվելով երրորդ կողմի հետ։
Սեփականատեր և Տվյալների վերահսկիչ
Յուքրաֆթ ՍՊԸ
Հասցե՝ Հայաստան, Երևան, Գևորգ Հովսեփյան 32/6
ՀՎՀՀ՝ 00503449
Սեփականատիրոջ էլ.հասցե՝ [email protected]
Քանի որ երրորդ կողմի Cookie-ների եւ այլ հետեւողական համակարգերի տեղադրումը Ucraft-ում օգտագործվող ծառայությունների միջոցով չի կարող տեխնիկապես վերահսկվել Սեփականատիրոջ կողմից, երրորդ կողմի կողմից տեղադրված Cookie-ների եւ հետեւողական համակարգերի վերաբերյալ ցանկացած կոնկրետ հղում պետք է դիտարկվի հատկանշական։ Ամբողջական տեղեկություն ստանալու համար Օգտատիրոջը խնդրում ենք ուսումնասիրել սույն փաստաթղթում նշված համապատասխան երրորդ անձանց ծառայությունների վերաբերյալ գաղտնիության քաղաքականությանը:
Հաշվի առնելով Cookie-ների վրա հիմնված տեխնոլոգիաների նույնականացման օբյեկտիվ բարդությունը, Օգտատերերը խրախուսվում են դիմել Սեփականատիրոջը, եթե նրանք ցանկանում են ստանալ հավելյան տեղեկություն Ucraft-ի միջոցով Cookie-ների օգտագործման վերաբերյալ։
Անձնական տվյալներ
Ուղղակի, անուղղակի կամ այլ տեղեկությունների հետ կապված ցանկացած տեղեկատվություն` ներառյալ անձնական նույնականացման համարը, որը թույլ է տալիս ֆիզիկական անձի նույնականացումը:
Օգտագործման տվյալներ
Ucraft-ի (կամ Ucraft-ում ներգրավված երրորդ կողմի ծառայությունների) միջոցով ավտոմատ հավաքագրված տեղեկատվությունը կարող է ներառել Ucraft-ի Օգտատերերի կողմից օգտագործվող համակարգիչների IP հասցեները կամ դոմենայնների անվանումները, URI (Uniform Resource Identifier) հասցեները , պահանջելու ժամանակը, պահանջը սերվերում հաստատելու համար օգտագործված մեթոդը, պատասխան ստացված ֆայլի չափը, սերվերի պատասխանի կարգավիճակը (դրական արդյունք, սխալ և այլն) ցույց տվող թվային կոդը, ծագման երկիրը, Օգտատիրոջ կողմից օգտագործված բրաուզերի և օպերացիոն համակարգի առանձնահատկությունները, յուրաքանչյուր այցելության ժամանակահատվածի մանրամասները (օրինակ՝ հավելվածի յուրաքանչյուր էջի վրա ծախսված ժամանակը), հավելվածում այցելած էջերի հաջորդականության վերաբերյալ մանրամասներ և սարքի օպերացիոն համակարգի և/կամ Օգտատիրոջ ՏՏ միջավայրի մասին այլ պարամետրեր:
Օգտատեր
Ucraft-ից օգտվող անհատ, ով, եթե այլ կերպ նշված չէ, հանդիսանում է Տվյալների Սուբյեկտը:
Տվյալների Սուբյեկտ
Ֆիզիկական անձ, ում վերաբերում են Անձնական Տվյալները :
Տվյալները մշակող (կամ տվյալների վերահսկիչ)
Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ մարմին, որը տվյալ գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված Վերահսկիչի անունից մշակում է Անձնական Տվյալները:
Տվյալների վերահսկիչ (կամ Սեփականատեր)
Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գործակալություն կամ այլ մարմին, որը միայնակ կամ մյուսների հետ համատեղ սահմանում է Անձնական Տվյալների մշակման նպատակներն ու եղանակները՝ ներառյալ Ucraft-ի գործարկման և օգտագործման հետ կապված անվտանգության միջոցները: Տվյալների վերահսկիչը, եթե այլ կերպ սահմանված չէ, հանդիսանում է, Ucraft- ի Սեփականատերը:
Ucraft (կամ սույն հավելվածը)
Եղանակը, որով Օգտատիրոջ Անձնական Տվյալները հավաքագրվում և մշակվում են:
Ծառայություն
Ucraft-ի կողմից տրամադրվող ծառայություն, ինչպես նկարագրված է հարաբերական տերմիններով (առկայության դեպքում) և սույն կայքում/հավելվածում:
Եվրամիություն (կամ ԵՄ)
Եթե այլ կերպ նշված չէ, ապա սույն փաստաթղթում Եվրամիությանն արված բոլոր հղումները ներառում են Եվրոպական Միության և Եվրոպական տնտեսական տարածքի ներկա բոլոր անդամ պետությունները:
Cookie-ներ
Օգտատիրոջ սարքում պահվող փոքրիկ տվյալներ:
Իրավական տեղեկատվություն
Գաղտնիության մասին սույն հայտարարությունը պատրաստվել է բազմաթիվ օրենսդրությունների հիման վրա՝ ներառյալ Art. 13/14 կանոնակարգը (ԵՄ) 2016/679 (Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ):
Սույն գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն Ucraft-ին, եթե այս փաստաթղթում այլ բան նշված չէ:
Վերջին թարմացումը`17 հունիսի, 2018 թ.:
*Ucraft-ի ծառայություններից օգտվելու համար, անհրաժեշտ է լրացնել գրանցման ֆորման՝ ավելացնելով անհրաժեշտ ինֆորմացիան։ Օգտատերը պարտավորվում է ընդունել կայքում տեղադրված Գաղտնիության Քաղաքականությունը և Պայմաններն ու Դրույթները։
Վճարվող բոլոր ծառայություններն ակտիվանում են 14 օրվա անվճար փորձնական շրջանից հետո, որի ընթացքում յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ տրամադրվող ծառայություններին։
Հարթակ
Համայնք
Կազմակերպություն
Հետևեք մեզ

Հեղինակային իրավունք © 2022 Ucraft. Բոլոր իրավունքները պաշտպանված են: